«Լավրովն ու Պուտինը 20 տարի սովոր են եղել անգրագետ, պրիմիտիվ հայ իշխանավորի տեսակի, հիմա նրանց էլ է ժամանակ պետք». Ստեփան Գրիգորյան
 
 
loading...

 aravot.am

«Ռուսաստանի համար այս իրավիճակն անսովոր է, դրա համար էլ դժգոհություն կա, քանի որ իրենք սովոր էին, որ մի ութերորդական պաշտոնյա կես բերան մի բան էր ասում, և ՀՀ-ում այդ ամենը կատարում էին»,-«Մեդիա կենտրոնում» «Հայ-ռուսական հարաբերություններ․ նոր հնարավորություններ, թե՞ ճգնաժամ» թեմայով քննարկմանը հայտարարեց  «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը:

Նրա կարծիքով՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից Ռուսաստանն իրավունք չունի դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀ-ում ռուսաստանյան կառույցներում ստուգումներ են իրականացվում. «Բնական է, որ Հայաստանում գործող ռեզիդենտ կազմակերպություններում ստուգումներ իրականացվեն, և լավ գիտենք, որ այդ ու այլ ռուսաստանյան կառույցներում պարզապես թալանում են, այնպիսի կոռուպցիոն մեխանիզմներ կան այդտեղ, որ մյուսները թվում են մանկական մեղմ խաղեր: Ի վերջո, ասում են՝ դուք պետք է աշխատեք օրենքով, սա ամենաբնական տարբերակն է: Բիզնեսի հիմնական նպատակներից է հավասարությունն օրենքի առաջ»:

Արա Պապյանը չբացառեց, որ չինովնիկների և պաշտոնյաների մի որոշ շրջանակի մոտ որոշ ժամանակահատվածում կարող են լինել դժգոհություններ, բայց հետո ավելի հաշտ ու հարթ կլինի: Արա Պապյանը վստահ է՝ պետական մակարդակով այդ ըմբռնումը կա, և գոնե պաշտոնապես հարաբերությունները գտնվում են բնականոն վիճակում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում մի կողմից նոր կառավարությունն է` հասարակության զգալի հատվածի հետ, որոնք ասում են, թե պետք է փորձել աշխատել ՌԴ-ի հետ հավասարը հավասարի սկզբունքով, իսկ մյուս բևեռում գտնվում են նախկինները, որոնք ասում են՝ Ռուսաստան, մենք պատրաստ ենք վասալային հարաբերություններին: Ստեփան Գրիգորյանն այս առիթով հավելեց. «Նրանք ասում են՝ Ռուսաստան, քո ծառաները Հայաստանում ճնշվում են և դա անում են բաց: Ասում են՝ մենք պատրաստ ենք հայ ժողովրդի շահերը նորից ձեզ տալ: Դա կոչվում է հինգերորդ շարասյուն: Ի վերջո, Լավրովն ու Պուտինը լրջագույն դեմքեր են համաշխարհային մակարդակով: Նրանք սովոր են 20 տարի մի հայի տեսակի իշխանությունում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-08-22) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 2226 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar