RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 18  1412






«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: 

Այսօր շարքում կարող եք լսել «Երկուսով» ինտերնետային խմբի հեղինակների ստեղծագործությունները: /Փնտրեք իմ անունը odnoklassniki կայքում և միացեք իմ սետղծած խմբին, որնբ ունի 1750-ից ավելի մասնակից/:








«Ներաշխարհ» Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար: Այն նախատեսված է ինտելեկտուալ լսարանի համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում են ինքնաճանաչման ու ինքնակատարելագործման, պատրաստ են սովորել յուրաքանչյուր տարիքում և «տեսնում են» ավելին, քան «տեսանելի է» ամբոխի համար: 

Այսօր էջում կլսեք «Անկումների պատճառը», «Խխունջը ծառի վրա», «Լավագույն սուսերամարտիկը», «Մեկ թիակով նավակը», «Երկու ձկնորս» և «Երջանկության ժառանգում» փիլիսոփայական առակները :










«Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:

 Այսօրվա թեման է` «Սիրո ծածկագիր. Ինչն է մեզ ձգում միմյանց գիրկը»:

  Թվում է` գիտնականները վերջապես բացահայտել են սիրո հանելուկը. Գտել են պատճառը, որին ենթարկվելով` մենք ընտրում ենք այս կամ այն զուգընկերոջը: Խոսքն այսպես կոչված սիրո ծածկագրի մասին է, որը հենվում է գենետիկակական գործոնների վրա, մեր բնավորության` ժառանգություն ստացած ինքնատիպության և ձեռք բերած հմտությունների վրա, որով օժտված է յուրաքանչյուր մարդ: Ինչն է այդ սիրո ծածակագիր կոչվածը…








«Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին: Պատմության վրա ազդած կանայք: Ճակատագրական կին. այս ֆենոմենը մարդկությանը հայտնի է անչափ հին ժամանակներից: Բոլոր տղամարդիկ, ովքեր համարձակվել են իրենց կյանքը կապել կնոջ այս որակի հետ, կամ մահացել են, կամ սպանվել, կամ խելագարվել: Այս կանանց պատճառով պատերազմներ են սկսվել, նրանց համար տղամարդիկ սխալներ են գործել կամ դիմել հանցագործության…











«Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է... 

  Այսօր կլսեք Հրաչյայի ստեղծագործությունը` վերնագրված «Քո աչքերը»:










«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   2 ժամ տևող այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ: 

  Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:




Այսօր թոք-շոուի ընթացքում կվերլուծվեն հետևյալ իրավիճակները

«Սիրիր ինձ, թե չէ ինձ կկախեմ...» 
Ի՛նչ անել նմանատիպ մեթոդներով սեր "կորզող” մարդկանց հետ հետ: Ու ինչու է դա հատուկ միայն տղաներին: /Լիլիա/


• Արդյոք ԶԱԳՍը պարտադիր պայման է ամուսնանալիս:














ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...    
 
 





haykblbulyan.ucoz.com
2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 18»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (09.06.11)
Դիտումներ: 1412 | Տեգեր: Գիշերային, եթեր, կյանք