RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

5 խորհուրդ ավելի շատ ընթերցելու համար  1045


 ԼՍԵԼ ԱՈՒԴԻՈՆ

5 խորհուրդ՝ ինչպե՞ս ընթերցել ավելի շատ


Մարդիկ, ովքեր գիրք են կարդում, միշտ կղեկավարեն նրանց, ովքեր հեռուստացույց են դիտում։


1. Ընթերցել հաճույքով։ Երբեմն ստիպված ենք ընթերցել աշխատանքի բերումով. այսպիսի ընթերցանությունը հաշվի մեջ չէ, եթե մասնագիտական գրականությունը հետաքրքիր չեք համարում։  Նույնը վերաբերում է նաև «նորաձև» գրքերին, որոնք կարդացել են ձեր բոլոր ծանոթները։ Գիրքը ձեզ չի հետաքրքրում, բայց դուք ստիպված շարունակում եք կարդալ այն։


2. Ընտրեք այնպիսի՛ գրքեր, որոնք իսկապես ուզում եք ընթերցել։ Որպես կանոն՝ բոլորի մոտ էլ կուտակվում են գրքեր, որոնք պետք է կարդալ։ Դրանք կա՛մ նվեր ստացած, կա՛մ էլ ընկերների խորհուրդ տված  գրքեր են։ Դուք պետք է ընտրեք այն գրքերը, որոնք ինքներդ եք ուզում կարդալ։ Իսկ եթե ուզում եք դասականներին կարդալ, դրա համար ավելի ծանրակշիռ պատճառ գտեք, քան «ամաչում եմ, որ դեռ չեմ կարդացել»-ն է։


3. Ժամանա՛կ առանձնացրեք հենց ընթերցելու համար։ Հիմա շատ քչերն են ժամանակ գտնում ընթերցելու համար։ Ամեն օր մեր աշխատանքային գործունեությանը վերաբերող մեծ քանակությամբ հոդվածներ ու գրականություն ենք կարդում, բայց ծանրաբեռնվածության, ինտերնետից և սերիալներից կախվածության պատճառով ազատ ժամանակ չենք գտնում ընթերցելու համար։ Հիմա հնարավոր է նաև էլեկտրոնային գրքեր կարդալ, կարելի է նաև երթուղայինում ընթերցել (հատկապես պիկ ժամերին)։


4. Հարմարվե՛ք գրքին։ Ոչ բոլոր գրքերը կարող են գրավիչ լինել հենց սկզբի տողերից։ Ինքներդ ձեզ ժամանա՛կ տվեք գրքի բովանդակությունը հասկանալու համար։ Նոր գիրք մի՛ սկսեք, եթե ընդամենը 5 րոպե ազատ ժամանակ ունեք։ Եթե 100 էջ արդեն կարդացել եք, բայց շարունակում եք ստիպված կարդալ, գուցե դադարեցնե՞ք ընթերցել այն։


5. Գիրքը ձեզ մո՛տ պահեք։ Եթե ձեր աշխատանքն այնպիսին է, որ ժամանակ առ ժամանակ ազատ եք լինում գործերից, ինչո՞ւ այդ ընթացքում չընթերցել։ Եթե ստիպված ինչ-որ բանի եք սպասում, այդ ձանձրալի ժամանակն օգտակար ձևո՛վ անցկացրեք։ Հանդիպման գնալիս գիրքը վերցրե՛ք ձեզ հետ։ Մեզնից յուրաքանչյուրը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ  պետք է սպասել։ Գի՛րք վերցրեք, զբաղմունք կունենաք։ Նույն կե՛րպ վարվեք նաև տանը. գիրքը դրեք այնտե՛ղ, որտեղ հանգստի ժամերն եք անցկացնում։
Եվ վերջում, հիշե՛ք, կարդալով հեղինակներին, որ լավ են գրում, սովորում եք գեղեցիկ խոսել։

Youandworld.am
 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «5 խորհուրդ ավելի շատ ընթերցելու համար»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: haykblbulyan (17.08.12) Դիտումներ: 1045 | Տեգեր: Ներաշխարհ, 5 խորհուրդ ավելի շատ ընթերցելու համ
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