RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

«Երբ ես ինձ սիրեցի». Չարլի Չապլին  2252

 
Չարլի Չապլինի` իր ծննդյան 70-ամյակին արտասանած ճառը
 
 
«Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՔ:
 
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները` չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ դրան, և նայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
 
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով նկատեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճին: Հիմա ես դա կոչում եմ  ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
 
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, և ամեն ինչ տեղի է ունենում ամենաճիշտ պահին: Այդ իսկ պատճառով ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
 
Երբ ես ինձ սիրեցի, ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն և դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում, այն, ինչ ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ: Ես անում եմ դրանք իմ ուրույն ձևով և իմ ուրույն ռիթմով: Հիմա ես դա կոչում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
 
Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ ուտելիքից, մարդկանցից, իրերից,  իրավիճակներից և  այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
 
Երբ ես սկսեցի ինձ սիրել, ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու սովորությանս: Այդ պահից սկսած` ես ավելի քիչ էի սխալվում: Հիմա ես բացահայտել եմ` դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել  անցյալով և  անհանգստանալ ապագայի մասին: Հիմա ես ապրում եմ յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա  ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
 
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ սեփական մտքերը կարող են ինձ անհանգստացնել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Բայց ես կապեցի այն իմ սրտի հետ. միտքս դարձավ արժեքավոր դաշնակից: Հիմա ես կոչում եմ այդ կապը ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
 
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, առճակատումներից կամ այլ մարդկանց կամ ինքներս մեզ հետ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հիմա ես գիտեմ` դա  ԿՅԱՆՔՆ է:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ ««Երբ ես ինձ սիրեցի». Չարլի Չապլին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (07.05.12) Դիտումներ: 2252 | Տեգեր: մեծերի մտքերից, ճառ ասված Չապլինի 70-ամյակին, Երբ ես սիրեցի ինձ, Չարլի Չապլին, Ներաշխարհ