RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » Ճիշտ խոսենք հայերեն

Երբ խոսում ենք, զրուցում... ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  1203


«Ճիշտ խոսենք հայերեն»

 

 

  •  Լեզվական միջոցներրի ընտրությունը պետք է պայմանավորվի ասելիքով: Չի կարելի նույն թեմայի մասին խոսել նույն ձևով երեխայի և մեծահասակի հետ: Դրանք պետք է համապատասխանեն ունկնդրի կարողություններին:
  • Սովորիր ասելիքդ արտահայտել հակիճ ու հստակ, բայց առանց աղավաղելու: Դրա համար հարկավոր է ճշտորեն ընտրել դիպուկ ու արտահայտիչ բառեր:   Անընդհատ հարստացրու բառապաշարդ, որի ամենալավ միջոցը ուշադիր ընթերցանությունն է:
     
  • Անծանոթ բառ լսելիս կամ կարդալիս օգտվիր բացատրական բառարաններից, գիտակներից խնդրիր, որ բացատրեն այդ բառերը:
     
  • Երբեք մի' գորածածիր այն բառը, որի իմաստը չգիտես:
     
  • Ամեն կերպ խուսափի'ր ոչ հայերեն բառերի գործածությունից: Դրանով դու կպահպանես մայրենի լեզվի անաղարտությունն ու գեղեցկությունը, չես աղավաղի ուրիշ լեզու:
     
  • Ընտրիր ասելիքիդ համապատասխան հնչերանգ: Ամենալավ բանն էլ այլ տոնով ասելիս կարող է դիմացինին վիրավորական թվալ:
     
  • Ձայնդ անտեղի մի' բարձրացրու: Ով խոսում է առանց ձայնը բարձրացնելու, նրան ավելի ուշադիր են լսում:
     
  • Փողոցում, տրանսպորտում, հասարակական վայրերում մի՛ զրուցիր բարձրաձայն: Աշխատի՛ր, որ ձեր խոսակցությունը ոչ ոք չլսի:
     
  • Զրույցի ժամանակ մի՛ ընդհատեք իրար, սովորի՛ր լսել դիմացինին: Մինչև վերջ լսիր նրան, հետո առարկիր, եթե առարկելու ես: Դրանով դու կդառնաս հաճելի զրուցակից:
     
  • Զրուցելիս խոսիր այնպիսի հարցերի մասին, որոնք հետաքրքիր լինեն նաև դիմացինի համար: Ընդհանրապես քիչ խոսիր քո անձի մասին:
     
  • Հարցին հարցով մի՛ պատասխանիր: Մի՛ կրկնիր հարցը, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Աշխատիր ասելիքդ չձգձգել: Խոսիր պարզ և հասկանալի:
     
  • Խոսելիս մի բռնիր զրուցակցիդ ձեռքը, մի խաղա նրա շորի կամ կոճակների հետ: Մի՛ խփիր թևին, ուսին: Պետք է կարողանալ ուշադրություն գրավել ոչ թե ձեռքերով, այլ խոսքով:
     
  • Եթե մեկին գաղտնի բան ես ասելու, մի շշնջա նրա ականջին, ներկաները կարող են վիրավորվել` մտածելով , որ իրենց մասին ես մտածում: Իսկ եթե խիստ անհետաձգելի ու անհրաժեշտ բան ես ասելու, ներողություն խնդրիր ներկաներից և առանձին ասա նրան , ում պետք է:
     
  • Անտեղի մի գործածիր նշանավոր, հեղինակավոր մարդկանց ասածները:
     
  • Խուսափիր ավելորդ, ոչինչ չասող բառերի գործածությունից: Մի կրկնիր «ուրեմն, խոսքի, խոսքի օրինակ, այն ժամանակ, պետք է ասել, հասկանու՞մ եք, այսպես ասած» և այլն:
     
  • Եվ համացանցում շփվելիս


«Ճիշտ խոսենք հայերեն» շարքի այլ նյութեր կարդա ԱՅՍՏԵՂ



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Երբ խոսում ենք, զրուցում... ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


Ճիշտ խոսենք հայերեն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ճիշտ խոսենք հայերեն | Ավելացրեց: Admin (19.11.12) Դիտումներ: 1203 | Տեգեր: Ճիշտ խոսենք հայերեն