RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 46  1206





21.06.12-ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


ՊՈԵԶԻԱ

Գիշերային պոեզիա


Ֆեդերիկո Գարսիա Լորկայի  բանաստեղծությունները (թարգմանությունը իսպաներենից Ֆրունզիկ Կիկրակոսյանի):



Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մեջ
դեռ անձրևում է երկար։
Ու ծառերն են մերկացած։
Ու սենյակս՝ միայնակ
Ու նկարներ հնաբույր,
ու այս գիրքը չբացված։
Ու տխրությունն է հոսում իրերի միջով,
ու լցվում է հոգուս մեջ։ Ախ, նա կուզենար,
որ բնությունը երբեք, երբեք ինձ սնող
բյուրեղյա կուրծք չունենար։'
Եվ ցավում է իմ սիրտը,
և ցավում է իմ հոգին, ու թե կանչեմ ես նրան,
բառերն օդում կկախվեն, կմնան օդում,
ինչպես խցանն է մնում ջրերի վրա։
Քո աչքերով եմ հիմա
տանում ես ցավն իմ տկար,
թախիծները իմ անցած,
և նրանք,որ դեռ կգան։
Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մէջ
Դեռ անձրևում է երկար:

Կարդալ ամբողջը


ՆԵՐԱՇԽԱՐՀ








* Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ողջ Տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունն իրականանա։
*  Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում։
* Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է։
*  Այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող է այլևս չկրկնվել։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել երկու անգամ, անպայման կկատարվի նաև երրորդ անգամ։
*  Ինչ պետք է լինի, կլինի. դրանից չես փախչի։
* Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա։
*  Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին։



ԵՐԿՈՒՍՈՎ

Արդյոք մարդու բույրը ազդում է կողակցի ընտրության հարցում

    


Արդյո՞ք մեր մարմնի հոտը ազդում է մեր գրավչության վրա: Այս հարցի պատասխանը կարող ենք մասամբ տալ. գիտնականները արդեն վաղուց հայտնաբերել են, որ մեզանից արձակվող հոտը ազդանշան է տալիս մեր իմունային համակարգը կարգավորող գեների առողջ լինելու մասին, որն էլ արդեն գրավչության հիմք է հանդիսանում  համապատասխան զուգընկերոջ ընտրելու հարցում, հատկապես սերնդաշարունակության հարցում:


   
 

ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ




Ժորժ Սանդ և Ալֆրեդ Մյուսե

 Ժորժ Սանդի ներկայացված նամակը, ուղղված Ալֆրեդ Մյուսեին: Համարում են, որ այս նամակի դերն այնքան մեծ եղել, որ վերջ է դրել և Ժորժի ամուսնությանը, և նրա սիրեկաններից մեկի հետ բուռն պատմությանը:

1834թվ, մայիսի 12, Վենետիկ




Կարդալ ամբողջը

Աղբյուր



ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ


Ինչպես հաղթահարել ծուլությունը

1. Սկզբում ընդհանրապես ոչինչ մի՛ արեք
Դադարեցրե՛ք բոլոր գործերը՝ ետ ու առաջ մի՛ քայլեք, համակարգչի դիմաց մի՛ նստեք, մի՛ սնվեք, մի՛ կարդացեք, երաժշտություն մի՛ լսեք։ 10 րոպե ոչինչ մի՛ արեք և ինքներդ կցանկանաք ինչ-որ բանով զբաղվել։

2. 5 րոպեի աշխատանք
Ձեզ ստիպեք աշխատել 5 րոպե. սա ավելի հեշտ է, քան գործն սկսել՝ գիտակցելով, որ պետք է աշխատես ողջ օրը։ 5 րոպե կարելի է ամեն ինչի դիմանալ, և 5 րոպեն բավական է աշխատանքն սկսելու համար։ Շատ հավանական է, որ այն նաև ավարտին հասցնեք։


3. Մեծ գործերը մասերի՛ բաժանեք
Մեծ աշխատանքներ կատարելը պարզապես դժվար է։ Դրանք մասերի՛ բաժանեք և կատարե՛ք ըստ հերթականության։ Սա շատ ավելի հեշտ է։


                                          Աղբյուր

Կարդալ ամբողջը


Գիշերային կյանք խճանկար



ՆԵՐԲԵՌՆԵՔ  ԵԹԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ






ԵՐԳԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ






Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"...   

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 46»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (22.06.12)
Դիտումներ: 1206 | Տեգեր: Գիշերային, 21.06.12-ի, եթեր, գրական-հոգեբանական, կյանք, ծրագիր, 103.5-ով