RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » MUSIC | МУЗЫКА | ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits


ՖՐԵԴԻ ՄԵՐՔՅՈՒՐԻ - Բեմի "կախարդը", որ կապրի հավերժ...  1388

Freddie Mercury
Երգիչ և երաժիշտ, լեգենդար Queen ռոք խմբի մեներգիչ



5 սեպտեմբերի 1946 – 24 նոյեմբերի 1991

Իրական անունով Ֆարուխ Բուլսարան ծնվել է Զանզիբարի Սթոուն Թաուն քաղաքում: Ծնողները նրան դաստիարակել են պարսկական մշակույթին ու հոգեկերտվածքին համապատասխան: Ֆրեդին Լավ էր սովորում, հետաքրքրվում էր երաժշտությամբ,  հիանալի նկարում էր, երգում էր դպրոցի երգչախմբում և մասնակցում դպրոցական երեկոներին: Ավելի ուշ ընտանիքով տեղափոխվում են Լոնդոն:

1970թ.-ի ապրիլին երգչի ընկերը` Ստաֆելը որոշում է լքել SMILE խումբը, որտեղ բազմիցս հրավիրել էին Ֆրեդիին: "Թափուր” տեղը զբաղեցնում է Մերքյուրին: Նա փոխում է խմբի անունը` դնելով Queen, իսկ իր ազգանունը` Մերքյուրի: Այսպես սկսվեց լեգենդար "Թագուհու” պատմությունը, որն անկրկնելի երևույթ էր, նոր էջ ռոք մշակույթում և հաջողությունների հաղթարշավ երկար տարիներ: 

The Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին 70-ականների հզոր երաժշտական ալիքներից մեկի ներկայացուցիչն էր: Նրան վստահորեն կարելի է համարել իր ժամանակի խորհրդանիշերից մեկը: Նա նաև մեծ ստեղծագործող էր: Ժամանակին շատերին ապշեցրեց  նրա ռիսկը` ելույթով հանդես գալու օպերային հանրահռչակ երգչուհի  Մոնսերատ Կաբալյեի հետ: 

Մերքյուրին ձայնի ելևէջներով "խաղալու”,  ամենանուրբ զգացմունքն արտահայտելու արտակարգ ունակություն ուներ։ Այդ առումով նա իրոք անգերազանցելի վարպետ էր։ Բեմի վրա նա կարծես "կախարդում էր”: 



1991թ.-ի նոյեմբերի 23-ին  Ֆրեդին պաշտոնական հայյտարարություն արեց այն մասին, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով: Հաջորդ օրը մոտավորապես ժամը 19:00-ին մեծ երաժիշտը մահացավ Լոնդոնի իր տանը: Մահվանից մեկ օր առաջ է նա խոստովանել, որ արվամոլ է: «Ես ավելի շատ երկու սեռին պատկանող սիրեկաններ եմ ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը, բայց իմ կապերը ավարտվել են ոչնչով: Ես կարծես խժռում ու ոչնչացնում եմ մարդկանց», -ասել է Մերկուրին: Նրա կյանքի միակ սերը մնաց դերասանուհի Մէրի Օստինը, որի հետ ապրել է յոթ տարի և որը միակն է, որ գիտի` որտեղ է թաղված Մերկուրին:

Չնայած նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց աստվածատուր երգչի ներկայությունը շատ ավելի զգալի է բարձրակարգ երաժշտությունը գնահատողների համար, քան հարյուրավոր ժամանակակից "աստղերինը”: 


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «ՖՐԵԴԻ ՄԵՐՔՅՈՒՐԻ - Բեմի "կախարդը", որ կապրի հավերժ...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits | Ավելացրեց: Admin (05.09.11)
Դիտումներ: 1388 | Տեգեր: Քուին, Ֆրեդի Մերքյուրի, The Queen, rock, Freddie Mercury, ռոք