Մերկելի Բաքու այցի նախօրեին Գերմանիայում քննադատել են Ադրբեջանի իշխանություններին
 
 
loading...

 news.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բաքու կատարած այցի նախօրեին դաշնային կառավարության մարդու իրավունքների լիազորված ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների անբավարար իրավիճակի մասին, գրում է DW-ն:

Այս երկրում քաղաքացիական իրավունքները դեռեւս շատ դեպքերում սահմանափակ են, ինչպես եւ լրատվամիջոցների, հավաքների եւ խոսքի ազատությունը, «Redaktionsnetzwerks Deutschland» խմբի մեջ մտնող հրատարակություններին տված հարցազրույցում ասել է նա:

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ խնդրահարույց է, ասել է Քոֆլերը: Ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները եւ քննադատող լրագրողներն ահաբեկված են սպառնալիքներով, ձերբակալություններով եւ որոշ դեպքերում իշխանություններից կախված դատական մարմինների հետապնդումներով:

Մանրամասն...



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-08-25) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 205 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar