RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ

Ցեղը ժողովրդի հարուցիչ ուժն է, և այդ ուժը տիեզերական է  572

Իմաստախոսք

Ընտանիքը պահպանում է ազգային ավանդույթները, ազգային հոգեկերտվածքը, այն դարերի միջով իր հետ է տանում իր ազգի նկատմամբ հարգանքը, պաշտպանում իր ազգի շահերը: Ուրեմն ի՞նչ անել: Պաշտպանել և պահպանել ինքն իրեն, սիրել ընտանիքը և ազգին ու երբեք չպաշտպանել տխմարներին, որոնց համար ոչինչ չարժե ոչնչացնել որքան ասես մարդկանց՝ իրենց նեղ շահերի համար: Ընտանիքը պարտավոր չէ զոհել իր անդամներին այդպիսի սև մարդկանց շահերի համար:
Ընտանիքը երեխային է փոխանցում վարքի մշակված ցեղային ավանդույթները պահպանող ստերեոտիպեր:

Ցեղը էներգետիկ երևույթ է, այն սոցիալական չէ, մարդկային տիպ է, վարքի անկրկնելի ստերեոտիպ է: Այն մարդկանց խումբ է՝ միավորված ծագման միասնությամբ, սովորույթներով և կենսակերպով: Ցեղը միավորող միջոցներն են լեզուն, մշակույթը, հավատքը, գաղափարախոսությունը, ծագումը, սովորույթները, կենսակերպը, աշխարհագրական միջավայրը:

Յուրաքանչյուր ցեղ ունի սեփական ներքին կառուցվածքը: Ցեղային պատկանելիությունը մարդու գիտակցության մեջ համընդհանուր երևույթ է: Ցեղի ներքին ստրուկտուրայում ամենկարևոր դերը ընտանիքինն է, ընտանեկան հարաբերություններինը. կարևոր են սովորույթները, նիստուկացը, հարաբերությունների նորմաները: Ցեղը ժողովրդի հարուցիչ ուժն է, և այդ ուժը տիեզերական է: Ցեղը չի ծերանում, չի պարտվում, այն ժողովդրի արարիչն է, իսկ ժողովուրդը արարողն է: Ցեղին ավելի նրանք են ներկայացնում, որոնք հեռացել են մեզնից և նրանք, որ պիտի գան:

Խաղաղ ժամանակներում գուցե կարելի է գոյատևել առանց ցեղային որակներին դիմելու, վտանգի ժամանակ՝ երբեք:




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ցեղը ժողովրդի հարուցիչ ուժն է, և այդ ուժը տիեզերական է»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: Admin (17.04.13) Դիտումներ: 572 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