RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » MUSIC | МУЗЫКА | ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits


Լարա Ֆաբիան. Երգչուհին` աստվածային ձայնով  1982

  
Լարա Ֆաբիանը ծնվել է բելգիացու և սիցիլուհու ընտանիքում: Նախքան Բելգիա տեղափոխվելը Լարան ապրել է Սիցիլիայում: 14 տարեկանից ապագա աստղը կիթառահար հոր հետ ելույթներ էր ունենում, և նրա ձայնը բավականին հանրաճանաչ է դառնում: Բավականին ծանրակշիռ այդ բեմական փորձը թույլ է տալիս, որպեսզի աղջիկը ուժերը փորձի երիտասարդ տաղանդներ բացահայտող "Տրեմլեն” մրցույթին, որը երկար տարիներ անցկացվում է Բելգիայում: Մասնակցությունն այս մրցույթին Լարային հաջողություն է բերում. նա ստանում է միանգամից երեք գլխավոր մրցանակ: 2 տարի անց Լարա Ֆաբիանը "Croire” երգով գրավում է 4-րդ տեղը "Եվրատեսիլ” մրցույթում: Երգի ձայնասկավառակը վաճառվում է մոտ 600 հզ.օրինակով ամբողջ Եվրոպայում:
 


Lara Fabian-Croire(Eurovision Contest 1988)

 
 
 
"Je sais” սինգլը Կանադայում հանրայնացնելու ընթացքում Լարան սիրահարվում է այդ երկրին: 1991թ.-ից երգչուհին հաստատվում է Մոնրեալում: Կանադացիների սերը չի ուշանում, նրանք անմիջապես ընդունում են Լարա Ֆաբիանին:
 


Lara Fabian - Je Sais (Billets Doux 1989)
 

 
  Նույն թվականին թողարկվում է նրա առաջին` "Lara Fabian” ալբոմը: Հաջողությունն իրեն սպասել չի տալիս.  "Le jour ou tu partiras” ¨ "Qui pense a l’amour” երգերը ակնթարթորեն հանրահայտ են դառնում:
 

 

 
Լարան հզոր ձայնի ու ռոմանտիկ երգացանկի շնորհիվ բազմաքանակ լսարան է նվաճում, նրան չափազանց ջերմ էին ընդունում յուրաքանչյուր համերգի ժամանակ: Արդյունքում 1991թ.-ին նրա թեկնածությունն առաջադրվում է "Ֆելիքս” մրցույթում:
 
  1993-1994թթ. Լարա Ֆաբիանը մասնակցում է մի շարք փառատոների: 1993թ.-ի վերջը նշանավորվում է "ոսկե ձայնասկավառակի” ձեռքբերմամբ /50.000 օրինակ/ և հերթական անվանակարգի առաջադրմամբ "Ֆելիքս” մրցույթում:  "Ոսկե ձայնասկավառակ” ստանալուց հետո Լարա Ֆաբյանի կոմերցիոն հաջողություններն ավելի ընդրկուն մեկնարկ են ստանում: Շուտով վաճառված ալբոմների քանակը գերազանցում է 100 հզ.-ը: Աշխատելով Սելին Դիոնի ոճով և նմանատիպ  երգացանկով` Լարան Կանադայում հսկայական դահլիճներ էր լցնում, իսկ նրա հանրահայտությունն աճում էր օր առ օր: Դա էր վկայում նա¨ "Sentiments Acoustiques” համերգաշարը, որը նախատեսված էր  իրականացնել 25 քաղաքում:
 
 
  Հարցման արդյունքում Լարա Ֆաբիանը ճանաչվում  է որպես "Տարվա ամենախոստումնալից երգչուհի”, ինչը բավականին անսպասելի էր կանադական ծագում չունեցող երգչուհու համար:
 
  1994թ.-ին Լարան թողարկում է իր երկրորդ` "Carpe Diem” ձայնասկավառակը, որը "ոսկե” կարգավիճակ է ստանում արդեն 2 շաբաթ հետո: Իսկ մի քանի ամիս անց վաճառված սկավառակների քանակը գերազանցում է 300 հզ.-ը: "Gala de lևADISQ 95” հեղինակավոր մրցանակաբշխության ժամանակ Լարան պարգևատրվում է "Տարվա լավագույն երգչուհի” և "Լավագույն համերգ” մրցանակներով: Դրան զուգահեռ նա մրցանակ է ստանում Տորոնտոյում կազմակերպված "Juno” մրցանակաբաշխությունում, որը նախորդի անգլալեզու տարբերակն է:
 
 
Իր երրորդ` ”Pure” /”Անարատ”/ ալբոմի թողարկմամբ 1996թ.-ի հոկտեմբերին Լարա Ֆաբիանը դառնում է առաջին մեծության աստղ: Ինչպես նախորդ երկուսի դեպքում, այս ալբոմի պրոդյուսերությամբ ևս զբաղվել էր Ռիք Էլիսոնը, բայց ”Pure”–ը յուրահատուկ էր նրանով, որ ի տարբերություն նախորդների, այստեղ ներառված երգերի մեծ մասը գրել էր հենց ինքը` Լարա Ֆաբիանը: Նա աշխատում է նաև ճանաչված հեղինակներ Դանիել Սեֆֆի /("Ici")/  և Դանիել Լավուայի ("Urgent desir")  հետ:
 
 

 

 
 
  Նույն 1996թ.-ին Ուոլթ Դիսնեյը առաջարկում է Լարա Ֆաբիանին հնչյունավորել Էսմերալդայի դերը "Le Bossu de Notre Dame" /Կուզիկը Աստվածամոր տաճարից/ մուլտիպլիկացիոն ֆիլմում: 
 
 

 
 
 
  Գտնվելով հանրահայտության հզոր ալիքի վրա` Լարան որոշում է վերջնականապես ներգրավվել Կանադայի մշակութային կյանքում և հունիսի 1-ին` "Կանադայի օրը” երիտասարդ բելգուհին ստանում է կանադական քաղաքացիություն: 
 
 
  1997-ը Լարայի համար եվրոպական տարի էր, քանի որ "Pure” ալբոմը ցնցող հաջողություն է ունենում հին մայրցամաքում: Այն թողարկվում է հունիսի 19-ին, իսկ ալբոմի առաջին սինգլը վաճառվում է մոտ 1.500.000 օրինակով: 
  1998թ.-ին Լարա Ֆաբիանն իրագործում է համերգաշար Ֆրանսիայում, որն ավարտվում է փարիզյան "Օլիմպիա”-ում:
 
Լարա Ֆաբիան և Պատրիկ Ֆեորի
 
 Resros du coeur-ի կողմից կազմակերպված "Les Enfoires” համերգին մասնակցությունից հետո Լարայի և "Notre-Dame de Paris” մյուզիքլից հայտնի Պատրիկ Ֆեորիի /ի դեպ, հայկական ծագումով/ միջև գեղեցիկ սիրավեպ է սկսվում:
 
  Ամառվա ընթացքում Լարա Ֆաբիանը շարունակում է աշխատանքները իր առաջին անգլալեզու ալբոմի վրա, որը Եվրոպայում ու Կանադայում թողարկվում է 1999թ.-ին: Եվրոպական համերգաշարը 24 քաղաքներում կրկին հաստատում է Լարայի աստղային կարգավիճակը: 
 
 
  Լարա Ֆաբյանի "Adagio” ձայնասկավառակը ձայնագրվել է ԱՄՆ-ում, Լոնդոնում և Մոնրեալում:  Երկու տարի տևած աշխատանքներում ներգրավված են եղել ԱՄՆ-ի լավագույն պրոդյուսերները: Հայտնի անուններից կարելի է նշել նույն Ռիք Էլիսոնին, ինչպես նաև Ուոլթեր Աֆանասևին /Բարբարա Սթրեյզանդ/, Պատրիկ Լեոնարդին /Մադոննա/ և Բրայան Ռոլինգին /Շերլին Սարգսյան/: Այս սկավառակով Լարա Ֆաբիանը փորձում էր նվաճել համաշխարհային, մասնավորապես` ամերիկյան երաժշտական շուկան:
 
 
  2000թ.-ին Լարա Ֆաբիանը ֆրանսիական հեռուստաէկրանների մշտական հերոսուհին էր. նա ակտիվորեն մասնակցում է տարբեր հեռուստահաղորդումների: Երգչուհու ալբոմը վաճառվում է 5 մլն. օրինակով մի քանի ամսում: "I Will Love Again” սինգլը զբաղեցնում է Billboard Club Play Chart  հիթ-շքերթի առաջին տեղը:
 

 
   2000թ.-ի մայիսի 30-ին "Adagio” ալբոմը լույս է տեսնում ԱՄՆ-ում: Արդյունքները դրական էին, սակայն Լարան չի կարողանում ամերիկյան հանդիսատեսին ստիպել մոռանալ Սելին Դիոնին: Գովազդային արշավի և ամերիկյան հանրահայտ հեռուստահաղորդումներում մասնակցության շնորհիվ (Tonight Show with Jay Leno) երգչուհին կարողանում է բարձրանալ մինչև Billboard-Heatseeker հիթ-շքերթի 6-րդ տեղը: 
  2000-ի օգոստոսին Լարան սկսկում է իր լայնածավալ համերգաշարը` կազմված  24 համերգներից, Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: Նոյեմբերի 5-ին ստանում է  հերթական "Ֆելիքս” մրցանակը որպես "Կանադացի լավագույն անգլալեզու երգչուհի”: 
 
 
  Այդ նույն տարում, ցավոք, Լարա Ֆաբիանի և Պատրիկ Ֆեորիի սիրային կապը խզվում է:
  2001թ.-ին Լարան մասնակցում է "Les Enfoires” ամենամյա բարեգործական համերգին: Արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան շուկայում երգչուհին ֆիասկո է ապրում: Ամերիկյան շուկայում տեղ չկար միաժամանակ երկու ֆրանսալեզու փոփ-աստղերի համար. Սելին Դիոնն առաջվա նման թագուհի էր:  Մարտի 2-ին Լարա Ֆաբյանը երգում է "I Will Love Again”-ը Miss U.S.A. մրցույթում, բայց դա առանձնապես եղանակ չի փոխում:
  2001թ.-ը դառնում է նոր փուլ ամերիկյան շուկան նվաճելու համար: Լարա Ֆաբյանը ձայնագրում է  "For Always” սաունդթրեքը Սթիվեն Սփիլբերգի "AI” ֆիլմի համար:
 

 
"Adagio” ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվում է 2մլն. օրինակով: 
  Այն մեծ տարածում գտավ նաև Հայաստանում: Կարելի է ասել, որ Լարա Ֆաբյան երգչուհուն Հայաստանում ճանաչեցին հենց համանուն ալբոմի այդ երգով, որը Ալբինիոնիի "Ադաջիո”-ի ժամանակակից մեկնաբանությունն էր անգլերեն և իտալերեն տեքստերով: 
 

 
Երգը մինչև այսօր էլ սիրված է և չի կորցրել իր նուրբ ազդեցության ուժը: Դրանում համոզված կլինեն հատկապես նրանք, ովքեր 2011թ.-ի մարտի 18-ին ներկա գտնվեցին Լարա Ֆաբիանի Երևանյան համերգին Մարզահամերգային համալիրում: 
 

 
 
 
 
"Adagio” ալբոմից հետո Լարա Ֆաբյանը համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի էր: Նա ակտիվորեն աշխատում է, համերգներ տալիս, ձայնագրում սաունդթրեքեր ֆիլմերի համար… 
 
2001-ին թողարկվում է հերթական "Nue”  /”Գիշեր”/ ալբոմը, որի տեքստերը գրվում են ֆրանսերեն: Երգչուհին ցանկանում էր վերանվաճել ֆրանսալեզու հանդիսատեսին: Հաջողության բաղադրատոմսը նույն դասականն էր` հզոր ձայն, պարզ և ազդեցիկ մեղեդիներ, ճաշակով գործիքավորում: Նույն թվականին Լարան երգ է ձայնագրում բրազիլական TV Globo  ընկերության սերիալներից մեկի համար, որը դիտում էին Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում:
 
 
"Nue”  համերգաշարն իրականացնելուց հետո երգչուհին թողարկում է "Lara Fabian Live” CD-ն և DVD-ն: 2002-2003թթ. Լարա Ֆաբիանը ակտիվորեն շրջագայում է աշխարհի խոշոր մայրաքաղաքներում` երգելով թե իր երգերը, թե ուրիշ կատարողների գործերը նոր մեկնաբանությամբ / "Mistral Gagnant”, "Caruso”  և այլն/: Ալբոմի ուշագրավ հատվածներից մեկը Լարա Ֆաբիանի ելույթն էր ամուսնու` Ժան-Ֆելիքս Լալանի հետ:
 

 

 
 
 
 
2004թ.-ին Լարա Ֆաբիանը համերգներ է ունենում Մոսկվայում, Բեյրութում և Թաիթիում: Մայիսին թողարկում է իր երկրորդ անգլալեզու ալբոմը` "A Wonderful Life”-ը "No Big Deal” սինգլով: 
 
2005թ.-ին թողարկվում է "9” ալբոմը, որի  շապիկին երգչուհին պատկերված էր սաղմի տեսքով: Եվ իսկապես շատ առումներով այս փուլը Լարա Ֆաբիանի համար նոր սկիզբ էր` ուղեկցվող մի շարք փոփոխություններով. նա հեռանում է Կանադայից և նորից բնակություն հաստատում Բելգիայում, փոխում է իր թիմը, հրավիրում է Ժան-Ֆելիքս Լալանին ալբոմի աշխատանքներին մասնակցելու համար: Ձայնասկավառակի տեքստերը, որ գրել էր Լարա Ֆաբիանը, սիրո ու գտնված երջանկության մասին էին: Նրա երգելու ոճն այստեղ ավելի նուրբ էր, կարծես թե Լարա Ֆաբյանի կյանքը, իսկապես, նոր լուսավոր հուն էր մտել:
 
Ավելի ուշ` 2009 թ.-ին Լարա Ֆաբիանը թողարկել է "Toutes les femmes en moi” /Յուրաքանչյուր կին` իմ մեջ/   6-րդ ֆրանսալեզու ալբոմը և "Every Woman In Me”-ն /Յուրաքանչյուր կին` իմ մեջ/ անգլերեն տարբերակով: Այն թողարկվել է  2009թ.-ի դեկտեմբերի  7-ին:
 
 
 
Լարա Ֆաբիանի  "Je t’aime" , "Adagio",  "Leila",  "La Difference" , "Vrasame”, "Broken vow”, "You’re Not From Here”, "Love by grace”  երգերը սիրում ու հաճույքով լսում են ճաշակով երաժշտության բոլոր սիրահարները: Լարան ունի բացառիկ զուլալ, անթերի մշակված և մինչև հոգու խորքը ներթափանցող ձայն: Նա իսկապես բարձր պրոֆեսիոնալ է և չափազանց խստապահանջ է մոտենում թե երգերի ընտրությանը, թե տեքստերին ու գործիքավորմանը: Նրա ցանկացած կենդանի ելույթ տարբերվում է բարձր կատարողականությամբ: Այս դեպքում իսկապես կարող ենք ասել, որ "Աստծո մատը խառն է”: Լարա Ֆաբիանը բնատուր տաղանդ է, կայացած երգչուհի, հաճելի կին և խելացի անձնավորություն: Հուսանք` դեռ երկար կվայելենք Լարա Ֆաբիանի բեղմնավոր գործունեությունը և կլսենք նոր հիթեր բոլոր ժամանակների համար:
 

 

 
 
 
 


Լարա Ֆաբիանի թողարկած ալբոմները
 
1991   Lara Fabian –                        1-ին ֆրանսալեզու ստուդիական ալբոմը:
 
1994   Carpe diem -                          2-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը:
 
1996   Pure              -                        3-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը:
 
1999   Lara Fabian  /Adagio/ -      1-ին  անգլալեզու ստուդիական ալբոմը:
 
2001   Nue               -                       4-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը:
 
2004   A Wonderful Life   -          2-րդ անգլալեզու ստուդիական ալբոմը:
 
2005  "9”  -                                     5-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը:
 
2009  Toutes les femmes en moi - 6-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը:
 
2009   Every woman in me  -        Վերջին  ձայնասկավառակն է` նոր երգերով:
 
Լարա Ֆաբիանը թողարկել է նաև 4 համերգային ձայնասկավառակ /1999, 2002, 2003, 2006/, 1 հավաքածու`  Best of Lara Fabian /2010 նոյեմբեր/, բազմաթիվ սինգլներ:
 
Աղբյուր` "Բրավո հայեր ամսագիր”, Հայկ Բլբուլյան:
 


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Լարա Ֆաբիան. Երգչուհին` աստվածային ձայնով»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits | Ավելացրեց: Admin (26.10.11)
Դիտումներ: 1982 | Տեգեր: Լարա Ֆաբիան, Lara Fabian, biography