RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Ամանորյա ճանապարհորդություն  1359





Հնում կարծում էին, որ ծննդյան տոներին չքանում են աշխարհում իրարից բաժանող սահմանները: Այսօր մենք էլ չնկատենք այդ սահմանները և շրջենք աշխարհի նշանավոր վայրերում ու տեսնենք, թե ինչպես են դիմավորում Ամանորն ու Ծննդյան տոներն աշխարհի այդ վայրերում:

Բեթղեհեմ
Քրիստոնեական խորհրդանիշեր


Սուրբ երկրում՝ Բեթղեհեմում, Ծննդյան  տոներն առաջինը նշում են կաթոլիկները,  հետո՝ ուղղափառները, ամենավերջում՝ հունվարին՝ առաքելական եկեղեցին: Սովորաբար Ծննդյան տոների կապակցությամբ Բեթղեհեմ են ժամանում մի քանի տասնյակ հազար ուխտավորներ, երբեմն նրանց թիվը հասնում է նաև հարյուր հազարի: Նրանք հանգրվանում են Երուսաղեմում, իսկ տոնակատարությանը մասնակցում են Պաղեստինում՝ Հորդանան գետի արևմտյան ափին, Քրիստոսի Ծննդյան տաճարում: Վերջինիս կամարների տակ է գտնվում այն քարանձավը, որտեղ Տիրամայրը լույս աշխարհ է բերել նորածնին: Ուշագրավ է, որ այսքան տարիների ընթացքում քարանձավը բոլորովին չի փոխվել: Թեպետև կա ժամանակակից փոքրիկ մի դետալ. ամենուրեք (նույնիսկ՝ տաճարում) շրջում են զինված ոստիկաններ, որոնք հետևում են կարգ ու կանոնի պահպանմանը:
Դեպի Սուրբ երկիր ուխտագնացությունը Ծննդյան տոների իսկական նվեր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:


Իտալիա
Երազանքների ու ներդաշնակության երկիր


Իտալիայում Ծննդյան տոների պատրաստությունը սկսվում է դեկտեմբերի սկզբներից: Այստեղ անմիջապես մայթերի վրա կարելի է տեսնել կավե թաղարների մեջ տեղադրված եղևնիների անվերջանալի շարքեր: Եկեղեցիները, մեկը մյուսին չզիջելով, տիկնիկային ցուցահանդեսներ են կազմակերպում ավտոմատ կերպով շարժվող Մարիամի, Հիսուսի և աստվածաշնչյան այլ կերպարների տեսքով, որով նեկայացնում են Հիսուսի ծննդյան պատմությունը:
Հռոմում Ձմեռ պապերին կարելի է տեսնել հատկապես Նավոնի հրապարակում, որտեղ ավանդաբար անցկացվում են ամանորյա տոնախմբությունները: Հնում հռոմեացիներն իրենց գրեթե բոլոր տոներն այստեղ էին նշում, սակայն այսօր Նավոնի հրապարակը զարդարվում է միայն Ծննդյան տոների կապակցությամբ:
Վենետիկում Ձմեռ պապերը շրջում են գոնդոլներով, որոնք այժմ դուրս են եկել գործածությունից, սակայն շարունակում են սպասարկել օտարերկրյա զբոսաշրջիկներին կամ ավանդապաշտ իտալացիներին: Վենետիկում այնքան էլ ճոխ չեն զարդարում տները, ինչպես Հռոմում, սակայն ամեն ինչ անում են հումորով և անակնկալներով:

Պեկին
Սիրո և վիշապների քաղաք


Չինացիները Ամանորը համարում են սեր խոստովանելու համար լավագույն ժամանակաշրջաններից մեկը: Չինաստանում Ծննդյան տոները նշում են ըստ կաթոլիկական օրացույցի: Ավանդական ձյունառատ ձմեռվա փոխարեն շատերն են նախընտրում տոներն անցկացնել արևոտ և անձյուն Պեկինում, ուր տոնակատարությունները նշվում են մեծ շուքով: Քաղաքը հրաշալիորեն փոխվել է. այստեղ ամեն ինչ կարելի է գտնել՝ և՛ պատմություն, և՛ ակտիվ հանգիստ, և՛ անդորր, և՛ ժամանակակից միջավայր, և՛ կրոնական ծիսակատարություններ:


Իսպանիա
Կրքոտ պարերի շունչը


Իսպանիայում ամենասիրվածը Ծննդյան տոներն են, որ նշվում են դեկտեմբերի 25-ից: Ավանդաբար ընդունված է ցերեկն այցելել եկեղեցի, ուր տեղի է ունենում սպասավորություն, իսկ երեկոյան ողջ ընտանիքը բարեկամների հետ միասին հավաքվում է տոնական սեղանի շուրջ: Իսպանացիներից շատերը Ծննդյան տոների կապակցությամբ իրենց տների մոտակայքում տարբեր նյութերի օգտագործմամբ պատրաստում են Հիսուսի ծննդյան մանրակերտ տեսարաններ, ինչպես նաև զարդարում են փողոցները, հաստատությունները, խանութներն ու ցուցափեղկերը: Այդ օրն ընդունված է երգել հին իսպանական ժողովրդական երգեր՝ վիլյանսիկոսներ:


Վիեննա
Եվ երգում է հոգիդ

Դղյակների, պուրակների և թանգարանների քաղաք համարվող Վիեննայում տոներից երկու շաբաթ առաջ բացվում է ամանորյա տոնավաճառը, որտեղ բազմազան հուշանվերներ, փայտե խաղալիքներ, ձեռագործ մոմեր ու այլևայլ հրաշքներ են սպասում գնորդներին:
Ծննդյան տոներին պարզապես կախարդող են Վիեննայի հեքիաթային լույսերը: Այս օրերին խիստ մարդաշատ են քաղաքի պուրակները և թանգարանները. այցելուները ձգտում են տեսնել Շոնբրուն դղյակը, Սուրբ Ստեփանոսի տաճարը, ինչպես նաև Վիեննայի օպերան: Քաղաքում կան հրաշալի սրճարաններ, որոնք նույնպես հնարավոր չէ անտարբերության մատնել: Այստեղ, ինչպես հուշում է ավստրիական ասացվածքը, պատահական առաջին մարդը երգիչ է, ամեն երկրորդը՝ երգահան, իսկ երաժշտություն հնչում է անգամ կոյուղուց:




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ամանորյա ճանապարհորդություն»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (23.12.12) Դիտումներ: 1359 | Տեգեր: Նոր տարի