Գլխավոր էջ » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը
Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 24  2069

Գլխավոր էջ » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը 

Խորագիրը՝  ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը,   


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 23


«Գիշերային պոեզիա» 
Շարքում կարող եք լսել Վահագն Դավթյանի բանաստեղծությունները:  



«Ներաշխարհ»     
Հոգեբանա-փիլիսոփայական առակներ «Ինքնակերտում» գրքից: 
«Հարցազրույց Աստծո հետ», 
«Աստվածն ու մարդը» 




«Երկուսով»
Թեման է` «Սեքսի կինոլեգենդները»:


Կինոն` որպես արվեստի ամենաազդեցիկ ճյուղը 21-րդ դարում, հսկայական ազդեցություն ունի ուղեղների վրա: Եվ շատ կանայք ու աղջիկներ, դիտելով մեծաթիվ  քանակությամբ ռոմանտիկ ֆիլմեր մեծ սիրո մասին, անկեղծորեն հավատում են նրան, ինչ ցույց են տալիս էկրաններից:  Իսկ էկրաններից հաճախ ցուցադրում են այնպիսի բաներ, որոնք իրական կյանքում անհնար են: 
Իհարկե, հաշվի առնվում է, որ դա գեղարվեստ է, այնուամենայնիվ ահա մի քանի  կինոառասպելներ, որոնց հարկ է մոտենալ կիսահումորով: 


«Սերը և մեծերը» 
Կլսեք  Շ. Բոդլերի նամակը տիկին Սաբատիեին:


Բոդլերը թեև կնամոլ էր ու աչքի էր ընկնում բնավորության անկայունությամբ, բայց արդեն հասուն տարիքում խելահեղորեն սիրահարվեց ճանաչված մի կնոջ` Տիկին Սաբատիեին,  ով մարմնավորում էր Շառլի չիրականացած երազանքներն ու այն  իրականությունը` որը բանաստեղծը պատրաստ չէր ընդունելու:
Շառլի հայրը մահացավ, երբ Շառլը փոքր էր, մայրն էլ որոշ ժամանակ հետո ամուսնացավ  մեկ ուրիշի հետ, ապագա բանաստեղծը սա համարեց դավաճանություն և սկսեց չվստահել եւ ոչ մի կնոջ: Սակայն «աշխարհի բոլոր կանանցից տարբերվում և ուրիշ էին Տիկին Սաբատիեն եւ Ժաննա Դյուվալը»…

Սաբատիեի եւ Շառլի հարաբերությունները շատ յուրահատուկ էին, բայց Շառլը միևնույն ժամանակ սկսեց հանդիպել մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ, ում հանդեպ տածում էր բուռն կիրք…Արդյունքում ծնվեց մի նամակ, ուղղված Տիկին Սաբատիեին, որը, սակայն, իր մեջ կրում էր սեր` ուղղված երկու կանանց և հայտնվեց նաեւ Ժաննա Դյուվալի զարդասեղանին… 

աղբյուր` notteluchi.wordpress.com



«Սիրո պատմություն» 
Կլսեք Անպասեի բանաստեղծական շարք-պատմությունը:



Հարցեր հոգեբանին
 «Նա ունի իմ կիսամերկ լուսանկարը և շանտաժ է անում»
 «Սպասում եմ լուրջ  հարաբերությունների, բայց ոչինիչ չի ստացվում, ինչու՞…»




«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» 


Այս անգամ ծրագրում գերակշռող տեղ է կազմել ասմունքը:
Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա:
Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ: 

Խորագիրը՝  ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Powered by Jasper Roberts - Blog