RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 42  1409

Գիշերային կյանք Հայկ Բլբուլյանի հետ


31.05.12-ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


ՊՈԵԶԻԱ

Գիշերային պոեզիա


Ռուբեն Հախվերդյանի բանաստեղծությունները:

Իմ սպիտակ աղավնին
Սերն իմ` իմ սպիտակ աղավնին,
Նա քեզմոտ է թռչում, իմանգին,
Նրան դեմ է ելել չար քամին:
Բայց թռչում է դեռ իմ աղավնին:

Հույսն իմ` իմ սպիտակ աղավնին, 
Մոլորվել է օդում, իմ անգին,
Ախ, թևերը հոգնել են նրա,
Վախենամ, թե նա քեզ չհասնի:
Բայց թռչում է դեռ իմ աղավնին,
Քամու դեմ կռվելով, իմանգին,

Ու ինչքան էլ փչի չար քամին,
Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին:
Լույսն իմ մարելու եզերքին
Քեզ համար էվառվում, իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին:

Երգն իմ` իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ էթռչում, իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Եվ իջնել քո քնքուշ ձեռքերին:

Քո ձեռքերին,
Քո ձեռքերին կիջնի սպիտակ իմ աղավնին,
Իմ միակ, իմանգին:

Տպագիր տարբերակ


ՆԵՐԱՇԽԱՐՀ




Այսօր կլսեք Զվարճալի դրվագներ հայտնիների կյանքից:

Այլևայլ տաղանդներից բացի` Կոկո Շանելը նաև մարքեթինգի հանճարէր: Նոր օծանելիքի փորձնական խմբաքանակը ստանալով` նա անմիջապես քայլերն ուղղում էր Կաննի լավագույն ռեստորաններից մեկնումեկը, խորամանորեն իր նոր բուրմունքը գովազդելու նպատակով: Նա մտնում էր ռեստորան ու աննկատ  օծանելիքը ցանում կողքով անցնող կանանց վրա: Վերջիններս, բուրմունքով զմայլված, հարցնում էին, թե ինչպես կարելի է այն ձեռք բերել:

- Ես  օծանելիքի վաճառքով չեմ զբաղվում,- գոռոզաբար պատասխանում էր նորաձևության մեծ տիկինը` այդպիսով ավելի բորբոքելով բարձրաշխարհիկ կանանց հետաքրքրասիրությունը: 

Տպագիր տարբերակ


ԵՐԿՈՒՍՈՎ


      Հարսներ և սկեսուրներ. պայքար մեկ տղամարդու համար

Խորհուրդներ ամուսնացած տղամարդկանց

   


ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Մարինե Պարսամյան  Երազի հետքով

Որոնումի  դեռ կես ճամփին

Կարծես թե գտա քեզ անսպասելի.

Ամեն ինչ փոխվեց.

Աստվածային մի արահետ ասես բացվեց, ու

Հույսս փրկվեց, և

Տրվեցի հորձանքներին երազի.

 

Երազն ուր ասես որ ինձ չտարավ...

Կլանող հոգուդ մեջ մի տեղ ես գտա,

Քո գրկում  եղա...

Հալվեցի մտքերիդ իմաստնությունից...

Տպագիր տարբերակ


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Սերը և մեծերը. Օսկար Ուալդ


Օսկար Ուայլդ


Օսկար Ուալդը ծնվել է 1854թ. հոկտեմբերի 16-ին, Իռլանդիայում: Թագավորական դպրոց, ապա Տրինմիչտի քոլեջ, ահա այն ուղին, որը տարավ Ուալդին սովորելու Օքսվորդում: Ավարտելով ուսումը` Օսկարը տեղափոխվեց ապրելու Անգլիայում, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվեց ԱՄՆ: Մեկ տարի հետո վերադարձավ և հայտարարեց` «Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, գիտեմ միայն, որ չեմ գտնում իմ տեղը»:

1881-1895 թթ. նրա փառքի և մեծարման տարիներն էին: 1891թ. ծանոթանալով Ալֆրեդ Դուգլասի հետ, Օսկար Ուալդը դարձավ հասարակության քննարկման համար մեկ թեման` շատերն էին այն կարծիքին, որ  նրանց միջև բացի ընկերությունից, առկա են  նաև այլ հարաբերություններ,  ինչն անգլիական օրենսգրքով և քրիստոնեությամբ արգելվում էր: Օսկար Ուալդին ներկայացրին մեղադրանք, ապա դատապարտեցին երկու տարվա ազատազրկաման: Օսկար Ուալդը մահացավ 1900 թ. Անգլիայից Ֆրանսիա վտարման ճանապարհին:

Տպագիր տարբերակ

Աղբյուր


ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ



Թեման է՝ Կոնֆլիկտ մոր և դստեր միջև խստության պատճառով:
                                          

Պատասխանում է Նարե Աթոյանը

Տպագիր տարբերակ


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ԽՃԱՆԿԱՐ


  • Կլսեք ունկնիրների արձագանքները հոգեբանական էջի իրավիճակի վերաբերյալ:
  • Ռոմանտիկ գիշերային երաժշտություն ունկնդիրների պատվերով:
  • Լեոնիդ Ենգիբարյանի արձակ նովելները:




ՆԵՐԲԵՌՆԵՔ  ԵԹԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ




  1. VA - Guitar
  2. Oriflame (rebalancing music) - Woman's heart
  3. Kenny G -  Miracles
  4. Kenny G -  Malibu Dreams
  5. Apple & Stone ft. ATB - Authentic Reaction
  6. Brandy - I do it for you
  7. Enigma -Silence  Must Be Heard
  8. George Michael - Father Figure
  9. Hripsime Hakobyan - Hogis
  10. James Ingram - One Hundrer Ways
  11. Janna Blbulyan - Hmayir Indz Noric {Instr}
  12. Jason Walter - Down
  13. Katya Lel - Doletay
  14. Leona Lewis - Heartbeat
  15. Lilu - Es hognats em
  16. Linda - Tam gde ti i ya
  17. Luis Miguel -  romances
  18. Michael Bolton - Go the distance
  19. Oystein Sevag - Trust Your Wings
  20. Paruyr Grigoryan - Im hogum
  21. Roma Kenga & Agniya Ditkovskite - Samoleti
  22. Schiller - Joy & happiness
  23. Valeriy Meladze - Sera
ԵՐԳԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ


Կարող եք կարդալ նաև


ABBYY PDF Transformer 3.0 (скачать бесплатно)


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 42»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (01.06.12)
Դիտումներ: 1409 | Տեգեր: Ռուբեն Հախվերդյանի պոեզիա, հարսներ և սկեսուրներ, սիրո պատմություն, դեպքեր հայտնիների մասին, Օսկար Ուայլդ, կոնֆլիկտ ծնողի հետ, Մարինե Պարսամյան