Քոչարյանը չի կարող մեկնել երկրից. ՀՔԾ-ն հրաժարվում է վերադարձնել վերջինիս անձնագիրը
 
 
loading...

 1in.am

Հատուկ քննչական ծառայությունը իրականում թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանին բացակայել երկրից։ Քոչարյանն այս պահին Հայաստանում է և չի կարող մեկնել, քանի որ նրա անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ Քոչարյանը դիմումով տեղյակ էր պահել քննչական մարմնին, որ պատրաստվում է բացակայել երկրից, սակայն նախաքննական մարմինը մերժել է վերադարձնել անձնագիրը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք ունեն պահելու անձնագիրը և չվերադարձնելու, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի վերցնելու մեղադրյալի անձնագիրը։

Քոչարյանի պաշտպանները ներկայումս բողոքարկել են ՀՔԾ-ի այս պատասխանը։

Նշենք, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից։ Վիկտոր Սողոմոնյանը նաև նշել էր, որ Քոչարյանի՝ երկրից բացակայելու մասով ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: «Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին»,- ասել էր Սողոմոնյանը։

Արամ Օրբելյանի խոսքերով, սակայն, նախաքննական մարմնի կողմից այս արգելքը անհիմն է, ակնհայտ ոչ իրավաչափ, քանի որ գոյություն ունի Սահմանադրական դատարանի որոշում, որը նախատեսում է, որ մեղադրյալի անձնագիրը պետք է վերադարձվի, եթե չկա հատուկ որոշում այդ մասով, ընտրված չէ խափանման միջոց։ Զուտ այն փաստը, որ անձը մեղադրյալ է, հիմք չէ նրանից անձնագիր վերցնելը. «Գոյություն ունի Սահմանադրական դատարանի որոշում, որը այդ կարգավորումը հակասահմանադրական է ճանաչել։ Առանց խափանման միջոց կիրառելու զուտ անձնագիրը պահելը տեղաշարժման ազատության սահմանափակում է։ Իրականում, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ժամանակ էլ է անձնագիրը պահվում և նույն բանն է ստացվում։ Երբ անձն ունի հնարավորություն մեկնելու երկրից, բայց անձնագիր չունի, դա արդեն նորից սահմանափակում է։ Ստացվում է, որ մնացած խափանման միջոցները կորցնում են իրենց իմաստը»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով. «Բայց վարույթն իրականացնող մարմինը, անդրդվելի է և գտնում է, որ ՍԴ այդ որոշումը վերաբերում է միայն Ազգային ժողովին»։

Քոչարյանի պաշտպանն ասաց, որ այս պահին իրենք դատախազություն բողոք են ներկայացրել՝ անձնագիրը հետ ստանալու պահանջով։ Դատախազության պատասխանից հետո, եթե այն բացասական լինի, նոր կդիմեն դատարան։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արտառոց է համարում այն, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չի կիրառել։ «Նման ծանրագույն հանցագործության դեպքում խափանման միջոց չկիրառելը փաստում է, որ դատարանը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ժաննա Ալեքսանյանը, սակայն, լիահույս է, որ երկրից բացակայելու դեպքում էլ Քոչարյանը փախուստի չի դիմի, կվերադառնա և «միակ տղամարդու կարգավիճակով» կմասնակցի քննության հետագա ընթացքին։ «Ես այդպես եմ կարծում, քանի որ մինչ այդ պահը այդպես է եղել։ Սկզբում էլ ՀՔԾ ծանուցումը ստանալուց հետո վերադարձել է»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ամեն դեպքում դատարանը մեծագույն սխալ է թույլ տվել խափանման միջոց չընտրելով. «Խափանման միջոցի չընտրելը բացահայտ կողմնակալություն է։ Որևէ կերպ պետք էր ֆիքսել որևէ խափանման միջոց։ Կրկնում եմ, որ մեղադրանքը ծանր է, և մինչ այդ մեր դատական պրակտիկան դա է ցույց տվել»։

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-04) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 433 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0