RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ  2504


Ներկայացնում է Եվան

Կնոջ հմայքի կարևորագույն բաղադրիչներից են գեղեցիկ վարսերը, որոնք ասես ամփոփում են մաշկի, դիմագծերի ու կազմվածքի ամբողջական պատկերը: Իզուր չէ, որ արտաքին նկարագրությունը սկսվում է հենց շիկահեր, սևահեր կամ խարտյաշ տարբերակումից:  Պատկերն ամբողջանում է մազերի երկարության և որակի մասին տեղեկությամբ: Աստված էլ այդ թագի հարցում Եվայի ցեղի հանդեպ բարեգութ է գտնվել, քանի որ, ի տարբերություն ուժեղ սեռի, մարդկության գեղեցիկ կեսին ճաղատանալու վտանգն այնքան էլ չի սպառնում: Եթե նույնիսկ դա պատահում է, ի տարբերություն տղամարդկանց, որոնց XXI դարում ոչ մի կերպ չենք կարող պատկերացնել կեղծամներով, կնոջը նաև տրված է դրանց բազմազան ու բազմագույն տեսականուց օգտվելու արտոնությունը:

Ըստ վիճակագրության կանանց ավելի քան 60%-ը սանրվածք ընտրելու նպատակով թերթում է բարձրակարգ ամսագրերը: Խոստովանիր, որ գեղեցկության սրահում շատ է պատահել, երբ դու նույնպես մատնացույց ես արել այս կամ այն գեղեցկուհուն և ասել՝ «Ուզում եմ նրա սանրվածքն ունենալ»: Իսկ գուցե դու կարող ես նաև ինքնուրու՞յն միջոցներ ձեռնարկել աստղային սանրվածք ստանալու համար: Դա այնքան էլ դժվար չէ:

Եթե դու ունես խիտ, հաստ, գանգուր և երկար մազեր, որոնք կտրված են աստիճանաձև, ապա բոլոր հիմքերն արդեն կան Բեյոնսե Նոուելսին նմանվելու համար: Դրա համար պետք է գլուխը լվանալ խոնավացնող օճառահեղուկով և վերջում ցայել «կոնդիցիոներով»: Վարսահարդարիչով չորացնելիս պետք է պարզապես կլոր խոզանակով դրանց ծայրերը ներս պտտեցնել: Վերջում փայլի համար պետք է «սփրեյ» ցանել: Առավոտյան նույն գործողությունը չկրկնելու համար, եթե ցանկանում ես ծավալը պահպանել, քնելուց առաջ մազերդ փնջով կապիր վերևում, իսկ թեթև ալիքներ ստանալու համար՝ պարանոցի հատվածում:    




Փոքրիկ ու կլոր դեմքին չի սազում ճակատի մազափունջը, քանի որ դեմքդ ավելի է փոքրանում: Լուծումը բաց ճակատն ու երկար խոպոպներն են, որոնք թեթևակիորեն թափվում են այտերին:

Եթե դու ունես երկար, ալիքաձև, աստիճանական կտրվածքով, ճակատին երկար մազափնջով, ընդգծված կանացի սանրվածք, ապա մի քանի քայլից կարող ես նմանվել Նիկոլ Քիդմանին: Հնարավոր է, որ քո մազերն օդի տատանումներից շատ են ծածանվում, ինչպես հոլիվուդյան այդ աստղինը: Նախ պետք է չորացնես վարսահարդարիչով, և երբ վարսերդ արդեն գրեթե չոր կլինեն, մի քանի առանձին շերտեր փաթաթիր բիգուդիներով և հինգ րոպե շարունակիր չորացնել: Հինգ րոպե էլ հանգիստ թող և հետո սանրիր բնական մազի խոզանակով: Վերջում, որպեսզի շերտերը պահպանվեն, մազերիդ ծայրերը մի փոքր մեղրամոմի քսուքով  պատիր:       

Գագաթի հատվածում մազերդ թեթևակի սանրիր խոզանակով և ամրացրու հերակալներով, որպեսզի ծավալը պահպանես: Ճակատիցդ բոլոր մազերը մի հավաքիր, թող մի քանի շերտ անփութորեն ընկնի դեմքիդ: Հիշեցնենք, որ ալիքաձև մազերը լվանալիս հատկապես պետք է լավ պարզաջրել, որպեսզի նրանց մեջ ոչ մի դեպքում օճառահեղուկ չմնա, հակառակ դեպքում խոպոպները հաջող չեն ստացվի:

Եթե քո մազերը բարակ են, ուղիղ ու հարթ, միջին երկարության, կարող ես գործնական, ուրբանիստական ոճ
ընտրել, որը կյանքի ցանկացած իրադրության համար ունիվերսալ սանրվածք է, ինչպես, օրինակ, Ումա Տուրմանինը:

Մազերդ չորացրու վարսահարդարիչով և հարթ խոզանակով: Հարթեցնող
«սփրեյ» կամ յուղ օգտագործիր, որպեսզի մազերդ չլիցքավորվեն և ավելի հեշտ ենթարկվեն: Թեքությամբ բախտ բացիր և պարանոցի ներքևում պոչ կապիր, այնուհետև այն պինդ ոլորելով ամրացրու հերակալներով: Եթե դու ճակատիդ երկար մազափունջ ունես, այն կողքի սանրիր, ինչպես Ումա Տուրմանը, իսկ եթե մազափունջդ կարճ է, թող բնականորեն թափվի ճակատիդ: Սանրվածքդ կարող ես պատել փայլով կամ մազերի լաքով:

Էլեկտրականացումը բարակ մազերի հիմնական թերությունն է, այդ պատճառով չորացնելուց հետո խուսափիր շատ սանրելուց, մազերդ ձեռքերով շտկիր՝ անհրաժեշտության դեպքում մատներով թեթևակի սանրելով:

Ընդունված է կարծել, որ տղամարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է երկարամազ գեղեցկուհիներին, քանի որ նրանք ավելի կանացի տեսք ունեն: Բայց
«Մազը՝ երկար, խելքը՝ կարճ» բնութագրումն արդեն վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ներկայումս աղջիկներն ու կանայք կարող են առաջարկվող կարճ սանրվածքներից  հետաքրքիր տարբերակներ գտնել, որոնք նույնքան կանացի են, որքան երկար մազերը: Իսկ խելքի հարցում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Եթե մազերդ սիրում ես շատ երկարացնել, միևնույն է, երեք ամիսը մեկ անգամ դրանք կտրիր: Հակառակ դեպքում անխուսափելի է դրանց ճյուղավորումը:

Իսկ ի
՞նչ են կարծում ոճաբանները:

Ոճաբանները խորհուրդ են տալիս հաճախակի փոխել սանրվածքը: Ամենատարածված ձևը մազերը ներկելն է: Ուշադրության կենտրոնում հայտնվելու համար պետք է արմատական փոփոխություններ անել թե գույնի և թե, օրինակ, ճակատի մազափնջի ձևի ու երկարության հարցում, որը ցուցվում է ցանկացած տարիքում և ցանկացած սանրվածքի դեպքում: Գլխավորը համապատասխան ձևը գտնելն է:

Մուգ գույնով ներկված մազերը այնքան լավ չեն փայլում, որքան բաց գույնի մազերը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել փայլ տվող միջոցներ:

Ոճաբանները խորհուրդ չեն տալիս  անվերապահորեն տեղավորվել նորաձևության թելադրած շրջանակներում: Աստղերից շատերը նույնպեսՄազերի խնամք չեն ենթարկվում նորաձևության քմահաճություններին և հնարավորինս փորձում են հարազատ մնալ  իրենց կերպարին: Նրանք պահպանում են մազերի այն երկարությունը, որն իրենց սազում է: Միաժամանակ չի կարելի ձանձրալիորեն անփոփոխ մնալ, այդ պատճառով նրանք փորձում են կարճ և երկար սանրվածքների տարրերը մեկը մյուսի հետ օգտագործել, հետաքրքիր լրացումներ են գտնում, հմտորեն օգտագործում  նաև կեղծամներն և շինյոնները: Այդ դեպքում շատ կարևոր է մազերի գույնին մոտ շինյոնի ընտրությունը:         

Եթե դու ամեն օր մազերդ հարդարում ես վարսահարդարիչով, չի բացառվում, որ տաք օդն իր վնասակար ազդեցությունը թողնի դրանց վրա: Դրա համար ավելի ճիշտ է այնպիսի վարսահարդարիչ գնել, որը չորացման մի քանի ռեժիմով է աշխատում՝ սառը, գոլ և տաք: Շատ բարձր ջերմաստիճանն ընդունելի է միայն այն դեպքերում, երբ հազվադեպ ես դա օգտագործում:


Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ


loading...



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...

Այլ հոդվածներ «Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (11.10.12) Դիտումներ: 2504 | Տեգեր: գեղեցկություն, Առողջ ապրելակերպ, կանանց համար, մազերի խնամք