Գլխավոր էջ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ
Եր՞բ և ինչպե՞ս են ի հայտ եկել բլոգները (դրանց տեսակները)  901

Գլխավոր էջ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ 

Խորագիրը՝  ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ,   

Բլոգը (անգլերենից web log - իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր) վեբ կայք է, որի հիմնական պարունակությունը պարբերաբար ավելացվող գրառումները, պատկերները կամ մուլտիմեդիան է: Բլոգներին հատուկ են ժամանակային նշանակության կարճ գրառումները: Բլոգեր են անվանում բլոգ վարող մարդկանց: Ցանցի բոլոր բլոգների համալիրը ընդունված է անվանել բլոգոսֆերա:

Blog

Բլոգի տարբերությունը ավանդական օրագրից դրա միջավայրն է, այսինքն՝ «ցանցայնությունը». բլոգները սովարաբար հանրային են կամ մատչելի են գոնե որոշակի քանակությամբ ինտերնետային  օգտագործողներին (user): Սա է օրագրային և բլոգային գրառումների տարբերությունը: Բլոգները սովորաբար ենթադրում են կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգի գրառման մեկնաբանություններում կամ իրենց բլոգներում): Բլոգին հատուկ են այցելուների արձագանքները` մեկնաբանությունները. դրանք բլոգը դարձնում են ցանցային շփման միջավայր, որը մի շարք առավելություններ ունի էլ. փոստի, նորությունների խմբերի, վեբ-ֆորումների և չաթերի համեմատ:

«Բլոգ» բառը հայտնվել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին. Ջորջ Բերգերը որպես այլընտրանք «ինտերնետային օրագրի» համար օգտագործեց բլոգ կարճ բառը (logging the web՝ «իրադարձությունները գրառել ցանցում»): Սակայն «weblog» հասկացությունը ընդամենը 1 տարի գործածվեց. 1999 թվականի ապրիլին «weblog» ստեղծողը ձևափոխեց  բառը և ստացավ հետաքրքիր արտահայտություն` «we blog» (մենք բլոգ ենք վարում): Այսպես բլոգը դարձավ ինտերնետային օրագրի հիմնական սահմանումը:


Սակայն առաջին բլոգը ավելի շուտ է հայտնվել, քան հենց դրա տերմինը: 1994 թվականին ինտերնետում ծնվում է Ջասթին Հոլլի առաջին օրագիրը: Քիչ ուշ ծնվում է Scripting News-ը, որի հայր են համարում Դեյվ Վայներին. նա փոքրաթիվ ինտերնետ-լսարանից շատ արագ երկրպագուներ գտավ, այդ պատճառով որոշ հետազոտողներ նրան «Ցանցի պատմության մեջ առաջին բլոգ» են անվանում: Ոմանք ընդհանրապես առաջնության արմավենին տալիս են Թիմ Բերներս-Լիին, որը 1992 թվականից իր էջում նորություններ էր հրատարակում:


Այնուհետեւ բլոգների պատմությունն ընդհատվում է մինչեւ 1999 թվականի օգոստոսը, երբ Pyra Labs ընկերութունը ստեղծում է «Blogger» պորտալը, որը թույլ է տալիս արագ, հեշտ և անվճար անձնական բլոգ ստեղծել: Հետագայում «Blogger»-ը գնվեց Google ընկերության կողմից:
1999 թվականին մեկնարկում է լեգենդար LiveJournal.com-ը, որն այսօր ավելի քան 10 միլիոն օգտագործող ունի:
Ժամանակի ընթացքում իրական կյանքն ավելի է ներխուժում բլոգ-տիրույթ: 2000 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների թեժ շրջանում բացվում է Talking Points Memo բլոգը, որի օգտագործողները քննարկում են Ֆլորիդա նահանգում ձայների հաշվարկը: 2003 թվականին նախագահի թեկնածու Հորվարդ Դին ստեղծում է իր սեփական բլոգը՝ Call To Action:


Անմեղ զվարճանքից բլոգները նպատակասլաց կերպով վերափոխվեցին սկզբում զանգվածային լրատավամիջոցների նոր տիպի, հետո քաղաքական գործոնի, իսկ քիչ ավելի ուշ՝ մարքեթինգի և փիառի (PR) նոր գործիքի:
2000 թվականի նոյեմբերը համարվում է բլոգների քաղաքականացման սկիզբը: Անկախ լրագրող Ջոշ Մարշալը ստեղծեց TalkingPointsMemo բլոգը, որտեղ քննարկում էին «ֆլորիդական ճգնաժամը»՝ Ֆլորիդա նահանգում ԱՄՆ նախագահի թեկնածուներին տրվաձ ձայների հաշվարկի արդյունքները: 2001 թվականի սեպտեմբերին բլոգերներն առաջին անգամ դարձան տեղեկատվության աղբյուր խոշոր ԶԼՄ-ների համար: Ինտերնետային օրագրերի նյու-յորքյան հեղինակները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին ռեպորտաժներ էին վարում դեպքի վայրից. նրանք հրատարակում էին լուսանկարներ, նկարագրում էին պատմությունները, դեպքերը, որոնց ականատեսն էին դարձել և այլն:


Որոշ հետազոտողներ այժմ կարծում են, որ սեպտեմբերի 11-ը դարձավ քաղաքական բլոգների ստեղծման ամսաթիվը. այս դեպքերից հետո ինտերնետային օրագրերի հեղինակների հաղորդագրություններին սկսեցին լուրջ վերաբերվել:
Ամերիկյան մի շարք համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սկսեցին ուսումնասիրել բլոգների ֆենոմենը:
Բլոգների առաջին պատերազմը սկսվեց իրաքյան պատերազմի ժամանակ: Իրաք ներխուժելուց հետո շատ ամերիկացի զինծառայողներ ստեղծեցին իրենց օրագրերը, որոնցում նկարագրում էին ռազմական գործողությունները: Նույնպիսի բլոգներ ստեղծեցին  նաև իրաքցիները:  Ռազմական բլոգները բավականին հանրաճանաչ  դարձան այն մարդկանց շրջանում, ովքեր հետաքրքրված  էին ռազմական գործողությունների ընթացքով:
2003 թվականին անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանը առաջին անգամ ներառեց weblog, webloging (բլոգ ստեղծելու գործընթաց), weblogger (մարդ, որը ստեղծում է բլոգ) բառերը:


2004 թվականին բլոգներով սկեցին զբաղվել նաև մեդիա ընկերությունները: Gawker Media ընկերությունը ստեղծեց Wonkette բլոգը, որտեղ հրատարակվում էին Վաշինգտոնի իշխանության միջանցքներից ստացված լուրերն ու բամբասանքները:
Ավանդական ԶԼՄ-ները՝ թերթերը, ամսագրերը, հեռուստա/ռադիոընկերությունները սկսեցին հրատարակել բլոգների տեսություն և հրավիրել հայտնի բլոգերներին՝ որպես մեկնաբաններ:

Առաջին բախումը ավանդական ԶԼՄ-ների և բլոգների միջև տեղի ունեցավ, երբ հեռուստաընկերությունը  ծրագիր հեռարձակեց, որում ցուցադրված էին արխիվային փաստաթղթեր, որոնց համաձայն նախագահ Ջորջ Բուշը  անտարբեր  զինծառայող է եղել և  իր հովանավորի շնորհիվ ազատվել է Վիետնամ  ուղարկվելուց: Այս հաղորդումը հեռարձակվեց նախընտրական քարոզարշավի թեժ շրջանում: Բուշի կողմնակից բլոգերները ապացուցեցին, որ CBS-ի կողմից օգտագործված փաստաթղթերը կեղծ էին: Հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց:


2005 թվականին Fortune բիզնես-ամսագիրը հրատարակեց 8 բլոգերների անուններ, որոնց կարծիքի հետ համաշխարհային բիզնես-հասարակությունը չի կարող հաշվի չնստել:


