RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 15  1447

Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 15

"ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ



«Գիշերային պոեզիա»
Այսօր շարքում կարող եք լսել  Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:



 Ներաշխարհ


Էջում կլսեք "Առանց սիրո" և "Դժգոհ մարդիկ" փիլիսոփայական առակները Հրաչյա Ամիրյանի "Ինքնակերտում” գրքից:


«Երկուսով»

 Շարքի թեման է` «5 սխալ պատկերացումները սիրո մասին կամ ինչու է մարում սերը»:
Իրատես լինելու դեպքում պետք  է ընդունենք, որ, ցավոք, զույգերը,  որոնց  սիրահարության զգացողությունն ուղեկցում է ամբողջ կյանքում, շատ քիչ են: Ավելի հաճախ ամեն ինչ դասավորվում  է  սովորական հերթագայությամբ` բուռն կիրք սկզբում - ընտելացում - հոգնածություն իրարից - կապի խզում: Բաժանման առիթ կարող է դառնալ ինչ ասես` սկսած մանր կենցաղային վեճից մինչև անհավատարմություն,  բայց պատճառը նույնն է` սերն անցել է: Ինչու է այդպես լինում…



«Սիրո պատմություն» էջի ընթացքում այսօր կլսեք Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին:


Վահան Տերյանի {1885 - 1920} նամակը հղված է Անթառամ Միսկարյանին, որն այդ տարիներին սովորում էր խորկովյան կանանց բարձրագույն դասընթացների պատմաբանասիրական ֆակուլտետում: Նրանք ծանոթացել են 1908թ.-ին և մինչև Տերյանի մահը ջերմ հարաբերությունների մեջ եղել: Նույն ջերմությամբ ու սիրով Վ.Տերյանը վերաբերվել է Անթառամի քրոջը` Մարթային: նամակը, որ կներկայացնեմ, գրվել է 1909թ.-ի ապրիլի 16-ին:



«Հարցեր հոգեբանին»
էջի այսօրվա հարցն է`
«Մոտավորապես 1 տարի առաջ ես ծանոթացա մի երիտասարդի հետ, մենք սկսեցինք հանդիպել: Ծանոթությունից 1 ամիս անց ես իմացա, որ նա ամուսնացած է: Բայց հրաժարվել մեր հանդիպումներից չկարողացա, և ահա ամռանը կլրանա 1 տարին, ինչ մենք միասին ենք: Ես գիտակցում եմ, որ մեր հարաբերությունները հեռանկար չունեն, բայց չեմ կարողանում և, եթե անկեղծ, չեմ ցանկանում հրաժարվել դրանցից, թեև շատ ծանր է գիտակցել, որ այդ տղամարդն իմը չէ: »: Իրինա, 27տ.


Պատասխանում է հոգեբան Լյուսի Միքայելյանը:



"Գիշերային կյանք" թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:



Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...

Թոք-շոուի հիմնական թեմաներն այսօր հետևյալն են`



* Երբ ծնողները արգելք են դառնում սիրելիի ընտրության հարցում:
* Ինչպես սեռական հարաբերություններին վերադարձնել նախկին թարմությունն ու կիրքը:
* Ինչու են որոշ աղջիկներ դիստանցիա պահում և խուսափում շփումից անգամ իրենց համակրած տղայի հետ
* Պետք է իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող ամուսինները շարունակեն ապրել միասին հանուն երեխաների


Cragir

* Ինչու է հոգատար ու սիրող ամուսինը, այնուամենայնիվ, սիրուհի պահում: Կինը բացահայտել է, որ իրեն շատ սիրող ամուսինն անհավատարիմ է:

 


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 15»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (14.04.11)
Դիտումներ: 1447 | Տեգեր: Գիշերային, եթեր, կյանք