«Վերջին օրերին հայկական կողմը խոցել է ադրբեջանցի 3 զինվորի». Փաշինյանի կոչն ու սպառնալիքը Իլհամ Ալիևին
 
 
loading...

 

Ելույթ ունենալով Շենգավիթում՝ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ: Դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի Ադրբեջանն, ինչքան էլ հսկողության տակ լինի ազատ մամուլը, սոցցանցերը, այնուամենայնիվ, երկու ամիս է՝ նրանց ժողովուրդը հարց է դրել՝ ինչու է ՀՀ վարչապետի որդին ծառայում բանակում, իսկ քոնը՝ ոչ: Ադրբեջանի ղեկավարի որդին հասկանում էր, որ եթե ինքը սրի իրավիճակը, ինքը գիտի՝ զոհվելու են հասարակ ադրբեջանցիներն ու իր որդուն ոչինչի չի պատահի: Վերջին երեք օրերին ՀՀ զինված ուժերն ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի: Եվ դա ոչ թե նրա համար, որ մեծ հաճույք է պատճառում, այլ որովհետև Ալիևի հրամանով կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա: Եվ նրանց կրակակետերը լռեցնելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է: Ամեն անգամ, երբ որ Ալիևը հոխորտում է Հայաստանի հասցեին, նա ճանապարհ է բացում հազարավոր մայրերին դժբախտացնելու համար:

Բայց Ալիևն իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը, նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Իմ որդին կամավոր մեկնել է Արցախ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը դարձել են մեկ տուն, և կապ չունի՝ որիս երեխային ինչ կպատահի:

Եվ հիմա, եթե Ալիևը գնում է ճակատելու, ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին ծառայի սահմանագոտում: Տեսնենք՝ այդ ժամանակ էլ նա իրեն նման լկտի ձևով կպահի:

Նրան չի հետաքրքրում իր երկրի զինվորը, նրան միայն հետաքրքրում են իր միլիարդները: Որևէ ադրբեջանցի չպետք է մտածի, թե Ալիևը մտածում է իր հայրենիքի մասին: Նա միայն մտածում է իր թալանածը պահպանելու համար: Որևէ ադրբեջանցի ծնող մեզ չի կարող մեղադրել, որովհետև մենք հակագործողության դիմում ենք միայն այն պարագայում, երբ այլևս հնարավոր չէ համբերել:

Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն»:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-17)
Դիտումներ: 234 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0