Այսօր գոյություն ունեցող բազմաթիվ բլոգներից կարելի է առանձնացնել հետեւյալ տեսակները՝

 


  • Կախված նրանից, թե որ վեբ-տիրույթում  է գնտվում բլոգը՝           առանձնացնում են stand alone  և հատուկ բլոգ-պլատֆորմների վրա գտնվող բլոգներ (բլոգ ծառայությունների՝ օրինակ՝ LiveJournal.com, Wordpress.com, Blogspot.com, Blogger.com, Diary.ru, Liveinternet.ru)
  • Կախված նրանից, թե ով իրավունք ունի գրել բլոգում, կարելի է առանձնացնել՝


•    Անհատական բլոգներ (պատկանում և լրացվում է բացառապես մի հեղինակի կողմից): Այն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`կոմունիկատիվ, ինքնաներկայացման, զվարճանքի կամ ժամանցի, սոցիալական կապերի հաստատման, մեմուարների, ինքնաարդիականացման և հոգեթերապևտիկ գործառույթներ:

•    Կոլեկտիվ բլոգներ (գրառումներ են կատարում մի քանի հեղինակներ):

Կորպորատիվ բլոգներում գրառումներ են կատարում կազմակերպության աշխատակիցները

•    «Ուրվականային» բլոգները վարում է անհայտ հեղինակը


Կախված բլոգ ստեղծելու նպատակից՝  կարելի է առանձնացնել՝

•    Անձնական բլոգ. հաճախ իրենից ներկայացնում է օրագրի նմանօրինակը:

•    Թեմատիկ բլոգ. հիմնականում որևէ նեղ թեմային նվիրված գրառումներ է պարունակում:

•    Բիզնես-բլոգ. ստեղծվում է  որևէ ապրանք կամ ծառայություն գովազդելու համար: Բացի գովազդից՝ հաճախ ներառում է օգտակար տեղեկատվություն, օրինակ՝ տեսություններ կամ մեկնաբանություններ:

•    Հասարակական բլոգ՝ ստեղծվում է  ներքին (գործընկերների) և/կամ արտաքին (հաճախորդների, հասարակության հետ) շփման նպատակով: Հաճախ հանդիպում է կորպորացիաներում, ոչ կոմերցիոն կազմակերպություններում եւ այլն


Բովանդակության տիպով առանձնացվում են՝


•    
Տեքստային բլոգ՝ դասական բլոգ, որի հիմնական պարունակությունը տեքստային նյութերն են

•    Ֆոտոբլոգ՝ լուսանկարներից բաղկացած բլոգ

•    Երաժշտական բլոգ՝ երաժշտություն պարունակող բլոգ

•    Փոդքասթ՝ բլոգ, որի բովանդակությունը թելադրվում է հեղինակի կողմից և տեղադրվում է աուդիոֆայլի տեսքով

•    Վիդեոբլոգ՝ վիդեոֆայլերից բաղկացած բլոգ



Քոնթենթի (պարունակության) առանձահատկություններով կարելի է առանձնացնել՝


•    Քոնթենթային բլոգ, որը հիմնականում  եզակի հեղինակային քոնթենթ է պարունակում

•    Մոնիթորինգային (հղումային) բլոգ` պարունակում է հղումներ դեպի այլ հեղինակային մեկնաբանություններով կայքեր

•    Մեջբերումային բլոգ՝ այսպիսի բլոգների մեծ մասի պարունակությունը  այլ աղբյուրներից մեջբերումներ են

•    Թամբլբլոգ. սովորական բլոգից տարբերվում է նրանով, որ ավելի շուտ նման է ոչ թե օրագրի, այլ նոթատետրի կամ սևագրի

•    Սփլոգ՝ սփամ բլոգ. ստեղծված է գումար աշխատելու կամ այլ կայքեր գովազդելու համար

 

Աղբյուր

Խորագիրը՝  ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog