RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Ծաղկաքաղ Մարկեսի (ոչ միայն նրա) մտքերից  2029

 
Մարկես
 
«Եթե Աստված մեկ վայրկյան մոռանար, որ ես ընդամենը կտորե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք շնորհեր, ապա ես չէի ասի այն ինչ մտածում եմ, այլ կմտածեի այն մասին, ինչ խոսում եմ:
 
Ես կգնահատեի իրերը ոչ թե իրենց արժեքով, այլ իրենց նշանակությամբ:
 
Ես քիչ կքնեի, շատ կերազեի` գիտակցելով,  որ եթե աչքս մեկ րոպե փակեմ,  կկորցնեմ լույսի 60 վայրկյան:
 
Ես կքայլեի, երբ մարդիկ քնած լինեին, ես կլսեի, երբ մյուսները խոսեին:
 
Եվ ինչպե՜ս կվայելեի շոկոլադե պաղպաղակը…
 
Եթե ինձ Աստված մի քիչ կյանք պարգևեր, ես հասարակ կհագնվեի, կարթնանայի արևի առաջին շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:
 
Աստվա'ծ իմ, եթե ես սիրտդ ունենայի, ատելությունս կձուլեի սառույցին և կսպասեի արևածագին:
 
Ես կնկարեի սատղերի ներքո, ինչպես Վան Գոգը, կերազեի Բենեդետտեի պոեմի մասին և Սերրա երգը կլիներ իմ լուսնային սերենադը:
 
Ես վարդերը կջրեի իմ արցունքներով, կհամտեսեի ցավը նրա փշերից և ալ թերթիկների համբույրը:
 
Աստված իմ, եթե ես մի քիչ կյանք ունենայի…
 
Ես ամեն օր կասեի իմ սիրելի մարդկանց, թե որքան եմ իրենց սիրում: Ես սիրո մեջ սիրով կապրեի:
 
Ես կապացուցեի մարդկանց, որ իրենք սխալվում են` կարծելով, թե ծերանալիս չեն սիրահարվում, հակառակը` նրանք ծերանում են, քանի որ չեն սիրահարվում:
 
Ես երեխային թևեր կտայի, սովորեցնելով ինքնուրույն ճախրել:
 
Որքան բան եք սովորեցրել ինձ, օ, մարդիկ...
 
Ես հասկացա, որ ամեն մարդ, ուզում է ապրել լեռան գագաթում, չհասկանալով, որ իսկական երջանկությունը իրեն է սպասում ներքևում:
 
Ես հասկացա, որ երբ նորածինը բռնում է հոր մատը իր փոքրիկ ափի մեջ, նա այն ընդմիշտ է բռնում:
 
Ես հասկացա, որ մարդը իրավունք ունի մեկ ուրիշին վերևից նայել միայն այն դեպքում, երբ պատրաստվում է նրան ձեռք մեկնել:
 
Ես այնքան բան սովորեցի ձեզանից, սակայն դրանից այնքան էլ օգուտ չկա, քանի որ լցնելով այս ամենով իմ ճամպրուկը, ես ցավոք սրտի մահանում եմ»:
 
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա` թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
 
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, քեզ թույլ չի տա արտասվել:
 
Միայն այն, որ քեզ թվում է, թե քեզ չեն սիրում ինչպես կուզենայիր, դա  դեռ չի նշանակում, որ քեզ չեն սիորւմ ամբողջ հոգով:
 
Երբեք մի՛ դադարիր ժպտալ, նույնիսկ այն ժամանակ, երբ տխուր ես. ինչ որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
 
Հնարավոր է, որ դու այս աշխարհում ընդամենը սովորական մեկն ես, մինչդեռ ինչ-որ մեկի համար մի ամբողջ աշխարհ ես:
 

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն, պետք է շարունակել սիրել մարդկանց, միայն թե  մի քիչ ավելի զգույշ եղիր:


 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ծաղկաքաղ Մարկեսի (ոչ միայն նրա) մտքերից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (19.02.12) Դիտումներ: 2029 | Տեգեր: Գաբրիել Գարսիա Մարկես. Հանճարեղ կոլ