RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 38  1352




ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵԹԵՐ





«ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:

Այսօր շարքում կարող եք լսել Պաբլո Ներուդայիբանաստեղծությունները  (Հասմիկ Սիմոնյանի թարգմանությամբ):




Եթե դու մոռանաս ինձ

մի բան կա,

որ ուզում եմ իմանաս:

գիտես թե ինչ է,

երբ նայում եմ

բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղերին

դանդաղ աշնան` պատուհանից այն կողմ,

եթե հպվեմ

խարույկի

անշոշափելի մոխրին

կամ կնճռոտ մարմնին կոճղի,

ամեն ինչ քեզ է հիշեցնում,

կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,

հոտերը, լույսերը, մետաղները,

փոքրիկ նավակներ էին`

լողացող

իմ կղզիներից քո կղզին, ուր դու էիր ինձ սպասում:

հիմա,

եթե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,

ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ…

 



•  «ՆԵՐԱՇԽԱՐՀ»

Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:

Այսօր կլսեք հատվածներ մեծերի մտքերից (Հովհ.Թումանյան, Գ.Նժդեհ, Ու..Չերչիլ, Պ.Սևակ)

Անհնար է միաժամանակ լինել վատ մարդ, բայց լավ հայ, անհնար է միաժամանակ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ։

Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։

Ամեն մի կուսակցության անդամի նշանաբանը պետք է լինի՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։

Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից։

Սիրե՞լ - սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ:


 


 «ԵՐԿՈՒՍՈՎ» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում: 


Այսօր կլսեք հետաքրքիր փաստեր սիրո, հմայքի, կանանց ու տղամարդկանց մասին:

Սիրո առաջացման առաջին նախապայմանը հիացմունքն է:

Հմայք կոչվածն իրենից ներկայացնում է բնականության ու կոկետության մի խառնուրդ, որը վրդովում ու միևնույն ժամանակ հանգստացնում է մեզ: Հմայքը զգացմունքների անբռնազբոսությունն է, ինչպես նազելիությունը՝ շարժումների անբռնազբոսությունը:




«ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:

Այսօր  թեման է՝   «Երվանդ Օտյանի անհայտ և կորսված սերերը»

Երբ Երվանդ Օտյանին հարցնում են, թե ի՞նչ է երջանկությունը, նա պատասխանում է. «Երջանկութիւնը կը նմանի ճափոնական այն տուփերուն, որոնց մէկը երբ բանաս, մէջը երկրորդ տուփ մը կը գտնես, ան ալ կը բանաս, դարձեալ տուփ մը կը գտնես, միշտ իրարմէ աւելի պզտիկ, մինչեւ որ վերջին տուփին կը հասնիս, ան ալ կը բանաս եւ կը տեսնես, որ մէջը պարա՜պ է»...

Երջանկություն փնտրող երգիծաբանը այդպես էլ չգտավ իր երջանկությունը, իր սիրո եւ կողակցի տեղը միշտ պարապ մնաց:





«ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...

  Այսօր կլսեք  Անծանոթուհու ստեղծագործությունը՝ վերնագրված "Երբ կարոտում ես 60 վայրկյան 1 րոպեում”:

 




«ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ» -  Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները:

Այսօրվա հարցն է՝

 




«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ»-   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: 


Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ








Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 38»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (28.04.12)
Դիտումներ: 1352 | Տեգեր: երկուսով, եթեր, Գիշերային կյանք, կանայք և տղամարդիկ, ասմունք