ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթին, որպեսզի «սահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը». Շարմազանով
 
 
loading...

 azatutyun.am

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Հանրապետական կուսակցությունում տրամադրված են մասնակցել դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկվա գործադիր մարմնի նիստում հարցը քննարկել են, առայժմ հստակեցրել հետհեղափոխական խորհրդարանում նախկին իշխանության առաքելությունը:

«Պետք է լինի ընդդիմադիր իրական ուժ պառլամենտում, որը կսահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը: Եվ այդ իմաստով, ես կարծում եմ, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին և պետք է մասնակցի որպես ընդդիմադիր քաղաքական դաշինք և ուժ», - հավելեց Շարմազանովը: 

Իշխանության ախորժակը սահամանփակելու հարցում ընդդիմադիր հարթակում ՀՀԿ-ն փոքր ախորժակ չունի: Նվազագույն շեմը հաղթահարելու համար չեն պայքարելու․ - «Հանրապետական չի պատրաստվում պայքարել երկու տոկոսի կամ հինգ տոկոսի կամ չորրորդ ուժ լինելու համար: Հանրապետականը, եթե մասնակցի ընտրություններին, պետք է մասնակցի որպես լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր ուժ»:

Ժողովրդի պահանջով իշխանությունից հեռանալուց ամիսներ անց ընտրողի հետ դեմ առ դեմ հանդիպելուց կաշկանդված չեն: Շարմազանովի փոխանցմամբ, քաղաքացու վստահության քվեին մտադիր են հենց իրենց անցած ճանապարհով ու ծրագրերով արժանանալ․ - «Նախկին տարիներին եղել ենք իշխանություն: Մենք մեր քաղաքական իշխանության համար տվել ենք քաղաքական պատասխանատվություն՝ զրկվելով իշխանությունից: Քաղաքական դաշտում չպիտի առաջնորդվել մտավախություններով, մտահոգություններով և վախերով, քաղաքական դաշտում պետք է առաջնորդվել ծրագրերով»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-10-20) | Հեղինակ: azatutyun.am
Դիտումներ: 245 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar