RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԹԵՐՆԵՐ


1998թ. "Post Scriptum" ծրագիր: Վարում են Կարեն Ալիխանյանը և ես`Հայկ Բլբուլյանս:  1294

 
 
Մուտքս ռադիո եղավ շատ պատահական: 1997թ.-ին "Արձագանք” ստուդիան արդեն իրականացնում էր ՖՄ 103.5-ի փորձնական եթերը և հայտարարություն էր տարածել ռադիոհաղորդավարների թիմ ստեղծելու համար: Ընկերոջս` Կարեն Ալիխանյանի հետ որոշեցինք մասնակցել մրցույթին: Բարեբախտաբար մեր ձայնային տեմբրն ու շփվելու կարողությունը գնահատվեցին: Այդ ժամանակ մենք ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ էինք:

  1998թ.-ի փետրվարից ռադիոկայանն սկսեց աշխատել շուրջօրյա,  մենք ունկնդրին ներկայացրինք "P.S”, "Գիշերային նամականի”, "Քննարկում ենք միասին” և "Տոֆիտա” ծրագրերը:  "Post Scriptum”-ը անմիջապես մեծ լսարան հավաքեց, քանի որ եթերում անկեղծ էինք, անբռնազբոս, չէինք խուսափում անմիջական զրուցել և արտահայտել նաև մեր կարծիքը շոշափվող հարցերի շուրջ: Այն ժամանակ էլ. փոստ չկար, և մենք ծրարներով ամեն շաբաթ մի քանի տասնյակ նամակներ էին ստանում, ինչն ավելի էր ոգևորում: Բնականաբար` երկրպագուհիներ, սիրո խոստովանություններ, որոնց, իհարկե, այն ժամանակ շատ ավելի բուռն էինք վերաբերվում, քանի որ շատ երիտասարդ էինք: Ես միանգամից սիրեցի ռադիոն ու սիրահարված եմ մինչև այսօր:

 
   
  Այդ ժամանակ ես մեծ պահանջ էի զգում խոհերս կիսելու ունկնդիրների լայն շրջանակի հետ: Եվ քանի որ բանասաիրական ֆակուլտետի ուսանող էի, նախընտրեցի հաղորդումներիս շեշտադրումը դնել գրական ուղղվածության վրա: Առաջին նախագիծս "Գիշերային նամականի” էջն էր, որի ընթացքում ներկայացնում էի մեծերի սիրային նամակները: Ապա` "Քննարկում ենք միասին”-ը, որը ռադիոզրույց էր:

 
Չգիտեմ` ինչու որոշեցի կայքում տեղադրել իմ առաջին եթերը /որքան էլ ամաչում եմ ինքս ինձ լսելով  / բայց նաև ծիծաղով եմ լսում: Հիշում եմ, որ դողում էի միկրոֆոնի մոտ:}}
 
Տեղադրում եմ նաև արդեն 1998թ.-ի օգոստոսին ներկայացված` իմ ու Կարենի եթերներից մեկը, որը չնախատեսված կերպով վերածվեց անկեղծ հարցուպատասխանի մեր և ունկնդիրների միջև: Մենք հնարավորթյուն տվեցինք լսողներին հարցեր ուղղել մեզ, և միասին եթերում էինք մինչև առավոտյան 5-ը: Հուսով եմ` լսելիս չեք ձանձրանա: Շատերը կարող է նույնիսկ զարմանան տարիներ հետո լսելով իրենց ձայնը եթերում, որին մասնակցել են 13 տարի առաջ:

 
 
Առաջին եթերս: 1998թ. հունվար: Հաղորդում` նվիրված Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրվան: Հատվածներ Վիսոցկու կնոջ` ֆրանսիացի կինոաստղ Մարինա Վլադիի "Վլադիմիր կամ ընդհատված թռիչք" գրքից:
Հուսով եմ` խիստ չեք դատի: Ամեն դեպքում ամենառաջին եթերս է:
/Տևողությունը` 22ր/:
 

 

 

 

 

18.08.1998. "Պոստ սկրիպտում” ծրագրի էքսկլյուզիվ թողարկումը, որի ընթացքում ունկնդիրները հարցեր էին ուղղում Կարեն Ալիխանյանին և ինձ` Հայկ Բլբուլյանիս: /Տևողությունը` 60ր/
 

Եթերի ընթացքում մեզ ուղղեցին բավականին ուշագրավ և նույնիսկ տարօրինակ հարցեր: Ահա թե ինչի մասին հիմնականում ծավալվեց մեր գիշերային չնախատեսված զրույցը

 

1.    Դավիթի հարցը Կարենին և Հայկին`  "Կընտրեք հոգեպես գեղեցիկ, բայց արտաքինով տգեղ աղջկա”

2.    Ունկնդիր Կարենի հարցը Հայկին`  "Եթե Ձեզ հնարավորություն տային կայացնել որոշում, որը կտարածվեր բոլորի վրա, որը կլիներ այդ որոշումը: Խոսքը կին-տղամարդ հարաբերությունների մասին է: Ինչպես ճանաչել իրար: Խորհուրդներ, որոնց շնորհիվ մարդիկ կկարողանային ներդաշնակ սիրային հարաբերություններ ունենալ”:
3.    Մարիանայի հարցը Կարենին "Ինչու դուք խոսքի մեջ որոշակի արտաքինով աղջիկների հանդեպ սիրո մասին խոսեցիք անցյալ ժամանակով”:

4.    "Սեքսուալ հեղափոխությունը և ազատամտությունը Հայաստանում”:

5.    Կարինեի հարցերը Հայկին և Կարենին
          "Քանի տարեկան եք”,
            "Եթե հանկարծ հեղաշրջում լիներ և դուք աղջիկ լինեիք, ինչ կանեիք տղաներին գրավելու համար”,
           "Եթե հանդիպեիք ձեր երազանքի աղջկան և համբուրելիս տեսնեիք, որ նրա լեզվին փիրսինգ կա, որը կլիներ ձեր ռեակցիան: Կշարունակեիք շփվել”:

 

 

 

 

 

Կարդալ այս շրջանում տրված հարցազրույցներ:

 


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «1998թ. "Post Scriptum" ծրագիր: Վարում են Կարեն Ալիխանյանը և ես`Հայկ Բլբուլյանս:»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԹԵՐՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԹԵՐՆԵՐ | Ավելացրեց: haykblbulyan (08.04.11)
Դիտումներ: 1294 | Տեգեր: Ardzagank, Post Scriptum, Karen Alixanyan, Hayk Blbulyan