RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

ԾԽԵԼՈւ ԿԱՆՈՆՆԵՐԸ  1855

 


(իհարկե այս ամենը գիտենք, բայց կրկին հիշելը չէր խանգարի: Իսկ լավագույնը այն կլինի, որ թողնեք այդ տհաճ սովորությունը հենց այսօրվանից):

Թեև ծխողները չեն ցանկանում հրաժարվել այդ վնասակար սովորույթից, այնուամենայնիվ, պետք է միշտ հիշեն, որ բացի իրենց առողջությունից, վտանգում են նաև շրջապատի մարդկանց առողջությունը:

Չծխողների համար տհաճ է ծխախոտի հոտը, ուստի խորհուրդ է տրվում  նախքան ծխելը թույլտվություն ստանալ ներկաներից:

Հարգի չէ որևէ հաստատություն մտնել ծխախոտը ձեռքին:

Հյուրընկալվելիս պետք է ծխելու թույլտվություն ստանալ ներկաներից և շնորհակալություն հայտնել: Եթե այնտեղ, որտեղ հրավիրված եք, արդեն ծխում են, ապա թույլտվություն պետք է խնդրեք ձեր կողքի նստածից, իհարկե սկզբում նրան ծխախոտ առաջարկելով:

Եթե հյուրը ծխող չէ, տանտերը նրա ներկայությամբ չպետք է ծխի:

Ծխել չի կարելի.


•    այնտեղ, որտեղ փակցված է ծխելն արգելող հայտարարություն,
•    այնտեղ, որտեղ հայտարարություն չկա, բայց առանց դրա էլ հայտնի է, որ ծխել չի կարելի՝ թատրոնում, կինոսրահում, բենզալցման կայանում, հանրախանութում, հիվանդանոցային սենյակում, քննական լսարանում և այլն,
•    բնակարան, հիմնարկ, խանութ, հասարակական տրանսպորտ մտնելիս,
•    այն սենյակում, որտեղ հիվանդ կամ փոքր երեխա կա,
•    պարելիս,
•    ճաշելիս, ապուրի և երկրորդ ճաշատեսակի միջև ընկած ժամանակահատվածում,
•    հանդիսավոր նիստերի ժամանակ,
•    կանանց՝ փողոցում,
•    եկեղեցում կամ որևէ ծիսակատարության ժամանակ,
•    գերեզմանոցներում:
•    Չպետք է ծխել նաև ննջարանում:

Վիճակագրություն

Հայաստանում ծխում է չափահաս բնակչության 50 տոկոսը:
Հասարակական վայրերում մոխրամանների առկայությունը հուշում է, որ ծխելը թույլատրվում է: Եթե ռեստորանի կամ ճաշարանի սեղանին մոխրամաններ չկան, ուրեմն ծխելն արգելվում է, և չափազանց անքաղաքավարի է նման վայրերում ծխելը և սուրճի ափսեները, բաժակները կամ ծխախոտի տուփերը մոխրամանի փոխարեն օգտագործելը:

Սեղանի շուրջ կարելի է ծխել այն դեպքում, երբ բոլորն արդեն ավարտել են ուտելը, և երբ տանտերը կամ սեղանակիցները թույլ են տվել: Նույն սեղանի շուրջ օտար մարդկանց հետ ճաշելիս (ճաշարանում, սրճարանում, ռեստորանում) չպետք է ծխել այնքան ժամանակ, մինչև բոլորը ավարտեն ճաշելը: Եթե ծխում եք, իսկ սեղանակցի համար նոր են սպասք բերում, պետք է իսկույն հանգցնել ծխախոտը: Պաշտոնական ընդունելությունների ժամանակ առաջինը սկսում են ծխել տարեցներն ու պատվավոր հյուրերը, հետո միայն՝ մյուսները:
Երբեք չի կարելի մեկի տուն մտնել վառած ծխախոտը կամ ծխամորճը ձեռքին:
Ծխախոտը բերանին խոսելն անքաղաքավարի է: Բարևելիս միշտ պետք է ծխախոտը հանել բերանից: Անքաղաքավարի է ծխախոտը վառել այն ժամանակ, երբ ձեզ հետ խոսում են:

Ո՞վ ում է առաջարկում ծխել

Նախկինում ընդունված էր, որ ծխել առաջարկում է հասարակական ավելի ցածր դիրք ունեցողը՝ ավելի բարձր դիրք  ունեցողին, տղամարդը՝ կնոջը, երիտասարդը տարեցին: Մեր ժամանակներում, առանց տատանվելու, ծխել կարող է առաջարկել նաև կինը՝ որևէ տղամարդու (իհարկե ցանկալի է, որ կանայք ծխախոտ չառաջարկեն տարեց տղամարդկանց, որովհետև նրանք ավելի պահպանողական են) կամ ղեկավարը՝ իր ենթականերին:
Եթե ծխող եք, և ծխախոտ են առաջարկում, պետք է վերցնել և շնորհակալություն հայտնել, բացառիկ դեպքերում կարելի է հրաժարվել, եթե, ասենք, առաջարկում են ուժեղ տեսակի ծխախոտ, իսկ դուք սովոր եք ավելի թույլը ծխել:
Ծխախոտը կամ սիգարը միշտ հրամցնում են տուփից: Երբ տղամարդուն ծխախոտ են առաջարկում կանգնած, նա ևս պետք է կանգնի: Ծխախոտը պետք է վառել կրակայրիչով կամ լուցկիով, ծխախոտով վառելն անքաղաքավարի է:
Երբեք չպետք է ծխախոտը հանգցնել որևէ կենցաղային առարկային՝ աթոռին, սեղանին... սեղմելով: Մոխիրը պետք է թափել միայն մոխրամանում: Ի դեպ, չպետք է մոխրամանի մեջ թուղթ կամ ուտելիքի մնացորդ գցել:
Ծուխը փչում են այն ուղղությամբ, որ այն չանհանգստացնի ուրիշներին:
Ծխողները պետք է հետևեն նաև հետևյալ կանոններին:

 Չպետք է՝
•    հաճախակի ծխախոտ խնդրել ուրիշներից,
•    լուցկին կամ կրակայրիչը նետել սփռոցին կամ հատակին,
•    ծխախոտը ծխել մինչև ֆիլտրին հասնելը,
•    վառած ծխախոտն առաջարկել ուրիշին,
•    ծխամորճը թափ տալ ուրիշների ներկայությամբ,
•    հյուրերին ընդունել կամ նրանց հետ խոսել ծխախոտը բերանում, ծխախոտ վառել բաժակաճառի կամ ելույթի ժամանակ:

ԾԽԵԼՈւ ԿԱՆՈՆՆԵՐԸ



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԾԽԵԼՈւ ԿԱՆՈՆՆԵՐԸ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (07.01.13) Դիտումներ: 1855 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, էթիկետ, Ծխել