RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Ֆրեդերիկ Շոպեն և Ժորժ Սանդ. անհամատեղելի միասնությունը  2570

Փետրվարի 22-ը Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան օրն է:


Ֆրեդերիկ Շոպենի և Ժորժ Սանդի (իսկական անունը՝ Ավրորա Դյուպեն) սիրավեպը չի կարելի դասել երջանիկ ավարտով սիրո պատմությունների շարքին, բայց այնուամենայնիվ նրանք սիրեցին միմյանց մինչև կյանքի վերջ և ինչ-որ ժամանակ երջանիկ եղան միասին:

1831թ. Շոպենը հեռացավ Վարշավայից և մեկնեց Փարիզ՝ արվեստների մայրաքաղաք: Նրա   տաղանդը միանգամից գնահատվեց ըստ արժանվույն:

1836թ. կոմսուհի Դ’Ագուի տանը աշխարհիկ երեկույթ էր, որին հրավիրված էր նաև 26-ամյա խելացի, բարեկիրթ, չափազանց հմայիչ Ֆրեդերիկ Շոպենը: Հրավիրվածների մեջ էր նաև կոպիտ ու առաջին հայացքից անհրապույր, անհամակրելի  Ժորժ Սանդը: Նրա  հագին տղամարդու խստաոճ կոստյում էր, իսկ բերանում՝ ծխացող սիգար: 32-ամյա Սանդը ամուսնալուծված էր, ուներ երկու երեխա: Նաև  հասցրել էր ունենալ  անթիվ սիրեկաններ, որոնք   նրանից միշտ  տարիքով փոքր էին եղել:
 
Կարճատև զրույցից հետո Ժորժ Սանդի մասին  Շոպենի առաջին տպավորությունը հեռու էր դրական լինելուց:

Նրանք երկու տարի անց նորից հանդիպեցին: Այս անգամ Շոպենը փոխեց իր կարծիքն, ու նրանք սիրահարվեցին: Թվում էր, թե այդ զույգը ընդհանուր ոչինչ չունի. Ֆրեդերիկը հանգիստ էր, հավասարակշռված,  բարեկիրթ, ազնվաբարո, իսկ Սանդը՝ տաքարյուն, կրակոտ, կոպիտ, քմահաճ... Այնուհանդերձ նրանք միասին էին, սիրում էին  իրար ու հանդուրժում  միմյանց թերությունները:
Հանուն սիրելիի Սանդը  ժամանակավորապես մոռացավ իր՝ տղամարդու խստաոճ կոստյումներն ու   սկսեց գեղեցիկ շրջազգեստներ հագնել:



1838թ.-ին  Շոպենի առողջության վատացման պատճառով նրանք Իսպանիա մեկնեցին՝ հույս ունենալով, որ կլիման բարենպաստ ազդեցություն կթողնի թոքախտով հիվանդ  Ֆրեդերիկի  վրա: Սակայն նրա վիճակն ավելի վատացավ: Սանդը դարձավ շուրջօրյա հիվանդապահ: Նա գիշեր ու ցերեկ  Շոպենի անկողնու մոտ էր, ուտելիք էր պատրաստում, խնամում...
Եվ երբ տանտերն իմացավ Շոպենի հիվանդության մասին, պահանջեց անհապաղ հեռանալ իր տնից՝ վճարելով տուգանք պատճառած վնասի դիմաց (այն իրերը, որոնք օգտագործել էր Շոպենը, այրելու էին):

Սանդն ու Շոպենը ոչ մի տեղ կացարան չէին գտնում, ոչ ոք չէր հյուրընկալում նրանց: Փարիզ վերադառնալն էր նրանց համար մեծ խնդիր դարձավ. Նավատերերը,  իմանալով Շոպենի հիվանդության մասին, թույլ չէին տալիս նավ բարձրանալ: Եվ միայն մի նավապետ համաձայնեց տեղափոխել նրանց՝ հատկացնելով ամենավատ նավասենյակը խոզերի հարևանությամբ: Այս ամենից շատ ազդված էր Շոպենը:

Վերադառնալով Փարիզ՝ նրանք   բնակվեցին     Սանդի կալվածքում: Շոպենի վիճակը վատացավ: Ժորժ Սանդը կրկին վերածվեց հոգատար ու նվիրված հիվանդապահի: Երբեմն նա նույնիսկ կատակում էր, թե, փաստորեն, տանը երեք երեխա ունի՝ Սոլանժը, Մորիսը և Շոպենը:

Զգացմունքներն արդեն հանգել էին: Սանդը մտածում էր, որ Ֆրեդերիկը սկսել է ձանձրացնել իրեն: Երազկոտ ու թույլ Շոպենն ավելի էր զգում Սանդի կարիքը, քան Ժորժը՝ նրա: Սերն ու կիրքը հանգել էին, սակայն պահպանվում էր   խորը հարգանքն ու քնքուշ կապվածությունը: Նրանք երբեք չդադարեցին մնալ ընկերներ:

Որոշ ժամանակ անց նրանց փոխհարաբերություններն ավելի վատացան: Սանդի ու ֆրեդերիկի միջև հաճախակի էին վեճեր ծագում. հիմնականում Սանդի դստեր պատճառով, որը սիրահարվել էր մի շատ կոպիտ, սանձարձակ ու թեթևամիտ երիտասարդի: Սոլանժը որոշել էր փախչել տղայի հետ: Բնականաբար Սանդը ուզում էր պաշտպանել աղջկան անմտածված քայլից: Աղջիկը չներեց մորն ու  սկսեց ամեն պատեհ առիթ օգտագործել  Շոպենին մոր  հետ թշնամացնելու համար. չարախոսում էր մոր մասին՝ ասելով, որ մայրը դավաճանում է նրան:

Հիասթափված Շոպենը դադարեց շփվել Սանդի հետ՝ չնայած որ առանց նրա չափազանց միայնակ ու դժբախտ էր զգում իրեն:

Նա մահացավ 40 տարեկան հասակում: Մեռնելուց առաջ անդադար մեղադրում էր Սանդին: Չէ՞ որ նա խոստացել էր, որ Շոպենն իր գրկում կմեռնի:





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ֆրեդերիկ Շոպեն և Ժորժ Սանդ. անհամատեղելի միասնությունը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (22.02.13) Դիտումներ: 2570 | Տեգեր: Շոպեն, սերը և մեծերը, Ժորժ Սանդ