Զարհուրելի դեպք՝ Բրյուսովում. լսարանում լեսբուհիները ծեծել են ուսանողու...
 
 
loading...

 hraparak

Այսօր զարհուրելի դեպք է տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Երկրորդ կուրսի ուսանողուհու դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք։ Հայտնի է միայն ուսանողուհու անունը՝ Լիզա, և տարիքը՝ 19 տարեկան։ Դեպքի մասին «Հրապարակին» տեղեկացրել են Լիզայի համակուրսեցիները։

Նրանք պատմել են, որ Լիզան մոտ մեկ ամիս շարունակ անհայտ անձից սպառնալից նամակներ էր ստանում սոցցանցով տարբեր անանուն էջերից։ Իսկ այսօր հերթական նամակն է ստացել, որում գրված է եղել մոտավորապես հետևյալը․ «եթե ուզում ես իմանալ, թե ով էր քեզ էսքան ժամանակ գրում, արի հինգերորդ հարկի լսարան»։ Նա բարձրացել է վերև և դատարկ լսարանում տեսել է դիմակավորված անձանց, որոնք էլ դաժան հաշվեհարդար են տեսել աղջկա հետ։

Նրա թևին դիմակավորները գրել են անգլերեն «die», ինչը նշանակում է մահացիր։ Լիզային բազմակի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հաստատեց տեղեկությունը ծեծի վերաբերյալ։ «Ունենք ահազանգ, որ Բրյուսովի անվան համալսարանում մի աղջկա վնասվածքներ են պատճառել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս նա ոստիկանության «Կենտրոն» բաժնում է, նրա հետ աշխատում են», - մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։

Թե որ հիվանդանոց էին Լիզային տեղափոխել, չհայտնեցին։ Մեր տեղեկություններով, հիվանդանոցում նրան ախտորոշել են «պոլիտրավմա վնասվածքներ»։ Աղջիկը տարօրինակ վարք է ցուցաբերել, ասել է, որ ոչինչ չի հիշում։ Համալսարանի ներկայացուցիչը ուղեկցել է ուսանողուհուն հիվանդանոց և ոստիկանություն։ Նրա համակուրսեցիներից պարզեցինք, որ Լիզան պարբերաբար սիրային նամակներ է ստացել անհայտ անձից, որի սեռն անգամ իրեն պարզ չի եղել։

«Անանուն մեկը սիրո խոստովանություն է իրեն արել։ Հնարավոր է, որ նամակներ գրողը աղջիկ էր, սեռական որոշակի կողմնորոշում ունեցող»,- ասաց Լիզայի ընկերներից մեկը։ Որոշ նամակներում գրված է եղել․ «Չեն կարող ինձ բռնել», կամ՝ «Ում ուզում ես, ասա, ես չեմ վախենում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-10-23) | Հեղինակ: hraparak
Դիտումներ: 573 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar