RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԹԵՐՆԵՐ


ԲԱՐԻ ԿԵՍԳԻՇԵՐ. Տարբեր տարիների հեղինակային նախաբաններ ՄԱՍ 1-ին  1028



  ԲԱՐԻ ԿԵՍԳԻՇԵՐ. Տարբեր տարիների հեղինակային նախաբաններ

  Ես միշտ չէ, որ պոեզիայի սիրահար եմ եղել, չնայած մեծացել եմ արվեստի, գրականության մթնոլորտում: Բանաստեղծությունն սկսեցի իսկապես հասկանալ ու գնահատել համեմատաբար ուշ, ու դրան օգնեց նաև բանասիրական կրթությունս: Ամեն մարդ մի մոլորակ է, և երբ հոգուդ եզերքներն այնքան ներդաշնակ ու բյուրեղյա են լինում, որ հարազատանում են նաև հազարավոր այլ մարդկանց համար աշխարհի տարբեր ծայրերում, սա կախարդական մի բան է:
 
 Ստեղծագործում եմ նաև չափածո. թողարկվել է "Բացվիր իմ առաջ” հեղինակային ձայնասկավառակս, իմ տեքստերով երգեր են երգում տարբեր արտիստներ:

  "Բացվիր իմ առաջ” շարքի հանգավոր բանաստեղծությունները գրել եմ որպես երգի տեքստեր: Պարզապես այդպես ցանկացա: Հուսով եմ, դրանք ժամանակի հետ երգեր կդառնան ու կգտնեն իրենց ճշմարիտ կատարողին: Ընթերցողը կնկատի, որ հանգավոր բանաստեղծություններս  ավելի շատ էտյուդային պատկերներ են, սյուժետային գիծ ունեցող ստեղծագործություններ են` երգային կառուցվածքով: /ԿԱՐԴԱԼ,     ԼՍԵԼ    բանաստեղծությունները/:

  "Գիշերային մեղեդիներ” խորագրի գործերը արձակ բանաստեղծություններ են: Այստեղ հավաքված են տարբեր տարիների այն հեղինակային նախաբանները, որոնցով բացել եմ  գիշերային ծրագրերս: Եթե անկեղծ, այս գործերը ես գրել եմ լսվելու և ոչ կարդացվելու համար: Եվ հիմա առաջարկում եմ լսել դրանք: Տեքստերը բավականին խիտ են, և առաջարկում եմ լսել ոչ միանգամից /օրվա մեջ 1-3-ը/: Հիշում եմ, որ շատերը ձայնագրում կամ գրի էին առնում այս նախաբանները: Ես միայն շոյված էի զգում դրանից:

  Այս մուտքերն արտահայտում են իմ հոգեվիճակը տվյալ շրջանում, իմ խոհերն ու հույզերը: Ոմանք հարցնում էին` իսկ ով է այս գործերի հերոսուհին… Ասեմ, որ այստեղ և կան, և չկան կոնկրետ դեմքեր… Մուտքերը գրելիս ես ի մի եմ բերել ապրածս վայրկյանների, րոպեների ու ժամերի ամբողջությունը` իրենց հակասական ու գերլեցուն հոսքով: Որոշ մուտքեր քնարական են, նուրբ ու սիրառատ, մի քանիսը` խոհական և հրապարակախոսական հենքով, մի քանիսը` ասոցիատիվ ազդեցության նպատակ ունեն, և այստեղ ես խոսում եմ պատկերներով… Եթե անկեղծ` ես շատ եմ սիրում ազդել ունկդրիս /ընթերցողիս/ հատկապես ենթագիտակցության վրա…
Եվ այսպես`խաղաղվիր ու… ԲԱՐԻ ԿԵՍԳԻՇԵՐ…




                                           01.   Մուտք 18 փետրվարի    1999թ.



02.   Մուտք 8  մարտի         1999թ.



03.   Մուտք 4  ապրիլի        1999թ

.

04.   Մուտք 11  ապրիլի      1999թ.

.

05.   Մուտք 10 սեպտեմբերի 1999թ.



06.   Մուտք 26 նոյեմբերի     1999թ.



07.   Մուտք 10 դեկտեմբերի  1999թ.





08.   Մուտք 22 փետրվարի 2000թ.



09.   Մուտք 29 փետրվարի 2000թ.



10.   Մուտք 04 ապրիլի     2000թ.



11.   Մուտք 18 ապրիլի     2000թ.



12.   Մուտք 23 մայիսի      2000թ.



13.   Մուտք 30 մայիսի      2000թ.





14.   Մուտք 02 փետրվարի 2001թ.



15.   Մուտք 18 փետրվարի 2001թ.



16.   Մուտք 18 փետրվարի 2001թ.



  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «ԲԱՐԻ ԿԵՍԳԻՇԵՐ. Տարբեր տարիների հեղինակային նախաբաններ ՄԱՍ 1-ին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԹԵՐՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԹԵՐՆԵՐ | Ավելացրեց: haykblbulyan (09.04.11)
Դիտումներ: 1028 | Տեգեր: poetry, Hayk Blbulyan, ասմունք