Ինչու ՀՅԴ-ն ծպտուն չհանեց, երբ դաժանաբար սպանեցին Պողոս Պողոսյանին, Հրաչ Մուրադյանին, պապան ականջները կձգե՞ր
 


 
loading...

 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, Դաշնակցությունը մայիսի 23-ին հանրահավաք էր հրավիրել, հնչեցին մի շարք կոշտ հայտարարություններ, իշխանությունների հասցեին քննադատություններ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք այս կուսակցությունը քոչարյանական բևեռի մի մասը կդառնա՞։

– 20 տարուց ավելի Դաշնակցությունը եղել է քրեաօլիգարխիկ բանդիտական համակարգի մասը։ Այսինքն՝ իրենք բանդիտական համակարգի հետ միասին կողոպտել են երկիրն ու ժողովրդին։ Այն հանցանքները, որ կատարել է քրեաօլիգարխիկ բանդիտական համակարգը, իրենք կա՛մ դրա մասնակիցն են եղել, կա՛մ դրա լուռ ականատեսը, չեն ընդվզել, չեն բողոքել։ Բանտից դուրս գալուց հետո ռեժիմը նրանց առաջ պայմաններ դրեց՝ վերցնում եք իշխանություն, փող, հարստություն ու սուսուփուս ենթարկվում մեր օրենքներին։ Իսկ որո՞նք են բանդիտական համակարգի օրենքները՝ որպեսզի ձեռք բերես բարիքը, պետք է ընդունես ստորությունը, կամ եթե չեք ընդունում ստորությունը, մնացեք բանտերում, փտեք։ Իրենք 2-3 անգամ հարցադրում արեցին, որ  Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղած բանտարկություններին, հալածանքներին Քոչարյանը քաղաքական գնահատական տա, բայց այդպես էլ չտվեց քաղաքական գնահատական, ու նրանք դարձան այդ համակարգի ստրուկը։ Նայեք Աղվան Վարդանյանի ու մյուսների ունեցվածքը, հարստությունը… Ծաղկաձորի անտառները իրար մեջ կիսել են, իրենց էլ մաս տվել, որովհետև բանդիտական համակարգի մի մասն են եղել։ Հիմա այդ համակարգը դեռ ամբողջությամբ չի տապալվել, բայց ընթացքի մեջ է։ Հակահեղափոխականները փորձում են հետ գալ, մազաչափ անգամ չկասկածեք, որ իրենք այդ համակարգի մի մասն են, իրար հետ կապված են բազմաթիվ հանցանքներով ու շղթաներով։

Քոչարյանին դատարանից ազատ արձակելու սցենարի առանցքային դերակատարներից մեկը Դաշնակցությունն է։ Նախ իրենք ձեռնարկեցին Արցախ-Հայաստան ֆորում, դրա մասնակիցը դարձրին քոչարյանամերձ ուժերին։ Խրտվիլակ դատավորն ըստ էության գործը չկարողացավ լուծել, ուղարկեց Սահմանադրական դատարան, մյուս խրտվիլակի՝ Հրայր Թովմասյանի  հետ էլ պայմանավորվել են։ Այս հանրահավաքն էլ հենց դրան է ուղղված։

– Բայց իրենք հերքում են Քոչարյանի հետ կապը։

– Ծածուկ են գործում, ամեն ինչ անում են դա թաքցնելու համար։ Դատավորը խնդիրը չլուծող դատական ակտ կայացրեց, դա կամայական, շահադիտական որոշում էր։ Չար լեզուներն ասում են, որ դատավորին հնարավոր է կաշառեն, նախկին համակարգի բոլոր դատավորներն են կաշառակեր։ Դատավորը կայացրեց  անհիմն, ապօրինի դատական ակտ՝ ասում է իբր թե դատավորի մեջ կասկածներ են առաջացել Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված։ Եթե նա առաջնորդվում է կասկածներով, ապա մեր մեջ էլ կասկածներ են առաջացել, որ նույն դատավորը շահադիտական միտումներով է նման վճիռ կայացրել, կասկածներ են առաջացել, որ նա չի համապատասխանում իր երդումին՝ լինել անաչառ, մարդասեր և բարձր պահել Հայաստանի պետության հեղինակությունն ու պատիվը։ Հիմա մեր մեջ կասկածներ կան, որ դատավորը խայտառակել է Հայաստանն ու հայ ժողովրդին և պետք է անարգանքի սյունին գամվի ու խստագույնս պատասխան տա։ Ավելի շուտ պետք է դատավորը պատասխան տա, նոր Քոչարյանը՝ կատարած սրիկայությունների ու հանցագործությունների համար։ Այս շղթայի հիմնական դերակատարներից մեկը Դաշնակցությունն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2019-05-26) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 206 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar