RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՐՆԵՐ, ԱԶԳԵՐ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ  2420

13 տարեկանում` դրոշի հեղինակ

Ալյասկայի դրոշի հեղինակը 13-ամյա տղա է:




Ֆուտբոլ գանգերով

Արևմտյան աֆրիկայի Մատամի ցեղը ֆուտբոլ է խաղում մարդկային գանգով:




Ձյունը և էսկիմոսները

Էսկիմոսների լեզվով ձյունը նկարագրելու համար գոյություն ունի ավելի քան 20 բառ:




Մոնակոյի նվագախումբը

Մոնակոյի ազգային նվագախումբն ավելի մեծ է քան նրա բանակը:




Ամենագողացվող գիրքը

Անգլիայի գրադարաններից ամենահաճախ գողացվողը գինեսի ռեկորդների գիրքն է




Ասֆալտի լիճը

Տրինիդատում կա մի լիճ, որում ջրի փոխարեն ծփում է ասֆալտ:




Բանկոգ

Բանգկոկի իսկական անունը

Բանգկոկ անվանումը հատուկ հորինված է զբոսաշրջիկների համար. Թաիլանդցիները իրենց մայրաքաղաքն անվանում են "Կրունգ Տհեպ”՝ ”հրեշտակների քաղաք”: Բայց սա մայրաքաղաքի անվանման միայն մի մասն է: Ամբողջ անվանումը մտցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաերկար անուն ունեցող քաղաք. այն պարունակում է 30 բառ:


Իսրայել պետությունը չեն ճանաչում

Երկրներ կան, որոնք ընդհանրապես չեն ընդունում Իսրայելի անձնագիրը: Դրանցից են Ալժիրը, Բանգլադեշը, Իրանը, Քուվեյթը, Լիբանանը, Սիրիան, Եմենը:



Ով չի կարող լինել մարմնավաճառ Սիենայում

Իտալական Սիենայում չի թույլատրվում մարմնավաճառությամբ զբաղվել, եթե կնոջ  անունը Մարիա է:




Նեղոսի սառցակալումը

Նեղոսը սառցակալել է երկու անգամ՝ 9-րդ և 11-րդ դարերում:




Ծնելիության 0 դեպք Վատիկանում

Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին չի գրանցվել ոչ մի ծնելիության դեպք, Վատիկանն է:




Անգլերենը և չինացիները

Չինաստանում անգլերեն խոսող ավելի շատ մարդ է բնակվում, քան ԱՄՆ-ում:




Դրամ ուղղագրական սխալներով

Չիլիում թողարկվել են ուղղագրական սխալով մանրադրամներ:




Հատել երկու պետություն ծով դուրս գալու համար

Աշխարհում միայն Լիխտենշտեյնը և Ուզբեկստանն են որ ծով դուրս գալու համար պետք է հատեն երկու պետության տարածք:




Ամենա լեզուները...

Աշխարհի ժողովուրդների մեկ երրորդը խոսում է ընդամենը 22 լեզվով. բացի չինարենից, անգլերենից և մյուսներից, ամենատարածվածներն են հինդի լեզուն, բենգալերենը, պորտուգալերենը, գերմաներենը, ‎ֆրանսերենը, ճապոներենը: Հայոց լեզվով խոսում է 7 միլիոնից ավելի մարդ:


Աշխարհի հնագույն լեզուները

Հնագույն լեզուներից են շումերերենը, աքքադերենը, խեթերենը, եբրայերենը, պարսկերենը:




Լեզուների մասին

Կան լեզուներ, որոնցով խոսում են տարբեր երկրների ժողովուրդներ: ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում խոսում են անգլերեն, Գերմանիայում և Ավստրիայում` գերմաներեն: 
Պատահում է նաև հակառակը. Բելգիայում խոսում են ‎‎ֆրանսերեն և Ֆլամանդերեն, Կանադայում` ֆրանսերեն և անգլերեն, Շվեյցարիայում և Սինգապուրում պաշտոնական լեզուները 4-ն են: Շվեյցարիայում` ռոմաներենը, գերմաներենը, ‎ֆրանսերենը և իտալերենը, Սինգապուրում` մալայերենը, անգլերենը, չինարենը, թամիլերենը: Վատիկանում իտալերենին զուգահեռ պաշտոնական լեզու է նաև լատիներենը:

