RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Անեկդոտներ Նոր տարվա թեմայով  13834


ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ



Կինը հյուրընկալության գնացած է լինում։ Վերադառնալով տուն՝ պատմում է ամուսնուն.
- Շատ լավ երեկո անցկացրինք։ Տանտերերը խնդրեցին, որ ես երգեմ, համաձայնեցի։
Ամուսինը. – Ճիշտ էլ արել ես։ Ես դրանց հեչ չեմ սիրում։


*  *  *

Եթե առավոտ վաղ  բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն տոնը ստացվել է…


*  *  *

Նոր տարուց հետո հանդիպում են երկու ընկեր.
-    Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
-    Դե, վատ չէր, իսկ դու՞:
-    Չգիտեմ, դեռ չեն պատմել:


*  *  *
Հարց. Ո՞րն է միայնակությունը` բառիս բուն իմաստով.
«Երբ Նոր տարուն քեզ շնորհավորում է միայն նախագահը հեռուստացույցով»:


*  *  *
- Ձյունանու’շ, ինչու՞  եք քայլում մերկ կրծքերով:
- Իմ Ձմեռ պապը մորուքն է ինչ-որ տեղ կորցրել:
- Հետո՞ ինչ:
- Դե, որպեսզի ոչ ոք չնկատի…



*  *  *
Նոր տարվա տոնակատարության երեկո է: Մի կին ասում է հարևան սեղանակցուհուն.
-    Ինձ թվում է` մենք մի անգամ արդեն միասին դիմավորել ենք Նոր տարի 12 տարի առաջ.
-    Իսկապե՞ս:  Ինչ-որ չեմ հիշում…
-    Ինձ մոտ էլ տեսողական հիշողությունը վատ է, բայց այ հագուստների առումով` անթերի է…
                                                                   


*  *  *
-    Հայրիկ, գուշակիր, թե որ գնացքն է ամենից շատ ուշանում:
-    Չգիտեմ, տղաս, ո՞րը:
-    Այն գնացքը, որը դու խոստացել էիր նվիրել նախանցյալ տարի…


*  *  *
«...Նորից գալիս է հերթական ինչ-որ անասունի տարի… մինչդեռ ինչքան լավ կլիներ ապրել մարդավարի¦:


*  *  *
Որդին հարցնում է միայնակ մորը.
-    Մայրիկ, մայրիկ, իսկ ո՞վ է իմ հայրիկը:
-    Ձմեռ պապը ,- չարացած պատասխանում է մայրը:
-    Ո՞նց  էդպես , - զարմանում է տղան:
-    Եկավ գիշերը, արեց իր նվերը, ու դրանից հետո ոչ ոք նրան չի տեսել…


*  *  *
Հրեական Ձմեռ պապը.
-    Բարև-բարև երեխաներ, գնեք դուք պես-պես նվերներ…




*  *  *
Ծննդատան սենյակներից մեկն է: Այցի է գալիս պրոֆեսորը… Հարցեր, պատասխաններ… Պարզվում է` բոլորը պատրաստվում են ծննդաբերել նույն օրը` հոկտեմբերի մեկին: Պրոֆեսորը զարմացած է:
Նրան բացատրում են.
-    Դե-ե, մենք Նոր տարին նույն ընկերախմբով ենք դիմավորել…


*  *  *
- Ձմեռ պապիկ, շնորհակալություն նվերի համար:
- Չարժե, մանրուք է: Շնորհակալության կարիք չկա:
- Ես էլ եմ էդպես մտածում, ուղղակի մայրիկն է պահանջել, որ  ասեմ…


*  *  *
Ամանորյա սեղանի շուրջը.
-    Ինչու՞ ես դու ամեն անգամ խմելուց հետո աչքերդ փակում:
-    Է-է, պարզապես կնոջս խոստացել եմ, որ նոր տարվա մեջ աչքս օղու երես չի տեսնելու:


*  *  *
Կինը ամուսնուն.
-    Ո՞նց չես ամաչում, ո՞նց կարելի է` Նոր տարվա գիշերը մարդը գնա սրճարան ու չվերադառնա: Ամբողջ գիշեր աչք չեմ փակել…
-    Էհ, գիտես թե ես փակե՞լ եմ…


*  *  *
- Ահա և քո նոր տարվա նվերը,- ասում է հայրը` որդուն  հանձնելով մի կիթառ:
- Վայ, մերսի,- ասում է որդին շնորհակալանքով:- Մի րոպե, բայց ինչու՞ է այն առանց լարերի:
- Ամեն ինչ իր հերթով, տղաս: Այ երբ կսովորես նվագել, այն ժամանակ էլ լարերը կգնենք:



*  *  *
Ձմեռ պապը գալիս է հոգեբանի մոտ ու ասում.
-    Օգնեք ինձ, ես ինքս ինձ չեմ հավատում:


*  *  *
Զրուցում են երկու նորապսակ կին.
-     Դե՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
-    Նվերի պես:
-    Այսի՞նքն...
-    Ամբողջ գիշեր տոնածառի տակ թավալ էի գալիս… Արամը գրգռվել էր…


*  *  *
Հայտարարություն թերթում.
«Տիկնա’յք և պարոնա’յք, դարձրեք Նոր տարին անմոռանալի ձեր երեխաների համար, հրավիրեք ձեր տուն Ձմեռ պապին»:
Հ.Գ.
«Պարոնայք, հաճույքից մի զրկեք նաև ձեզ, հրավիրեք Ձեզ մոտ Ձյունանուշիկի: Պատվիրել` ….. հեռախոսահամարով»:


*  *  *
Նոր տարվա գիշերը մայրիկը իր փոքրիկ տղային համոզում է, որ պառկի քնելու.
Նայիր հեռուստացույցով, տես
«տյոտյաներն» էլ են այնտեղ հանվում…




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Անեկդոտներ Նոր տարվա թեմայով»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՆԵԿԴՈՏՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՆԵԿԴՈՏՆԵՐ | Ավելացրեց: Admin (30.12.12) Դիտումներ: 13834 | Տեգեր: Նոր տարի, Հումոր, Անեկդոտներ