Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Գարնանային դիմակներ եղինջով  1195

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,   


Գարնանային դիմակներ եղինջով

գարնանային դիմակներ

  • 1 թեյի գդալ չորացրած և մանրացրած եղինջի տերևների վրա 1 ճաշի գդալ տաք կաթ լցնել, թողնել 10 րոպե: Այնուհետև ավելացնել 1 ձվի դեղնուց, խառնել: Խառնուրդը քսել դեմքին, 20 րոպեից լվացվել: Այս դիմակը նախատեսված է նորմալ և չոր մաշկի համար: Եթե մաշկը ճարպոտ է, դեղնուցի փոխարեն օգտագործեք ձվի սպիտակուցը:
     
  •   Եղինջի թարմ տերևները տրորել այնպես, որ խյուսանման զանգված դառնա: Ավելացնել նույն քանակությամբ մեղր, խառնել, քսել դեմքին: 15 րոպեից լվացվել: Դիմակը խոնավացնում, սնուցում է մաշկը: Խորհուրդ է տրվում տարեց կանանց:
     
  •   Եթե թեփ ունեք, կօգնի եղինջի թարմ տերևներից քամած հյութը: Այն պետք քսել մազարմատներին, մատներով մերսել գլխամաշկը, այնուհետև լվանալ տաք ջրով: Այս միջոցը օգնում է նաև կանխել մազաթափությունը:
     
  •   Ոտնթաթերի ճաքերի բուժմանը կօգնեն եղինջի թուրմով լոգանքները. 2 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին 1 լ տաք ջուր ավելացնել, 10-15 րոպե ոտքերը թողնել մեջը: Ապա ոտքերը չորացնել, սնուցող քսուք քսել և թեթև մերսել:     

Գարնանային դիմակներ եղինջով

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog