RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 22  1395





«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍԸ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ




«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:





Այսօր շարքում կարող եք լսել արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ (Բերդիա Նանոբաշվիլի, Պավել Կոյշ, Մարինա Ցվետաեվա, Պոլ Վերլեն):








«Ներաշխարհ» Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:





«Կյանքը պարզ է» (առակ Օշոյի շարադրմամբ)
«Սիրո չափը»
«Առակ կույսի մասին» (Հինգ Շի)
«15 պատճառ»:






«Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:

Այսօրվա թեման է` «Ինչպես արժանանալ կնոջ սիրուն ու հարգանքին. Խորհուրդներ տղամարդկանց»:





Հարգանքը մարդկային ամենամեծ արժեքներից մեկն է: Յուրաքանչյուրն արժանի է մեծ հարգանքի, բայց ոչ բոլորին է վիճակված ստանալ հարգալից վերաբերմունք: Ով ցանկանում է, որ իրեն հարգեն, մինչ այդ նա պետք է ապացուցի, որ արժանի է այդ հարգանքին: Հարգանք պահանջելուց առաջ, պետք է նույն հարգանքով վերաբերվել մյուսներին:





«Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին: Այսօրվա թեման է`
«Դանիել Վարուժանի մեծ սերը»:




Մի գեղեցիկ օր Դանիել վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:Արաքսիի հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:
Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ…





«Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները. թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...

«Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: Էջի այսօրվա հարցն է`

«Ինչպես դառնալ հարուստ»




Հավանաբար այս հարցն ինքն իրեն ուղղել է մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այն ժամանակ, երբ փողը չի բավականացրել գնելու անհրաժեշտ կամ ցանկալի իրը: Բայց ոչ բոլորն են գտել պատասխանը այս, կարծես, հռետորական հարցի:
Սկզբի համար նախ անհրաժեշտ է ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչ եք պատկերացնում "լինել հարուստ” արտահայտության տակ: Ինչուգ է անհրաժեշտ այդ սահմանումից սկսելը… որովհետև ձեր պատկերացման հստակությունից է կախված ձեր ռազմավարական դիրքորոշումը: Ոմանք ցանկանում են իրենց աշխատավարձը բարձացնել մինչև 300 – 500 դոլարի, մյուսները` հիշատակվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, Բիլ Գեյթսի կողքին: Իսկ հարցը` «Ինչպես դառնալ հարուստ, հավասարապես վճռորոշ է թե առաջինների, թե երկրորդների համար»:



«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» - Այս հաղորդման մեջ խոսվում է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ:





Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ թեմայի շուրջ:


Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:







Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"...



Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ






1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 22»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (12.11.11)
Դիտումներ: 1395 | Տեգեր: Ինչպես դառնալ հարուստ, հարգել կնոջը, Գիշերային կյանք, Օշոյի առակները, եթեր, Մարինա Ցվետաևա, Հ.Բ.-ի սիրո պատմություն, արտասահմանյան պոեզիա