Փաստեր չինարենի մասին

Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն: Մի բարբառով խոսողը մյուսի լեզուն չի հասկանում, բայց երբ մեկը գրում է,  մյուսը տեքստը կարող է հասկանալ: Գաղտնիքը գրի` հիերոգլի‎ֆի մեջ է: Այն բառի, նույնիսկ նախադասության իմաստ ունի: Չինական այբբուբենը բարդ է. ավելի շուտ այն բառարանի էնման, որը սովորում են մի քանի տարում: Չինացիները գրում են ոչ թե ձախից աջ /ինչպես ընդունված է/ կամ աջից ձախ /ինչպես արաբները/, այլ վերևից ներքև` ուղղահայաց: Չինական 1-ին գիրքը, որ կոչվում է "Շիցզին” /Երգերի գիրք/, գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում:


Մինչև այսօր կան գիր չունեցող ժողովուրդներ

  Մինչ օրս էլ Ա‎ֆրիկայում, Ավստրալիայում, հարավային Ամերիկայում կան լեզուներ, որոնք դեռ գիր չունեն:




Արաբական երկար անունների բացատրությունը

Մեկ ուշագրավ տեղեկություն արաբների յուրահատկության մասին` անունների առումով:  Արաբները միմյանց կոչում են հայրանուններով: Բայց միայն հայրանունը քիչ էր համայնքի զանազան անդամներին իրարից տարբերելու համար. ավելացրին նաև մականունը և տվյալ անձի բնակավայրը:
 Ենթադրենք մի մարդ Հասան անունով: Սա ենթադրենք, թե Հուսեյնի որդին է, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեյն: Նա, ասենք, Բաղդադ քաղաքից է, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեին-էլ-Բաղդադի: Նա ունի մի մականուն, ենթադրենք Ֆաթթահ, ամբողջը լինում է Հասան-իբնի-Հյուսեին-էլ-Բաղդադի-Ֆաթթահ: Սա էլ ամենը չէ: Եթե տվյալ մարդը հայր է դառնում, գումարվում է նաև, ասենք, "Հայր Ալիի", տիտղոսը: Եթե այլ որդիներ էլ է ունենում, անվան մեջ արտացոլվում են և մյուս որդիների անունները: Ահա թե ինչու են արաբների անուններն այդքան երկար:

Հնչյունները և ժողովուրդները

Թեև լեզուների հնչյուններից շատերը նույնն են, բայց յուրաքանչյուր լեզու ունի իր արտասանական առանձնահատկությունները, որոնք էլ առաջացնում են արտասանական տարբերություններ: Համեմատեք հայերենի "ն"-ն և ‎ֆրանսերենի "ն"-ն, հայերենի "օ"-ն և անգլերենի "օ"-ն: Հայերենի և ռուսերենի "ի"-ն և այլն: Նույն հնչյունը տարբեր լեզուներում կարող է ունենալ տարբեր հնչյուններ: Լեզուներն իրարից տարբերվում են հնչյունների քանակով, որը նույնպես առաջացնում է արտասանական դժվարություններ, ինչպես հայերիս համար ռուսերենի "եռին”: Լեզուներն ունեն հնչյունների կապակցության յուրահատկություններ: Հայերենում, օրինակ, տարածված չեն ձայնավորների կամ բաղաձայնների կուտակումներ: Իսկ որոշ լեզուներում դրանք սովորական են: Հայերենում որոշ բաղաձայններով գրեթե բառ չի սկսվում:


Ամենաբարձրախոսները

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենից շատ և բարձրաձայն խոսում են իտալացիները, ապա բրազիլացիներն ու մեքսիկացիները:



Ամենալռակյացները

Աշխարհի ամենալռակյաց ժողովուրդները ֆիններն են, այնուհետև կանադացիները:




Վիճակագրություն Բարբիի մասին

Իտալիայում "Բարբի” տիկնիկներ ավելի շատ կան, քան Կանադայում կանադացիներ:




Coca-Cola-ն և Ադրբեջանը

Coca-Cola-ն ավելի հին է, քան Ադրբեջանը:

 




Չինացիները և երկրի ուղեծիրը

Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեն, երկիրը ուղեծրից դուրս կգա:




Facebook-ը վտանգավոր

Սիրիան, Չինաստանը, Վիետնամը և Իրանը արգելափակել են Facebook-ը:




Հրդեհ, որի պատճառները չբացահայտվեցին

1666թ. Լոնդոնի Մեծ հրդեհի ժամանակ քաղաքի կեսն այրվեց: Չնայած դրան` պատիժ կրեցին ընդամենը 6 մարդ: Հրդեհի իրական պատճառն այդպես էլ չի բացահայտվել: 1667 թվականին թագավորական խորհուրդը որոշեց, որ հրդեհը դժբախտ պատահարի հետևանք էր, և դրա պատճառը "Աստծո ձեռքը, ուժեղ քամին ու շատ չոր եղանակներն էին”:


