RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Ալեքսանդր Դյուման և իր կանայք  2809


Ալեքսանդր Դյումայի սերերը

ԴՅՈՒՄԱՅԻ ՍԵՐԵՐԸ



Խոսելով Ալեքսանդր Դյումայի մասին՝ Բալզակը բարկանում էր, ապա բղավում` «Միայն թե մի համեմատեք ինձ այդ սևամորթի հետ»: Դյուման Բալզակին պատասխանեց միայն մեկ անգամ, սակայն, ստիպեց վերջինիս լռել. «Իմ հայրը խափշիկ էր, մայրս ստրկուհի ու սևամորթ, իսկ իմ նախապապերն ու նախատատերը ընդհանրապես կապիկներ են եղել: Իմ տոհմածառն ու գենետիկան սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ձերը»:

Ալեքսանդր Դյուման ծնվել է 1802 թ-ին գեներալ Թոմ-Ալեքսանդր Դյումայի և նախկին ստրկուհու ընտանիքում: Զրկվելով հորից 1806թ.-ին՝ երեքամյա Ալեքսանդրը լացակումած վազեց հոր ննջասենյակ, վերցրեց նախկին գեներալի հրացանը, ուղղելով այն երկինք, ապշած դայակների հայացքի ներքո բղավեց` «Ես սպանելու եմ այն Աստծուն, որը սպանեց իմ հորը»:




Նրանց ընտանիքը ապրում էր Վիլլե-Կոտրեում: Մեմուարներում, որոնք այդ փոքր քաղաքում անցկացված Դյումայի միապաղաղ օրերի վկան են, բղավում են կյանքի ծարավի մասին: Եվ զարմանալի չէր, որ քսան տարեկանում նա հայտնվեց Փարիզում: Չնայած աղքատությանը՝ ընտանիքը այնուամենայնիվ ուներ կապեր արիստոկրատների հետ, որոնք քսանամյա Ալեքսանդրին օգնեցին որոշակի պաշտոն ստանալ Լուի-Ֆիլիպ առաջինի թագավորության ժամանակ: 1830 թ-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ հուլիսյան հեղափոխությունը, որին մասնակցեց և Դյուման:

Քաղաքական հետապնդումներից Դյուման փախավ Շվեյցարիա: 1840 թ-ին վերադառնալով Ֆրանսիա՝ Դյուման ամուսնացավ դերասանուհի Իդե ֆերյերի հետ, սակայն…

 Դյուման՝ իր ժամանակի ամենահայտնի կնամոլ  ու կնամեծար


Ամուսնությունից հետո նա շարունակեց կապ պահպանել բազմաթիվ կանանց հետ: Արդյունքում նա ունեցավ մի քանի արտաամուսնական երեխաներ:
Դյուման շատ փող էր աշխատում, սակայն շռայլում էր ճոխ կենսակերպի վրա: Նա ստեղծեց և իր ամսագիրը, և իր թատրոնը, որոնք բոլորն էլ ավարտվեցին անհաջողությամբ: 1851թ-ին Դյուման պարտատերերից փախավ Բելգիա, հետո Ալեքսանդրին հաջողվեց գրել թատերական ներկայացումներ… Եվ նա սկսեց ձանձրանալ:

Թատրոն–Դյումա փոխհարաբերությունները ճիշտ այնպիսին էին, ինչպիսիք կանայք-Դյումա հարաբերությունները: Կիրքն ու սերը անհետանում էին այն պահին, երբ կանայք դառնում էին նրա սեփականությունն ու տրվում:
Նա նման էր որսորդի, որի համար ամենակարևորը որսի ետևից վազելն էր: Եվ Դյուման հեռացավ թատրոնից, որպեսզի բացահայտի իր վեպերի, կամ ինչպես ինքն էր ասում «գրականության իրական աշխարհը»:

Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործություններն են` «3 հրացանակիրներ» (1844), «Կոմսուհի Դը Մոնսորո» (1845), «Կոմս Մոնտե Քրիստո» (1845—1846) , «Թագուհի Մարգո» (1845), «Հարյուրհինգ» (1847), «Հազար ու մի ուրվական» (1847), «Հույսը վերջինն է մահանում» (1848)…




Սակայն, պետք չէ կարծել, թե նա գիշեր-ցերեկ զբաղված էր միայն գրական գործունեությամբ: Իր ժամանակի ամենամեծ մասը Դյուման տրամադրում էր ընկերներին` Վիկտոր Հյուգո, Ալֆրեդ Դե Վինի… և բազմաթիվ կանայք: Թե որքան ապօրինի երեխաներ է թողել իր ետևում, Դյուման խոստովանեց մահվանից մի քանի ամիս առաջ: Այդ երեխաներից նա ընդունեց միայն իր առաջին որդուն` և այն էլ յոթ տարի ուշացումով. Խոսքը կրտսեր Ալեքսանդր Դյումայի մասին է:
Ժորժ Սանդը նրան անվանել է «Կյանքի հանճար»: Այս բնութագրմանը կարելի էր ավելացնել` «…և սիրո»:

