RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 45  1016





                                                       ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ



• «Գիշերային պոեզիա»
- Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Այսօր շարքում կարող եք լսել Ռաֆայել Մեջլումյանի բանաստեղծությունները:

                                                                    

                    

                           



•  «Ներաշխարհ»
 Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:
Այսօր կլսեք այն մասին, թե    Ինչ է յոգան

                                                     



Յոգան (ճանապարհ) փիլիսոփայության դպրոց է, որը հիմնադրել է Պատանջալին մոտ մ.թ.ա. 700 թ.-ին: Յոգաներն ունեն տարբեր աստիճաններ:

Կարմա Յոգայի, այսինքն, պատճառի և հետևանքի օրենքի գաղափարները պահպանված են բոլոր ժողովուրդների մոտ. դրանք արտահայտված են ժողովուրդների ազգային կրոններում, ավանդապատումներում, ասացվածքներում: Մենք բոլորս էլ միշտ օգտագործում ենք. «Ինչ կցանես, այն կհնձես», «Ով ինչ անի, իրեն կանի», քրիստոնեության մեջ` «Մի արա այն, ինչ չես ուզի անեն քեզ»:

                                                             




•  «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում: 

Այսօրվա  թեման է` Հմայողի կերպար և հմայման գործընթաց

                                   



Կանայք… էակներ, որոնց հասկանալը այնքան էլ հեշտ չէ. նրանք առաջնորդվում են զգացմունքներով, տարբերվում են իրարից ու իրենք իրենցից: Ինչպես Իսհակյանն էր ասում. «Խարխուլ նավակով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին…»:

Բայց գալիս է մի օր, որ բոլորն էլ ասում են` «Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ, քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ» ու սկսվում է ….
                                                                



• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:
 Բարաք Օբամայի սիրո պատմությունը

                                 


                                             





• «Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...

  Այսօր կլսեք  Lեոնիդ Ենգիբարյանի արձակ բանաստղծություններից:

•    "Քո դեմքը”
•    "Ես կրկին մենակ եմ”

                              



Մարտի 14-ին Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր. նա կդառնար 77 տարեկան:
Լեոնիդ Ենգիբարյանն ապրեց  ընդամենը 37 տարի:
1972-ի  հուլիսի 25-ին ընդմիշտ կանգ առավ սիրտը:

«Ծաղրածու` աշունը սրտում»,- այսպես էին կոչում Լեոնիդ Ենգիբարյանին նրա հազարավոր երկրպագուները, ովքեր տաղանդավոր արտիստի զվարճալի խաղում չէին կարող չտեսնել նրա հոգու խորությունն ու անհատականությունը: Նա առաջիններից մեկն էր, ում հաջողվեց կրկեսային ցուցադրությանը միախառնել պոետական հնչեղություն, բուռն ծիծաղը միաձուլել արցունքների հետ, ծաղրածուական հնարանքներին հաղորդել լիրիզմ ու հուզականություն: 1960-ականների երկրորդ կեսը դարձավ նրա համար մեծ հաջողությունների ու ձեռքբերումների շրջան: Պրագայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում նա շահեց գլխավոր մրցանակը, նկարահանվեց «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Այբոլիտ-66» և այլ ֆիլմերում, գրում էր արձակ գործեր, ելույթներով հանդես էր գալիս տարբեր երկրներում: Եվ հենց այդ վերելքի պահին էլ ընդհատվեց նրա թռիչքը:


                                                                


• «Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» -   Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:

           

  Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:







Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 45»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (17.03.12) | Հեղինակ: Հայկ Բլբուլյան E W
Դիտումներ: 1016 | Տեգեր: ծրագիր, Գիշերային, 103.5-ով, գրական-հոգեբանական, եթեր, կյանք, 15.03.12-ի