RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 34  1426



ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵԹԵՐ


  «Գիշերային ընթերցարան»


              Անտ. Էքզյուպերի, Լ. Բորխես, Սիտհարդա



Այսօր առաջարկում  եմ լսել բոլոր  ժամանակների սիրված հեղինակներից մեկի` Անտուան Դը Սենտ Էքյուպերիի «Աղոթք» ստեղծագործությունը, որը, համոզված եմ, բխում է շատ-շատերիս սրտերից: Կլսեք նաև նրա իմաստախոսքերից:

«Աղոթք
»-ը ուղերձ է վերերկրայինին` ամրապնդելու կարողությունը գահատելու այն, ինչ մարդն ունի այսօր և հենց հիմա, գիտակցումը նրա, որ կյանքում երբեք ոչինչ հարթ չի լինում, իսկ «քամուց պաշտպանվող եղեգը ընդամենը ավելի է հասուանում և ուժեղանում»:

Խորխե Լուիս Բորխեսից ընտրել եմ ստեղծագործություն, որը կրկին կոչվում է «Աղթոքը: Կլսեք նաև Սիտհարդայի մտքերից, ով  ի վերջո հանգում է այն եզրակացության, որ մարդը պետք է ինքը լինի և ուսուցիչ, և աշակերտ իր համար, ճանաչի սեփական անձը: «Ես ոչինչ չգիտեմ ավելի քիչ, քան ինքս ինձ
»
,- կարծում էր նա:




Ինչքան էլ դաժան ու տխուր լինի այս պարադոքսը, դիտարկելով այն գիտականորեն` կտեսնենք, որ որոշ իմաստով այն բացարձակապես հիմնավոր է` չնայած առաջին հայացքից անհեթեթ է թվում:

Նապոլեոնը տառապում էր աջ ուսի և շրթունքների մշտական ցնցումներով, իսկ կատաղության նոպայի պահին ցնցվում էր նաև փորոտիքը: Պետրոս Մեծը տառապում էր դեմքի մկանների մշտական ցնցումներով, ինչը սարսափելի այլանդակում էր դեմքը: Գունատությունը միշտ էլ մեծ մարդկանց մենաշնորհն ու նույնիսկ զարդն է համարվել: Բայց այս մտածողներին, ինչպես խելագարներին, հատուկ են ուղեղի մշտական չափազանց լցվածությունը արյամբ (գերարյունություն, հիպերեմիա):


Հանճարների, ճիշտ ինչպես խելագարների մասին, կարելի է ասել, որ նրանք ողջ կյանքում լինում են միայնակ, սառը, անտարբեր ընտանեկան և հասարակական պարտականություններին: Միքելանջելոն միշտ կրկնում էր, որ իր արվեստը փոխարինում է կնոջը: Գյոթեն, Հայնեն, Բայրոնը, Չելինին, Նապոլեոնը, Նյուտոնը թեև նույնը չէին ասում, սակայն իրենց արարքներով ավելի վատն էին ապացուցում:

Այն հանճարեղ մարդիկ, ովքեր հետևել են իրենք իրենց, ասում են, որ ներշնչանքի ազդեցության տակ աննկարագրելի հաճելի տենդային վիճակ են ապրում, որի ընթացքում մտքերը ծնվում են ակամա և աճում իրենք իրենց: Մոցարտը խոստովանում էր, որ երաժշտական գաղափարներն իրեն հայտնվում են ակամա, ինչպես երազները, իսկ Հոֆմանը հաճախ ասում էր բարեկամներին. «Ես աշխատում եմ փակ աչքերով նստած դաշնամուրի առջև և վերարտադրում եմ այն, ինչ կողքից հուշում է ինչ-որ մեկը
»:

Այսպիսով` մտածողների մեծագույն գաղափարները, որոնք նախապատրաստված էին, այսպես ասած, արդեն ստացած տպավորություններով և սուբյեկտի բարձրագույն զգայական կազմակերպմամբ, ծնվում են հանկարծակի և զարգանում այնքան չգիտակցված, որքան խելագարների արարքները: Սակայն, երբ անցնում է էքստազի, ներշնչանքի պահը, հանճարը վերածվում է սովորական մարդու կամ ընկնում ավելի ցած, քանզի հավասարաչափության (հավասարակշռության) բացակայությունը հանճարի նշաններից մեկն է:





  «ºñÏáõëáí»

àñù³Ýá±í »Ý ϳñͳïÇå»ñÁ ³½¹áõÙ ÁÝïñáõÃÛ³Ý Ñ³ñóáõÙ

Երբ մենք տեսնում ենք որևէ նոր մարդու, հատկապես, երբ ծանոթանում ենք նրա հետ, անմիջապես և անկախ մեր կամքից փորձում ենք հասկանալ, թե ինչ անձնային գծեր ունի, ինչ դիրք է գրավում հասարակության մեջ, ինչ մասնագիտություն ունի և այլն… Այլ կերպ ասած մենք փորձում ենք դուրս գալ անմիջական զգայական ընկալման սահմաններից և իմանալ այն, ինչ ընկալման պատկերի մեջ մեզ տրված չէ:


Որքան էլ սխալ լինեն այդ պատկերացումները յուրաքանչյուր մարդ իր կողմից ընկալվող ամեն մի նոր ծանոթի իմաստավորում, ընկալում է որոշակիորեն այդ կարծրատիպերի ազդեցության ներքո:

Ահա մի քանի կարծրատիպ պատկերացումներ.


