RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Գեղեցկությունը և ազգային առանձնահատկությունները  990

Տարբեր երկրների կանայք ունեն հարյուրամյակներով ստուգված հմայքի իրենց գաղտնիքները:
 

Օրինակ` իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի յուղին: Ասում են, որ Եկատերինա Մեդիչիի բոլոր սնուցող դիմակները պատրաստվում էին նշի ձեթով, որի շնորհիվ էլ նա ուներ մետաքսյա մաշկ: Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը: Այդ ձեթը նաեւ լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար: Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով: Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից եւ կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները` մազերը լվանալուց առաջ:

Իսկ Անգլիայում մի ընդունված սովորություն կա, որը հարյուրամյակներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ. թեյ՝ ուղիղ ժամը 5-ին: Իսկ այս ծիսակատարությունից հետո թեյի փաթեթիկները պետք չէ թափել, պահեք սառնարանում եւ առավոտյան 2-3 րոպե պահեք կոպերի վրա: Այս պրոցեդուրան օգնում է ազատվել աչքի տակ եղած պարկերից ու, որ ամենակարեւորն է, թարմացնում ու «արթնացնում» է քնից: Անգլիացիների մոտ ընդունված է առավոտյան նախաճաշին անպայման ուտել տարեկանի փաթիլներ, քանի որ դրանք պարունակում են B խմբի բոլոր վիտամինները: Բացի այդ, տարեկանի փաթիլներից նրանք պատրաստում են նաեւ սնուցող դիմակներ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 4 ճաշի գդալ տարեկանի փաթիլ եւ 2 գդալ սերուցք: Սերուցքի մեջ լցնել փաթիլներն ու թողնել մնան այնքան ժամանակ, մինչեւ փաթիլները կուռչեն: Այս խառնուրդը դեմքին թողնել 20 րոպե, իսկ դիմակը մաքրել սկզբից` անձեռոցիկով, հետո` ցայել դեմքը սառը ջրով: Այս դիմակը դեմքին հաղորդում է արտակարգ նրբություն:

Հույն կանայք տնային պայմաններում շատ լավ սկրաբ են պատրաստում, որի համար անհրաժեշտ է ծովի մաքուր ավազ, ծովի աղ ու այնքան զեյթունի ձեթ, որ ստացվի մածուցիկ խյուսանման զանգված: Դրանից շատ լավ պիլինգ է ստացվում:

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"

Գեղեցկությունը և ազգային առանձնահատկությունները



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Գեղեցկությունը և ազգային առանձնահատկությունները»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (16.10.12) Դիտումներ: 990 | Տեգեր: գեղեցկություն, Առողջ ապրելակերպ, ազգային առանձնահատկություններ