Օրիգինալ իտալացիները

Իտալական Տրոպեա քաղաքում գործում է օրենք, որը սահմանում է, թե ով իրավունք ունի հայտնվել լողափին հանված վիճակում, ով` ոչ: Օրենքն արձանագրում է. "Կանանց, ովքեր գեր են, անճոռնի կամ տգեղ, արգելվում է լողափ գնալ մերկ կամ կիսամերկ”:


Երկրի բնակչությունը պարզ ձևով

Եթե ողջ մարդկության թիվը ներկայացնենք 100 բնակիչ ունեցող մի գյուղի տեսքով, հաշվի առնելով բոլոր համամասնությունները, ապա գյուղի բնակչությունը կունենա մոտավորապես հետևյալ տեսքը.


  • 57 ասիացի
  • 21 եվրոպացի
  • 14 ամերիկացի
  • 8 աֆրիկացի

ժամացույցները և կազինոն

Լաս-Վեգասի կազինոներում ժամացույցներ չկան:

 



Կապուտաչյա չինացիները

Չինաստանում հայտնաբերել են մի գյուղ, որի բոլոր բնակիչները կապուտաչյա շիկահերներ են: Գենետիկական հետազոտությունները պարզել են, որ նրանց 90%-ի գեները եվրոպական են և սկիզբ են առնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:


Լոս Անջելեսի ամբողջական անունը

Լոս Անջելեսի ամբողջական անունը հետևյալն է`  "El Pueblo de Nuestra Senora le Reina de los Angeles de Porciuncula":



Բջջայինը աղջիկների համար վտանգավոր է

Հնդկական Ութար Պրադեշ մարզի Մուզարանգաֆա քաղաքի խորհուրդն արգելել է չամուսնացած աղջիկներին ձեռք բերել բջջային հեռախոսներ: Այս խիստ ձեռնարկի շնորհիվ քաղաքի հայրիկները նպատակ ունեն կանխել իրենց դուստրերի փախուստները սիրած տղաների հետ: Քաղխորհրդի նախագահ Ռաջենդեր Մալիկն ասել է` "Բջջային հեռախոսների միջոցով աղջիկները երիտասարդների հետ կապ են պահպանում և փախչում` չնայած ծնողների արգելքին: Սա վտանգավոր մի բան է, որին պետք է վերջ տալ”:


Ոսկե կանոն առևտրականների մասին

Հին Չինաստանում լավագույն նվերը  ծնողների ծննդյան օրը համարվում էր դագաղը:




Կյանքի կեսը լուսացույցի տալ

Մեգապոլիսների բնակիչներն  իրենց կյանքի կես տարին անցկացնում են լուսացույցի կանաչ լույսին սպասելով:




Որտեղ է աճում Բրաբիոն ծաղիկը

Ըստ հայկական ավանդության, Բինգյոլ լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։



Որտեղից է ծագել Երևան անունը

Բացի Երևան անվան գիտական ստուգաբանությունից, գոյություն ունի նաև ժողովրդական բացատրությունը, որը շատ հետաքրքիր է: Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետը Մասիսի վրա իջած տապանից դիտում է շրջակայքը և հեռվում տեսնելով մի անջուր տարածություն, բացականչում է. "Երևա անդ…” /այսինքն` այնտեղ երևում է/: Դրանից էլ առաջանում է այդ վայրի անունը:


Սևան անվան ժողովրդական ստուգաբանությունը

Սևանա լճի բացատրությունն էլ ժողովրդի կողմից յուրովի է: Պատմում են, որ վանեցիները իրենց գեղեցիկ ու շեն Վանից գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին` նմանեցնելով իրենց ծովակին ու ասելով, որ սա էլ մի  Վան է: Բայց տեղի դաժան ու ցուրտ կլիման դուր չի գալիս նրանց, հիշում են Վանի մեղմ ու տաք կլիման և դառնորեն բացականչում. "Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան” ու այդպես էլ անունը մնում է  Սևան:


Ամերիկյան տարօրինակ օրենքներ

Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում բացի երկրի ընդհանուր օրենքներից գոյություն ունեն նաև նահանգային և նույնիսկ քաղաքային առանձին օրենքներ, որոնք բավականին տարօրինակ և անհեթեթ են: Ահա դրանցից մի քանիսը՝

Չիկագոյում օրենսդրությունն արգելում է գրկել հարևանուհուն, առանց նրա համաձայնության:

