RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 11  1181

 


«Գիշերային պոեզիա»



 Շարքում կարող եք լսել «Երկուսով» խմբի հեղինակների  բանաստեղծությունները:




 «Ինչու»  շարքի այսօրվա թեման է` «Մենք տարբեր մարդիկ ենք»:



Ասում են` հակադիր բևեռները միշտ իրար ձգում են: Բայց միշտ չէ, որ այդպես է: Օրինակ, ինչպես կարող ես ապրել մեկի կողքին , ում աշխարհընկալումը քոնի 180 աստիճանով  շրջված պատկերն է, ով դաստիարակվել է այլ ավանդույթներով ու համակարծիք չէ կյանքի մասին քո հայացքներն: Միանման արժեքներ ունեցող զույգերն ավելի ամուր ընտանիքներ են կազմում: Ամուսնական կյանքում շատ են առաջին հայացքից մանրուք թվացող, բայց իրականում ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը, որոնք սիրահարված մարդը չի կարևորում. Բնավորություն, վարքագիծ, սովորություններ և ավանդույթներ,  դաստիարակություն, ճաշակ, սկզբունքեր, առաջնահերությունններ, քաղաքական համոզմունքեր, հիգիենայի և սնվելու հետ կապված հարցեր… Թվարկումը կարելի է շարունակել…




Love Story

Էջում լսեք  Անժելայի սիրո ստեղծագործությունը:



«Քո վերջին բառերը, որ հեռանալիս ինձ շշնջացիր,
Հիմա պարում են կարոտի անսանձ բեմահարթակում,
Մեղեդու ներքո այն խելառ ու խենթ և անվերնագիր,
Մեկ հեռանում են, մեկ էլ մոտենում և իրար գրկում:
Կարծես բառերն այդ հնչել էին ոչ թե լսելու համար,
Այլ լոկ նրանցով, հեռվից շատ հեռու երջանկանալու…
Եվ կարծես նրանք հնչել էին ոչ թե ապրելու համար,
Այլ քեզնից հետո, քո խենթ էությամբ
ինձ ապրեցնելու…:



«Հարցեր հոգեբանին»

Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: Էջի այսօրվա հարցն է`

«Ընկերուհիս և ամուսինն արդեն երկար ժամանակ է ընտանիքում խնդիրներ ունեն: Ընկերուհուս ասելով ` անկողնում արհամարհում է իրեն, ամիսներով սեռական կյանքով չեն ապրում, իսկ
ինքը պահանջ է զգում: Նրան այնքան է այս միտքը անհանգստացնում, որ երկուսիս զրույցն  այլ թեմայի շուրջ չի ստացվում /գուցե նաև այն պատճառով, որ միայն ինձ հետ է անկեղծանում/: Մտածում է, որ ամուսինը գուցե սիրուհի ունի, բայց այդ կասկածներն էլ ոչ մի կերպ չեն ճշտվում. Ամուսինը պարզապես կասկածի տեղիք չի տալիս, բացի այն, որ անկողնում արհամարհում է ընկերուհուս…»:     Ա.Վ.


                                    
Պատասխանում է "Բրավո հայեր” ամսագրի մասնագետ Նարե Աթոյանը:




Գիշերային կյանք թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:
 
Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և
երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...


Թոք-շոուի հիմնական թեմաներն այսօր հետևյալն են`
 

  • Կարո՞ղ են ընկերները դառնալ սիրող զույգեր:
  • Կամուսնանա՞ն հայ տղաները աղջկա հետ, ով ինչ-ինչ պատճառներով զրկվել է անմեղությունից:
  • Ինչպե՞ս հաղթահարել լարվածությունը սիրած էակի ներկայությամբ: Մեր ունկնդրուհին նշում է, որ չի կարողանում "բնական" վիճակում լինել Նրա ներկայությամբ:
  • Կարո՞ղ են անչափահասներ աղջիկն ու տղան, ընդդիմանալով ծնողներին, առանձնանալ և կարողանալ ընտանիք ստեղծել:
  • Կապ ամուսնացած տղամարդու հետ:

 


  
ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...    
 

1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 11»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (18.02.11)
Դիտումներ: 1181 | Տեգեր: Գիշերային, եթեր, կյանք