RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 26  1666





• «Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:


Այսօր շարքում կարող եք լսել Երկուսով ինտերնետային խմբի մասնակիցների հեղինակած և տեղադրած մասնակիցների բանաստեղծությունները:



• «Ներաշխարհ»  Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:


Այսօր կլսեք այն մասին, թե ինչպես կարող են լուսանկարները ազդել ձեր ներաշխարհի, ինքնազգացողության վրա:



•  «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:  

Այսօրվա  թեման է`
Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները  տղամարդկանց և կանանց համար:



Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ. ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին ու երազանքներին: Կան կանայք, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց 7Ձեր մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի…



• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:

Այսօր  կանդրադառնանք  Ֆրանսիացի գրող Օնորե Դ’Բալզակին 


Օնորե Դ’Բալզակը ֆրանսիացի դրամատուրգ և գրող է: Ծնվել է 1799 թ. մայիսի 20-ին: Նրա հաջողության գաղտնիքը գրականագետները համարում են հերոսների ընտրությունը` լիարժեք տարիքային կենսակերպով և հասունացած կյանքի թոհուբուհում:
Օնորե Դ’ Բալզակը երկար ժամանակ նամակագրական գաղտնի կապ էր պահպանում լեհ արիստոկրատ կոմսուհի Գանսկայայի հետ: Հանդիպում էին նրանք հազվադեպ և միայն Սանկտ-Պետերբուրգում: Ամուսնու մահվանից հետո կոմսուհի Գանսկայան չամուսնացավ Բալզակի հետ` նախընտրելով դառնալ կոմս Բերդիչեվի կինը: Դրանից մի քանի ամիս անց 1850 թ.-ին Բալզակը մահացավ:
/նյութի հեղինակ` Լուսին Մկրտչյան/:



• «Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...



Այսօր կլսեք պատմություն լեգենդար ծաղկավաճառ Կարաբալայի մասին /նյութի հեղինակ` Հովիկ Չարխչյան/:



• «Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները /շարքը լսեք խճանկարի ընթացքում/:



Օրվա հարցը` Ինչպես օրը ավելի արդյունավետ դարձնել


• «Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:



  Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ: 

Այսօրվա թեմաներն են`

  • Ինչպես օրը դարձնել ավելի արդյունավետ
  • Ինչն է տղամարդկանց գրավում կանանց մեջ
  • Որքանով է կարևոր արտաքին տեսքը սիրո առաջացման հարցում







  • Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

     

    Հետևեք ինձ նաև այստեղ


    2leep.com
    2leep.com
    ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


        



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 26»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (23.12.11)
Դիտումներ: 1666 | Տեգեր: կյանք, եթեր, Գիշերային, լոիսանկարներ, Բալզակ, սերը և մեծերը