Գլխավոր էջ » ՆԵՐԱՇԽԱՐՀ
Ա՜խ, այդ կանայք... ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ  8711

Գլխավոր էջ » ՆԵՐԱՇԽԱՐՀ 

Խորագիրը՝  ՆԵՐԱՇԽԱՐՀ,   

«Ժամանակը՝ անցկացված կնոջ  հետ, չի կարելի կորած համարել»: Անդրե Մորուա


«Անփորձ աղջիկներից շատ բան կարելի է սովորել»: Ջակոմո Կազանովա

 
«Կնոջ դեպքում անհնար է ինչ-որ բանի ճշմարտացիությունը ապացուցել, նրան կարելի է միայն համոզել»: Մ.Գրաբովսկի

 
«Կնոջ լավագույն զարդարանքը համեստությունն է և թափանցիկ զգեստը»: Եվգենի Շվարց

 
«Հիասքանչ աղջիկներին պետք է ձեռքերի վրա տանել: Բայց չպետք է թույլ տալ, որ նստեն վզիդ»: Եվգենի  Եկիմով

 
«Կինը թորած ջրի է նման. երբեք չես իմանան նրա թնդությունը, մինչև չեռա»: Ն. Ռիգան

 
«Կնոջ ներըմբռնումը (ինտուիցիան) շատ ավելի ճշգրիտ է, քան տղամադու համոզվածությունը»: Ռ. Կիպլինգ

 
«Ներկայիս կանանց համար մեծ դժվարություն չի ներկայացնում  իրենց «տղամարդավարի» պահելը, բայց նրանց մոտ խիստ հազվադեպ է ստացվում պահել ջենթլմենավարի»:  Քոմթփոն Մաքենզի

 
«Կնոջ անմիջական զգացողությունը կարող է երբեմն ավելի արժեքավոր լինել, քան ցանկացած տրամաբանական պնդում»:  Արթուր Կոնան Դոյլ
 

«Ամուսնացիր՝ չնայած ամեն ինչի: Եթե լավ կին բաժին ընկնի, կլինես բացառություն, իսկ եթե վատ, կդառնաս փիլիսոփա»: Սոկրատես

 
«Բնությունը կնոջը ասել է՝ եղիր հմայիչ, եթե կարող ես, իմաստուն, եթե ուզում ես, բայց շրջահայաց դու պետք է լինես բոլոր դեպքերում»: Պիեր Բոմարշե

 
«Կնոջ թագավորությունը նրբության, նրբանկատության և համբերատարության թագավորություն է»: Ժան Ժակ Ռուսո

 
«Կինը բացարձակ նույնատիպ բնության ուժերից է, ինչպիսիք են քամին, կայծակը, էլեկտրականությունը...»: Խ. Թորի

 
«Կանայք ստեղծված են նրանց համար, որպեսզի նրանց սիրես և ոչ թե հասկանաս»: Օսկար Ուայլդ

 
«Կանանց մասին նոր ինչ-որ բան միշտ կլինի ասելու, քանի դեռ նրանցից թեկուզ մեկը մնա երկրագնդի վրա»: Ս. Բուֆլե

 
«Բարի կնոջ ձեռքերը տղամարդու պարանոցին փրկօղակ են՝ տրված ճակատագրի կողմից»: Ջ. Ջերոմ

 
«Կինը Աստծու երկրորդ սխալն է»: Ֆ. Նիցշե

 
 «Ինձ համար ավելի հեշտ կլիներ իրար հետ հաշտեցնել ամբողջ Եվրոպան, քան մի քանի կանանց»: Լյուդովիկոս 14-րդ
 
«Կանայք ինձ համար փղերի նման են. նրանց նայելը հաճույք է պատճառում, բայց սեփական փիղ ինձ պետք չէ»: Ուիլյամ Կլոդ Ֆիլդս
 
«Կինը մարդկային արարած է, որը հագնվում է, շատախոսում և հանվում»: Վոլտեր
 
«Կենսաբանական տեսակետից եթե որևէ բան մեզ կծում է, ապա սովորաբար իգական սեռի է»: Սկոտ Կրուզ
 
«Կինը կենաց ծառի խնձորն է և օձը միաժամանակ»: Հենրիխ Հայնե

Խորագիրը՝  ՆԵՐԱՇԽԱՐՀ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog