Գլխավոր էջ » ՆԵՐԱՇԽԱՐՀ
ԾԱՆՐ ԲԵՌԸ (արևելյան առակ)  955

Գլխավոր էջ » ՆԵՐԱՇԽԱՐՀ 

Խորագիրը՝  ՆԵՐԱՇԽԱՐՀ,   


ԾԱՆՐ ԲԵՌԸ (արևելյան առակ)

Մի գող գնում էր անապատով ու շալակին թալանված գանձերով տկճոր էր կրում: Եվ ծանր էր նրա բեռը:

Նա երկար քայլեց կիզիչ արևի տակ՝ տառապելով ծարավից ու իր թանկագին բեռի ծանրությունից: Եվ որքան հեռու էր գնում, այնքան ավելի ուժգին ու ուժգին էր նրան տանջում ծարավը, այնքան ավելի ուժգին ու ուժգին էր ճնշում ծանր բեռը՝ քամելով նրանից վերջին ուժերի մնացորդները: «Դե՛ն նետիր գանձերով տկճորը,- խորհուրդ տվեց ներքին ձայնը,- միգուցե թեթևանալով դու կկարողանաս հասնել ջրին ու կենդանի կմնաս»: Բայց չէր լսում գողն իր ներքին ձայնին ու իր գանձերի տակ կռացած՝ համառորեն շարունակում էր ուժերը վատնել:

Եվ ահա, երբ վերջին ուժերը պատրաստ էին լքել նրան, և նա հյուծվածությունից վայր էր ընկնելու, գողը ոչ հեռու մի տկճոր տեսավ, որը, հավանաբար, նրանից առաջ այդ վայրերով անցած մի ճամփորդ էր թողել: Իր վերջին ուժերը հավաքելով՝ գողն ուրախությամբ նետվեց դեպի տկճորը՝ որպես ջուր խմելու իր վերջին հույսը: Բայց տկճորը բացելով՝ նա դրանում ոչ մի կաթիլ ջուր չգտավ. տկճորը բերնեբերան լցված էր գանձերով:

Խորագիրը՝  ՆԵՐԱՇԽԱՐՀ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool