RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Լսել 08.12.11-ի "Գիշերային կյանք" ծրագիրը  1940




"ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ`ԵՐԳԵՐՈՎ




«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: 
Այսօր շարքում կարող եք լսել Վահագն Դավթյանի բանաստեղծությունները:






• «Ներաշխարհ» - Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:









• «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:




Կինոն` որպես արվեստի ամենաազդեցիկ ճյուղը 21-րդ դարում, հսկայական ազդեցություն ունի ուղեղների վրա: Եվ շատ կանայք ու աղջիկներ, դիտելով մեծաթիվ  քանակությամբ ռոմանտիկ ֆիլմեր մեծ սիրո մասին, անկեղծորեն հավատում են նրան, ինչ ցույց են տալիս էկրաններից:  Իսկ էկրաններից հաճախ ցուցադրում են այնպիսի բաներ, որոնք իրական կյանքում անհնար են: 
Իհարկե, հաշվի առնվում է, որ դա գեղարվեստ է, այնուամենայնիվ ահա մի քանի  կինոառասպելներ, որոնց հարկ է մոտենալ կիսահումորով: 



• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:  

Բոդլերը թեև կնամոլ էր ու աչքի էր ընկնում բնավորության անկայունությամբ, բայց արդեն հասուն տարիքում խելահեղորեն սիրահարվեց ճանաչված մի կնոջ` Տիկին Սաբատիեին,  ով մարմնավորում էր Շառլի չիրականացած երազանքներն ու այն  իրականությունը` որը բանաստեղծը պատրաստ չէր ընդունելու:
Շառլի հայրը մահացավ, երբ Շառլը փոքր էր, մայրն էլ որոշ ժամանակ հետո ամուսնացավ  մեկ ուրիշի հետ, ապագա բանաստեղծը սա համարեց դավաճանություն և սկսեց չվստահել եւ ոչ մի կնոջ: Սակայն «աշխարհի բոլոր կանանցից տարբերվում և ուրիշ էին Տիկին Սաբատիեն եւ Ժաննա Դյուվալը»…



Սաբատիեի եւ Շառլի հարաբերությունները շատ յուրահատուկ էին, բայց Շառլը միևնույն ժամանակ սկսեց հանդիպել մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ, ում հանդեպ տածում էր բուռն կիրք…Արդյունքում ծնվեց մի նամակ, ուղղված Տիկին Սաբատիեին, որը, սակայն, իր մեջ կրում էր սեր` ուղղված երկու կանանց և հայտնվեց նաեւ Ժաննա Դյուվալի զարդասեղանին…

/աղբյուր` notteluchi.wordpress.com/



• «Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...








• «Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: Էջի այսօրվա հարցերն են`




"Նա ունի իմ կիսամերկ լուսանկարը և շանտաժ է անում”
"Սպասում եմ լուրջ  հարաբերությունների, բայց ոչինիչ չի ստացվում, ինչու…”

/թեմայի մասին անդրադարձը լսեք "Երկուսով" խճանկարի ընթացքում/



• «Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:



  Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:







Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Լսել 08.12.11-ի "Գիշերային կյանք" ծրագիրը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (10.12.11)
Դիտումներ: 1940 | Տեգեր: պոեզիա, երկուսով, Գիշերային կյանքմ եթեր, Գիշերային.կյանք. եթեր. ասմունք, սերը և մեծերը