RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. Գիշերային կյանք. vol.6  1017

     

 

                      «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ»


Գիշերային պոեզիա -  շարքում կարող եք լսել  Հայկ Բլբուլյանի արձակ բանաստեղծությունները:


Ներաշխարհ շարքի ընթացքում ներկայացվում են ուշագրավ նյութեր աշխարհի, գոյի,  տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների,  մեր մոլորակի  ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին:
 
 
Այսօրվա նյութը  վերնագրված է «Մտավարժանք» /2-րդ մաս/ , հեղինակ` Վիլեն Եդիգարյան: Մտքեր, որոնք պետք է կրկնել շաբաթվա ամեն օր, առավոտյան: Ես առաջիկա ծրագրերում կներկայացնեմ բոլոր 7 օրերի մտավարժանքի նյութերը: Առաջարկում եմ հետո, կայքից օգտվելով, գրի առնել մտքերն ու կրկնել ինքներդ Ձեզ համար:
 
Love Story – Էջում լսեք ֆրանսիացի մեծ գրող Ֆլոբերի նամակը տիկին X-ին:
 
                                       
Գուստավ Ֆլոբերը` (1821 - 1880) բավականին ինքնամփոփ ու ծածկամիտ վիպասանը, ամեն ինչից վեր էր դասում իր արվեստն ու գրականությունը: Նա լուրջ զգացմունքներ է տածել գրող Լուիզա Կոլի նկատմամբ: Այն շարունակվել է ութ տարի:
 
Երկուսով  շարքի այսօրվա թեման է` Անիրական սիրո 5 ախտանշանները:
 
 
Հե՞շտ է, արդյոք, հասկանալ, սերն իրական է, թե ոչ: Չէ որ երբեմն զգացմունքների այնպիսի հորձանուտում ես հայտնվում, որ թվում է սիրուց գլուխդ կորցրել ես: Դա  իսկապես սեր է, թե ուղղակի կարճատև հրապուրանք:
 
Հարցեր հոգեբանին - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: 
 
Էջի այսօրվա հարցն է`
      
«Իմ խնդիրն այն է, որ ես միշտ դժգոհ եմ իմ մարմնից, արտաքին տեսքից, անընդհատ գտնում եմ աննշան կամ ակնհայտ  թերություններ, գծեր,որոնք կցանկանայի փոխել: Իսկ ինչու ես չեմ կարողանում ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ»: Անծանոթուհի
 
 
Պատասխանում է «Լինա» ամսագրի մասնագետը :
 
Գիշերային կյանք թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին: Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...
 

 

 

 

 

 
ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...    
 

1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. Գիշերային կյանք. vol.6»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (25.11.10)
Դիտումներ: 1017 | Տեգեր: կյանք, ասմունք, եթեր, Գիշերային