RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » MUSIC | МУЗЫКА | ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits


Mylene Farmer - ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ  976

ՄԻԼԵՆ ՖԱՐՄԵՐ


Միլեն Ֆարմերը ծնվել է 1961 թ.-ի սեպտեմբերի 12-ին կանադական Պիեր Ֆոն քաղաքում, որը գտնվում է Մոնրեալից ոչ հեռու: Նա 8 տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվեցին Փարիզի մերձակայքում գտնվող Ավրե քաղաք:

Նրա իսկական անուն-ազգանունն է Մարի Էլեն Գոթիե:  "Ֆարմերը" նրա սիրած դերասանուհու ազգանունն է: 

Միլեն Ֆարմերի ամենասիրած ամերիկացի գրողը Էդգար Ալան Պոն է: Երգչուհին նույնիսկ երգ է նվիրել նրան 1988թ.-ին` "Allan" ՚ վերնագրով:

Միլեն Ֆարմերի "Pourvu qu’elles soient douces"/"Թող որ նրանք քնքուշ լինեն"/ տեսահոլովակի ծախսը կազմել է է 4 մլն. ‎ֆրանկ, սցենարով խախտել է պատշաճության բոլոր սահմանները և վայրկենապես հայտնի դարձել` վաճառվելով 800 հզ. օրինակով: Այն բացառիկ էր նաև տեսահոլովակի տևողությամբ` 17 ու կես րոպե:

Ինքնատիպ ու սկանդալային այս երգչուհին  պաշտոնական հրավիրյալների թվում էր, ովքեր մասնակցում էին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և առաջին տիկնոջ` Կառլա Բրունիի կողմից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ու նրա տիկնոջ փարիզյան այցելության առթիվ կազմակերպված ընթրիքին։ Նա ժամանել էր ընթրիքին մեծ ուշացումով և այնքան էր շտապել, որ երեք անգամ սայթաքել էր Ելիսեյան պալատի աստիճաններին։ Առաջին անգամ սայթաքելիս Միլենը փորձել էր ողջունել լրագրողներին։ 

Ի դեպ, Միլեն Ֆարմերը առաջինը չէ, որ Մոխրոտիկի պես կորցրել է իր կոշիկը Ելիսեյան պալատի աստիճաններին։Այսպես, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հունվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Փարիզ, հենց այդ նույն աստիճանների վրա կորցրել էր իր կոշիկը։ Նիկոլա Սարկոզին՝ որպես նրբակիրթ ֆրանսիացի ձեռք էր մեկնել Հիլարի Քլինթոնին, մինչ վերջինս փորձել էր ոտքով արա• իր տեղը վերադարձնել կոշիկը։

Ահա նրա կատարմամաբ հատկապես սիրելի երգերից մի քանիսը, վայելեք:










  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Mylene Farmer - ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits | Ավելացրեց: haykblbulyan (02.09.11)
Դիտումներ: 976 | Տեգեր: տեսահոլովակներ, դիմանկար, Միլեն Ֆարմեր, Երաժշտական մեծեր