Ճակատագրական որոշում. ինչ ընթացք կունենա Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին դատախազության բողոքը
 
 
loading...

 armlur.am

Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդը»-ը գրել էր, որ գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի  դատավոր  Արթուր Պողոսյանին: Բայց հիմա պարզվում է, որ չի բացառվում ՀՀ ՎՃռաբեկ դատարանը ընդհանրապես չքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կրկին կալանք ընտրելու հարցը:  

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հավելենք, որ չնայած գործը մակագրվելու է մեկ դատավորի, սակայն բողոքի էության, այն վարույթ ընդունել կամ չընդունելու հարցի քննարկմանը մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել, որ այն դատավորը, որը քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկությունները տրամադրելու է ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի նրանք ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը:

Եւ մինչ  համակարգիչը կընտրի, թե որ դատավորն է քննելու այս գործը, արդյոք ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը կալանքի փոխարինելու հարցը, նախաքննություն իրականացնող մարմնի որոշումն իրավիճակ է փոխել: Մասնավորապես, 2018 թվականի ՀՀ  սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Առավել մանրամասն...



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-17) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 361 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0