loading...
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Նա նման ցանկություն հայտնեց այն բանից հետո, երբ իրեն մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին գնահատականը պետք է ՀՀ քաղաքացիները տան: «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Ինչի՞ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, տեսեք՝ իրենք ո՞նց են վերաբերվում: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ես չեմ: Այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ժողովուրդն է, եւ, կարծում եմ, այդ հարցերը պետք է ուղղել ժողովրդին՝ չնայած, չեմ կարծում, որ այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակելու»,- ասաց վարչապետը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի հասկանում, թե կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը որն է: Վարչապետը, անդրադառնալով 2-րդ նախագահի այս գնահատականին, ասաց. «Մարդիկ կան, ովքեր արտաքին քաղաքականություն ասելով հասկանում են այն, ինչ Հայաստանը տարել է ձախողումների: Մենք չենք պատրաստվում այդ նույն ճանապարհով գնալ»: Տարածել... loading...
Նմանատիպ նյութեր
Загрузка...
Նոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ
| |
Դիտումներ: 479 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|