RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 29  1961









 

"ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ԾՐԱԳԻՐԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ



«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:





 «Ներաշխարհ» 
 Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:



                    





 

Շատ կանայք ունեն այն կարծիքը, որ սեռական կյանքում զուգընկերը պետք է լինի միայն մեկը: Դե իսկ որոշ կանայք էլ այս հարցին երբևէ կարևորություն չեն տալիս` ունենալով այնքան զուգընկեր, որքան պահանջում է կյանքը: 

Իհարկե, եթե հաշվի առնենք սեռական հարաբերության ընթացքում տարածվող հիվանդությունները, պարզ է, որ տարբեր զուգընկերների հետ սեռական ակտ ունենալը բացասական ազդեցություն կունենա: Սակայն կա նաև մեկ այլ հանգամանք. ոչ մի կին, ով ունի միայն մեկ զուգընկեր, երբեք չի կարող  ապահովագրված լինել տարբեր սեռավարակներից, քանի որ դրանք կարող են փոխանցվել իր միակից, ով սեռական հարաբերություն է ունենում նաև այլ կանանց հետ:

 «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:   Այսօրվա  թեման է` Տղամարդիկ և ֆլիրտը                       








 


• «Գիշերային նամականի» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:


                                                                                                                                                                                            





"Դստրիկս,
Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
   Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այստեղ, հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում”:
                                              





 


«Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է... 




 
"Երաժշտություն, միացիր, իմ սիրելի երաժշտություն…բ առեր, երգի չփոխվող, երբեք ինձ չդավաճանող, իմ սիրելի երգի բառեր… բարև… ես ձեզ շատ եմ սիրում… կարոտում եմ, երբ ինձ հետ չեք լինում, կարոտում եմ, երբ միայնության մեջ ես ձեր քնքուշ հնչյունները չեմ կարողանում լսել… մի կորեք… մի վերացեք… եղեք միշտ այստեղ...":







 


«Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները:



Թոք-շոուի  հիմնական թեման`

  • Ես ինձ միայնակ եմ զգում հարազատների ու ընկերների մեջ:


«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ»



 Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:






 










Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 29»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (27.01.12)
Դիտումներ: 1961 | Տեգեր: սիրո պատմություն, Չարլի Չապլին, եթեր, թոք-շոու, Գիշերային կյանք, տղամարդիկ, Երկուսով խումբ, ասմունք