RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ »

Ամանորյա տոնածառի պատմությունը  2707


Ամանորյա տոնածառի պատմությունը

 

Այսօր ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին: Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների  ժամանակ: Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ: Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Համաձայն ավանդույթի` նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ: Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը: Այդ գեղեցկությամբ տպավորված` Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին:

Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը: Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից: Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում: Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ` XIX դարում,  դարձյալ Սաքսոնիայում:

Հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ կա կապված դրասանգների հետ, համաձայն որի` մի ծեր, բազմազավակ մի կին միջոցներ չուներ զարդարելու տոնածառը, և օգնություն է խնդրում աստծուց: Աստված կարգադրում է սարդերին գիշերվա ընթացքում դրասանգներ գործել տոնածառի վրա:

Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, բայց հին հայերը ունեցել են ծառերի պաշտամունք:  Հիմա էլ ծիսավայրերում զարդարվող «ցանկությունների ծառերը» հայոց հին «տոնածառերի» մնացուկներն են:

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում` զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ:

Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև` մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրվում: Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր:

Վահե Անթանեսյան



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ամանորյա տոնածառի պատմությունը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: | Ավելացրեց: Admin (24.12.12) Դիտումներ: 2707 | Տեգեր: Տոնածառի պատմությունը, տոնական, Տոնածառ, Նոր տարի