Կալիֆորնիայում դիմակով դիմակահանդես գնացողը պետք է նախօրոք ստանա ոստիկանության թույլատվությունը:

Լոս-Անջելեսում չի թույլատրվում տանը պահել... գետաձի

Կալիֆորնիայում մկան թակարդից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ մուկ բռնելու թույլատվություն:

Բոստոն քաղաքում արգելվում է շներին ունենալ 25 սմ-ից ավելի բարձրություն:

Միչիգանի նահանգում քամու դեմ թքելը համարվում է հանցագործություն:

Կանզաս նահանգում բնակիչներն իրավունք չունեն գլխարկների վրա «կրելե մեղու:

Նյու-Յորքում կտրականապես արգելվում է ավանակին լողացնել տաշտակում:

Ֆիլադելֆիայում արգելված է պատուհանից դուրս նետել կանացի կիսաշրջազգեստը:

Վաշինգտոն նահանգի Վիլբուր քաղաքում այլանդակ ձիով զբոսնողը ստիպված կլինի 300 դոլար տուգանք վճարել:

Ալաբամայում արգելված է Դոմինո խաղալ կիրակի օրերին:

Արիզոնայում կանանց արգելված է ներքնազգեստ հագնել:

Արկանզասում ամուսնուն օրենքով թույլատրվում է ծեծել կնոջը ամիսը մեկ անգամից ոչ շատ:

Կալիֆորնիայում թիթեռ բռնելը կամ թիթեռներին հետապնդելը տուգանվում է 500 դոլարով:

Կալիֆորնիայում քարտուղարուհուն արգելված է միևնույն սենյակում մենակ մնալ իր շեֆի հետ:

Սան Ֆրանցիսկոյում արգելված է օգտագործված ներքնազգեստով մեքենա լվանալ:

Կոլորադոյում տղամարդուն արգելվում է համբուրել կնոջը, եթե կինը քնած է:

Հարթֆորդում տիրոջն արգելվում է վարժեցնել շանը:

 Ֆլորիդայում չամունացած կանայք չեն կարող պարաշյուտով թռչել կիրակի օրերին:

Նույն Ֆլորիդայում չի կարելի երգել լողազգեստ հագած:

Չիկագոյում չի կարելի գիշերանոցով ձուկ բռնել:

Կանզասում օգոստոս ամսին արգելվում է էշ քշել, եթե էշը ծղոտե գլխարկ չի կրում:

Քենթակիում արգելվում է ամուսնանալ նույն մարդու հետ 4 անգամից ավելի:

Մասաչուսեթսում արգելվում է առանց արտոնագրի մորուք պահել:

Միչիգանում ըստ օրենքի կնոջ մազերը պատկանում են ամուսնուն:

Նևադայի մայրուղիներում չի կարելի ուղտ քշել:

Նյու Ջերսիում անօրինական է  "ունքերը կիտել” ոստիկանի վրա:

Քահանաներին արգելված է անեկդոտներ պատմել:

Տեխասում օրենքով արգելված է կթել ուրիշի կովին:

Իլինոյս նահանգում բեղավոր տղամարդուն արգելված է համբուրել կնոջը:

Ալաբամայում արգելված է պաղպաղակը դնել գրպանում, թքել կնոջ ներկայությամբ, եկեղեցի մտնել դնովի բեղերով և փողոցում երևալ դիմակով:

Ալաբամայում արգելված է մեքենա վարել փակ աչքերով:

Արիզոնայում գողին բռնելով օճառի գողության պահին` ստիպում են հենց նույն օճառով լվանալ հատակն այնքան ժամանակ, մինչև օճառը վերջանա:

Նեբրասկայում կձերբակալվեք, եթե ձեր երեխան եկեղեցում զկռտա:

Արիզոնայում կակտուս կտրողին սպառնում է քսանհինգ տարվա ազատազրկում:

Այովայում տղամարդը իրավունք չունի աչքով տալ անծանոթ կնոջը:

Մինեսոտաում ձեզ սպառնում է բանտ ընկնել, եթե քնեք մերկ:

Ալյասկա նահանգում արգելված է արջերին արթնացնել նրանց նկարելու համար: Օկլոհամայում ձեզ սպառնում է ձերբակալություն, եթե փորձեք ծաղրել շներին կամ փորձեք կծել ուրիշի համբուրգերը: 


Nyut



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՐՆԵՐ, ԱԶԳԵՐ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԳԻՏԵԻ՞Ք ՈՐ | Ավելացրեց: Admin (05.07.12) Դիտումներ: 2420 | Տեգեր: Գիտեք որ, հետաքրքիր փաստեր