Լեզվակռիվ ԱԺ-ում. «Եկեք գրազ գանք․ Ես իրավունք ունեմ ռեպլիկներ անել, Դուք չունեք»․ Կոստանյանը՝ Զեյնալյանին և Մարուքյանին
 
 
loading...

 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը բանավեճ ունեցան:

Կոստանյանը հարց ուղղեց Զեյնալյանին՝ «Դուք առաջարկում եք, որ առնվազն 4 խմբակցություն լինի ԱԺ-ում, որ ապահովի կայունություն, բայց նույն օրենքով այնպիսի համադրություն է սահմանված սահմանադրական օրենքների ընդունման, որ ուզում է 20 կուսակցություն ներկայացված լինի ԱԺ-ում, մի ուժ է որոշելու՝ Սահմանադրությունը փոփոխվի՞, թե՞ ոչ»: Ըստ նրա, պետք է ռիսկերը գնահատել:

Զեյնալյանը պատասխանեց, որ 2/3-ը բացարձակ սկզբունք չէ եւ երաշխավորած է, երաշխավորված է քաղաքական կայուն մեծամասնությունը՝ 54 տոկոսը. «2/3 կլինի ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը, պայմանավորված է այդ քաղաքական ուժի վարկանիշով՝ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որտեղ ազատորեն է ձեւավորվել կամքը: Մենք մի մեխանիզմ ենք փորձում ստեղծել, որը պիտի հակակշռի ժողովրդավարությանը՝ ապահովելու բազմակարծությունը»:

Քննարկման ընթացքում, երբ Զեյնալյանն էր փորձում ռեպլիկներ անել՝ Կոստանյանը թույլ չէր տալիս: Իսկ մինչ Զեյնալյանը կպատասխաներ հարցին, խոսքը դեռ չավարտած՝ Կոստանյանը միջամտեց ու ռեպլիկ արեց՝ «Ուզում եք ժողովրդավարությա՞նը հակակշռել, այո, տեսականորեն հակակշռում եք, բայց գործնականում մնում է նույնը»:

Զեյնալյանը հորդորեց իր խոսելու ժամանակ ռեպլիկներ չանել, թողնել, որ խոսքն ավարտի. «Ինձ թույլ չեք տալիս ռեպլիկներ անել, դուք եք անում»:

Կոստանյանը պատասխանեց. «Ես նախագահողի իրավունքով այդ իրավունքն ունեմ, պարոն Զեյնալյան, դուք չունեք»:

Զեյնալյանը զարմացավ՝ «Նախագահողն իրավունք ունի զեկուցողին ընդհատել ու ինչքան ուզենա ռեպլիկնե՞ր անել»:

Կոստանյանը վստահեցրեց, որ ունի եւ հորդորեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը նայել: Պատգամավորներից ոմանք, մասնավորապես Էդմոն Մարուքյանը, նաեւ Զեյնալյանը վստահեցրին, որ նման բան չկա:

Կոստանյանն առաջարկեց. «Եկեք գրազ գանք, եկե՛ք»:

Նախարարը նեղվեց՝ եթե ինձ ընդհատում եք, նշանակում է մենք հավասարության պայմաններում չենք ու ինչպես ուզենաք՝ կարող եք ուղղորդել:

Աղբյուր՝ aravot.am



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-10-20)
Դիտումներ: 344 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar