RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Ալբեր Քամյու. Ընդվզող մարդը  2590


Ալբեր Քամյու (1913-1960) ֆրանսիացի գրող և փիլիսոփա է, էքզիստենցիալիզմի ներկայացուցիչ, 1957թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:
 



… Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ և այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը: Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միևնույն ժամանակ և՛ հրաժարվի իրականից, և՛ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով:

Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից: Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի և այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել և ամեն ինչից վեր դասել այս մահկանացու և սահմանափակ աշխարհը: Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձև տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը և ուզում է հափշտակել պատմությունից:

* * *

…Անշուշտ, իսկական սերը բացառիկ է, երկու կամ երեք անգամ՝ դարի մեջ, մի քիչ ավել կամ պակաս: Մնացած դեպքերում փառասիրությունն է կամ ձանձրույթը: Ւնչ վերաբերում է ինձ, ես ամենևին էլ կարծրասիրտ չեմ ու շատ հեռու եմ դրանից` ընդհակառակը, լի խղճահարությամբ, ու արցունքներս միշտ պատրաստ են թափվելու: Միայն թե, իմ էմոցիոնալ իմպուլսները միշտ շրջվում են դեպի ինձ, իմ խղճահարության զգացողությունները ինձ են միայն ուղղված լինում: Այնուհանդրեձ, սխալ կլինի ասել, որ ես երբեք չեմ սիրել: Ես, ամենաքիչը մի հզոր սեր հղացել եմ կյանքում, որի առարկան սակայն միշտ վերջին հաշվով դուրս է եկել իմ եսը: Ու այդ տեսակետից, ջահելությանս անխուսափելի վայրիվերումներից հետո, բավական շուտ հանդարտվեցի. միայն զգայականությունն էր, որ սկսեց իշխել իմ սիրային կյանքում:

Ես պարզապես փնտրում էի հաճույքի ու նվաճման առարկաներ: Ավելին, ինձ օգնում էր իմ արտաքինը. բնությունը շռայլ էր գտնվել իմ հանդեպ: Ու ես նկատելիորեն հպարտ էի դրանով ու բազմաթիվ բավարվածություններ էի քաղում՝ առանց առանձնապես չգիտակցելով ավելի շատ ֆիզիկակա՞ն հաճույքին տուրք տալով, թե՞ հեղինակությանս: Դե հա, հիմա կասեք, էլի գլուխ եմ գովում: Չեմ ժխտի, և ոչ էլ հպարտ եմ դրանով, քանի որ տվյալ պահին պարծենում եմ մի բանով, որը իրոք այդպես է: Ամեն դեպքում, զգայականությունս այնքան ռեալ էր, որ անգամ տասը րոպեանոց արկածի համար կանպատվեի հորս ու մորս, թեև հետո զղջալու էի դառնորեն: Վստահեցնում եմ ՝ ես ունեի սկզբունքներ, օրինակ՝ որ ընկերոջս կինը սրբություն է: Բայց ես ի՞նչ էի անում. պարզապես մի քանի օր առաջ դադարում էի ընկերություն անել ընկերոջս հետ: Գուցե սա ես չպե՞տք է անվանեմ զգայականություն:

Զգայականությունը նողկալի չէ: Եկեք հանդուրժող լինենք ու օգտագործենք անկայունություն բառը, բնածին անկարողության տեսակ՝ սիրո մեջ չտեսնել որևէ այլ բան ֆիզիկականից բացի: Այդ անկայունությունը, այնուամենայնիվ, հարմար էր: Հավելվելով իմ մոռանալու հատկությանը, այն նպաստում էր ազատությանս: Միևնույն ժամանակ, տալով ինձ որոշակի անհասանելիություն ու անկասելի անկախություն, բերում էր նոր հաջողությունների հնարավորություններ… Ի հատուցում սրա, ավելին, զգայականությանս ի հավելում, ես բավարարում էի նաև իմ մեկ այլ կիրքը. կիքրը խաղի նկատմամբ: Կանանց միջից ես սիրում էի նրանց, ովքեր կարող էին լինել լավ խաղընկեր մի խաղի մեջ, որն առնվազն անմեղության համն ուներ: Տեսնու՞մ եք, ես չեմ կարող ձանձրանալ, և գնահատում եմ միայն կյանքի բազմազանությունը:

Ընդվզող մարդը

Ստեղծագործությունը աշխարհի ամբողջականության պահանջն է և միաժամանակ նրա մերժումը: Սակայն ստեղծագործությունը մերժում է աշխարհը իր չունեցածի պատճառով և հանուն այն բանի, որ երբեմն հենց ինքն է այն: Ընդվզումն այստեղ դիտարկվում է պատմությունից դուրս, մաքուր վիճակում, իր նախասկզբնական կնճռոտությամբ: Արվեստն ուրեմն մեզ պետք է տա վերջնական հայեցակետ ընդվզումի էության վերաբերյալ:

… Յուրաքանչյուր ընդվզումի մեջ բացահայտվում է մետաֆիզիկական ամբողջականության պահանջը, դրան հասնելու անհնարինությունը և փոխարինվող աշխարհի ստեղծումը: Ընդվզումն այս տեսակետից աշխարհի ստեղծումն է: Նա է նաև սահմանում արվեստը: Ընդվզումի պահանջը, ճիշտն ասած, գեղագիտական պահանջի մի մասն է: Բոլոր ըմբոստ մտքերը, ինչպես տեսանք, արտահայտվում են ճարտասանության կամ փակ աշխարհի մեջ: Այս շարժումը վերաբերում է նաև բոլոր արվեստներին: Արվեստագետը աշխարհը վերստեղծում է իր հայեցողությամբ: Բնության սիմֆոնիան երբեք չի հասկանա երգեհոնային երաժշտությունը:

Աշխարհը երբեք չի լռում, անգամ նրա լռակյացությունը հավիտենական կրկնությունն է նույն նոտաների, որոնց թրթիռները խույս են տալիս մեզանից: Ինչ վերաբերում է ընկալվող թրթիռներին, դրանք մեզ ընծայում են հնչյուններ, երբեմն մի ակորդ, բայց երբեք` մեղեդի: Եւ սակայն երաժշտությունը գոյություն ունի, որտեղ ավարտվում են սիմֆոնիաները, որտեղ մեղեդին իր ձևն է հաղորդում հնչյուններին, որոնք ինքնին չունեն ձև, որտեղ նոտաների արտոնյալ դասավորությունը, ի վերջո, բնական խառնաշփոթությունից դուրս է քաշում` հոգուն և սրտին բավարարվածություն տվող մի ամբողջականություն:

«Ես ավելի ու ավելի եմ հավատում, – գրում է Վան Գոգը, – որ չպետք է դատապարտենք Աստծուն այս աշխարհի համար: Սա մի աշխատություն է, որ անհաջող է ստացվել»: Յուրաքանչյուր արվեստագետ փորձում է վերափոխել այդ աշխատությունը, ոճ հաղորդել նրան, որը բացակայում է:

… Սակայն արվեստագետի ընդվզումն իրականի դեմ, որը և կասկածելի է դառնում ամբողջատիրական հեղափոխության համար, նույն հաստատումն է, ինչ որ ճնշվածի ընդվզումը: Համընդհանուր բացասումից ծնված հեղափոխական ոգին բնազդաբար զգում է, որ արվեստում բացի հրաժարումից կա նաև համաձայնություն, որ հայեցողությունը համարձակվում է կշռադատել գործողությունը, գեղեցկությունը, անարդարությունը, և որ որոշ դեպքերում ինքը` գեղեցկությունը, կարող է դառնալ անբողոքարկելի անարդարություն:

Բայց և ոչ մի արվեստ չի կարող ապրել համընդհանուր մերժումով: Այնպես, ինչպես յուրաքանչյուր միտք, որը սկզբում աննշանակություն է, նշանակություն ունի, այդպես էլ անիմաստ արվեստը իմաստ ունի: Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ և այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը:

Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միևնույն ժամանակ և՛ հրաժարվի իրականից, և՛ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով: Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից… Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձև տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը և ուզում է հափշտակել պատմությունից:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ալբեր Քամյու. Ընդվզող մարդը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: haykblbulyan (17.08.12) Դիտումներ: 2590 | Տեգեր: Ներաշխարհ, Ալբեր Քամյու. Ընդվզող մարդը