Կրտսեր Ալեքսանդրի` հոր բնակարան յուրաքանչյուր այցելությունը (ինչը հազվադեպ էր լինում) չէր անցնում առանց սկանդալի: Քանի որ կրտսեր Ալեքսանդրի առջև ամեն անգամ դուռը բացում էր Դյումայի հերթական սիրուհին:
Սակայն ի զարմանս բոլորի՝ նրանց հարաբերությունները հանկարծակիորեն բարելավվեցին: Եվ ծանոթներից մեկը լսելով նրանց զրույցը՝ հետագայում այն դարձրեց հասարակության սեփականությունն ու բացահայտեց Դյումայի կյանքի այդ գաղտնիքը ևս:
«Լսիր հայր, - ասում էր կրտսեր Դյուման -սա արդեն պարզապես ձանձրալի է: Դու միշտ ինձ ես տալիս քո նախկին սիրուհիներին, որոնց մասին ես պետք է հոգ տանեմ, և քո նոր կոշիկները, որոնք պետք է հագնեմ այնքան մինչև լայնանան»:
Զարմանալի չէր, սակայն, այս լեգենդը և այնքան էլ հեռու չէր իրականությունից: Դյումայի կյանքում եղել է 500 սիրուհի: Նա կարողանում էր հասկանալ կանանց և շնորհակալ լինել այն սիրո համար, որ տալիս էին իրեն: Նրա սիրային պատմություններն ու բուռն գիշերները միշտ ուղեկցվում էին զավեշտով, և արդեն հաջորդ առավոտ դառնում ամբողջ Փարիզի քննարկման թեման:

Ալեքսանդր Դյումայի սկանդալային սերը

Ալեքսանդր Դյումա հայրը առաջին անգամ հանդիպեց հրեական ծագումով  ձիավարուհի և դերասանուհի Ադա Այզեկս Մենկենին 1867 թ-ին կրկեսում: Երբ Դյուման մոտեցավ նրան, որպեսզի հայտնի իր հիացմունքը, Ադան նետվեց Դյումայի պարանոցին ու համբուրեց նրան: Այդ պահից էլ սկսվեց նրանց սիրավեպը:

Նրանք իսկապես զարմանալի միություն էին`գեղեցիկ, բարեկազմ երիտասարդկինն ու ճերմակած ծերուկը` հսկա մարմնով: Նրանք իրար զգում էին ու հասկանում անխոս. Դյուման պաշտում էր նրան ու խենթանում նրա խելացիությունից ու գեղեցկությունից, իսկ Ադան հպարտանում էր՝ լինելով այդքան հայտնի գրողի սիրուհին:

Ադա Մենկենը հասցնելով չորս անգամ ամուսնացած լինել, վայելում էր սկանդալային համբավ, և այս կապը դուր չէր գալիս Դյումայի երեխաներին` Մարիին ու Ալեքսանդրին: Սակայն սիրահարված Դյուման նույնիսկ չէր լսում նրանց: Նրանք թևանցուկ հայտնվում էին քաղաքի զբոսայգիներում ու բազմամարդ վայրերում:
Ադան պաշտում էր ցուցադրել իրեն, շատ սիրում էր լուսանկարվել հայտնի մարդկանց հետ: Ադայի այս մեծ ցանկության պատճառով էլ Դյուման կատարեց մի մեծ սխալ՝ համաձայնելով լուսանկարվել նրա հետ: Լուսանկարներից մեկում Ադան Դյումայի գրկում է, մյուսում նրանք գրկախառնված են և Դյումայի հագին բացակայում է պիջակ-ֆրակը:
Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Լիբերտն էր, և քանի որ Դյուման նրան մեծ գումար էր պարտք, որոշեց վաճառքի հանել լուսանկարները:

Մարի Դյուման սարսափեց՝ իմանալով այս պատմության մասին, և անում էր ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի վաճառքից հաներ այդ լուսանկարները: Նա համոզեց հորը դատի տալ Լիբերտին, և միայն դատը շահելուց հետո լուսանկարները դուրս եկան վաճառքից:

Շուտով Ադայի կյանքում հայտնվեց գերմանացի հարուստ սիրեկան, և նա մեկնեց Ավստրիա: Ավելի ուշ նա տեղափոխվեց այլ երկիր, հետո նորից վերադարձավ Փարիզ: Սակայն մահացավ որոշ ժամանակ անց 1868 թ. օգոստոսի 10-ին:

Նրան ուղղված իր նամակում, որը բաղկացած է մեկ տողից, Դյուման գրել էր հետևյալը`«Եթե իսկապես գոյություն ունի սեր, և ես ունակ եմ այն զգալու, ուրեմն սիրել եմ ՔԵԶ»:

Աղբյուր`  notteluchi.wordpress.com



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ալեքսանդր Դյուման և իր կանայք»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (02.03.12) Դիտումներ: 2809 | Տեգեր: սերը և մեծերը, Ալեքսանդր Դյումա