Լայնորեն տարածված է մի կարծիք, ըստ որի, օրինակ, հաստ շրթունքներով մարդիկ հակված են զգայական հաճույքների, իսկ բարակ շրթունքներ ունեցողները դաժան են, մեծ աչքերը վառ իմացության, արթուն մտքի նշան է, փոքր և շարժուն աչքերը` նախանձի և չարաճճիության: Բարձր և լայն ճակատը վարժ խոսքի նշան է, թեթև ուռած, կլոր ճակատը բնորոշ է փառասեր, ընդդիմադիր, մի փոքր հանդուգն մարդկանց, իսկ ճակատի վրայով անցնող ուղղաձիգ ուռած երակը մեծ կարողությունների նշան է:


Դեռևս հնում գոյություն ուներ մի գիտություն, որն անվանում էին դիմագիտություն: Այն զբաղվում էր մարդկանց դեմքի միջոցով նրանց «ներքին որակներըե որոշելով:


Աղբյուր





  «ê»ñÁ ¨ ٻͻñÁ».  

 ¾éÝ»ëï Ñ»ÙÇÝ·áõ»Û ¨ ²·Ý»ë³ üáÝ ÏáõñáíëÏÇ. ֳϳﳷñ³Ï³Ý ÏÇÝÁ

 

Հայտնի ամերիկացի գրող, նոբելյան դափնեկիր, կանանց սրտերի հրաշալի գիտակ, կանանց պաշտող  և հիասքանչ սիրահար Էռնեստ Հեմինգուեյն   իր ամենահայտնի վեպերից մեկը՝ «Հրաժեշտ զենքին» գործը նվիրել է իր պատանական կրքոտ սիրուն` ծագումով լեհուհի Ագնեսա ֆոն Կուրովսկուն,որը կարողացավ շատ երկար կապել իրեն կրակոտ  Հեմենգուեյին:

Հեմինգուեյի  կյանքում շատ կանայք են եղել, սակայն մտերիմներին խոստովանել էր, որ միայն Ագնեսին է սիրել կրքոտ և անմնացորդ...





  «êÇñá å³ïÙáõÃÛáõÝ»

úíë³ÝݳÛÇ å³ïÙáõÃÛáõÝÁª «¸åñáó³Ï³Ý Ñáõß»ñ»


«Մեր տարեվերջյան երեկույթն էր: Այդ առավոտ ես վիճեցի քեզ հետ, իսկ դու պարեցիր քո դասընկերուհու հետ: Բայց… սկսեցիր բոլոր խաղերն ինձ հետ խաղալ, նստեցիր կողքիս ու ասացիր.

- Որ խաղն ավարտվի`պիտի խոսենք:

Խաղն ավարտվեց, մենք խոսեցինք: Դու ինձ քնքուշ, բոսորագույն վարդ նվիրեցիր, վարդի հետ` սերդ ու սիրտդ:  Տեսնես դեկտեմբերի վերջին որտեղի՞ց բոսորագույն վարդ…

Ես սխալվեցի. վերցրեցի վարդը`քո սիրո ու սրտի հետ միասին: Օր-օրի ավելի էինք հարազատ դառնում, օր-օրի ավելի էինք իրար սիրում: Բայց… դու գնացիր առանց մի բան ասելուե…
»:

 ²ÕµÛáõñ





  «Ð³ñó»ñ Ñá·»µ³ÝÇÝ»



                               

Պատասխանում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

                                                              ª www.loveamsagir.blogspot.com




Ձեր հարցերն ուղարկեք haykb@web.am էլ.փոստով:

 


 «Գիշերային կյանք խճանկար»


Այսօրվա եթերում հնչեցին գեղեցիկ, նուրբ ու ռոմանտիկ գիշերային պատվերներ: Վերհիշեցինք տարբեր ծրագրերում ներկայացված Love Story-ները, երաժշտությունը համեմվեց իմ` Հայկ Բլբուլյանիս, ինչպեսև Լիանա Զուրաբյանի ասմունքով. Հ.Շիրազ, Չարենց, Կապուտիկյան, Սևակ, Սահյան:

Ինտերակտիվ շփումը ուղիղ եթերում հաճելիորեն «գծագրում
» է ամեն անգամ նոր ու չնախատեսված ձևաչափ «Գիշերային կյանք»-խճանկարի համար, ուստի ես մեծ հետաքրքությամբ ընդունում եմ ձեր բոլոր առաջարկներն ու դիտողութությունները: Արտահայտվեք, ուղարկեք ձեր բանաստեղծություններն ու սիրո պատմությունները, առաջարկեք թեմաներ հետագա ծրագրերում անդրադառնալու համար: 


 

 



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ






Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 34»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (23.03.12) | Հեղինակ: Հայկ Բլբուլյան E W
Դիտումներ: 1426 | Տեգեր: սերը և մեծերը, պոեզիա, եթեր, Գիշերային կյանք, ասմունք