RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 49  1810






12.07.12-ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


ՊՈԵԶԻԱ

Գիշերային պոեզիա


Ռազմիկ Դավոյան, Պարույր Սևակ, Մարինա Ցվետաևա, Պաբլո Ներուդա


ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,
Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից-
Հողը չի փախչի մեր ոտքի տակից:
Ինձ դուր է գալիս, որ ծիծաղելի կարող ենք լինել,
Լինել անկաշկանդ ու բառերի հետ չխաղալ բնավ,
Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,
Երբ մեր թևքերը հպվում են իրար:

Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստել իմ կողքին,

Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում,
Չեք էլ գուշակում, թե պիտի բաժին դառնամ դժոխքին,
Երբ ես ուրիշի հետ եմ համբուրվում,-
Որ իմ նրբենի անունը երբեք չեք տալու իզուր,
Զուր տեղը երբեք գոյությունս չեք հիշատակելու,
Որ եկեղեցու խորանի տակ լուռ
Մեր գլխի վրա ալելուաներ չեն թափթփվելու:

Սրտով ու ձեռքով շնորհակալ եմ ձեզնից կրկնակի,

Որ դուք ինքներդ էլ չիմանալով՝ ինձ սիրում եք այդպես,
Որ գիշերները քնում եմ հանգիստ,
Որ վերջալույսի ժամերին մեկ-մեկ հանդիպում եմ ձեզ.-
Մեր չզբոսնելու համար լուսնյակի շնչի տակ խաղաղ.
Արևի՝ որ էր, բայց ոչ մեր գլխի վրա ճաճանչեց,
Եվ նրա համար, որ իմ գոյությամբ հիվանդ չեք, ավաղ,
Եվ նրա համար, որ ձեր գոյությամբ ես էլ հիվանդ չեմ:


Թարգմ. Հ. Բեյլերյան

Կարդալ ամբողջը


ՆԵՐԱՇԽԱՐՀ



Այսօր կլսեք

Կլինիկական մահ







Կլինիկական մահը մահացած գլխուղեղի "հարությունն" է: Հիմա բազմաթիվ գիտնականներ են այդ երևույթի ուսումնասիրությամբ զբաղվում և նրանք չեն եկել ընդհանուր եզրակացության, քանի որ ուսումնասիրությունների համար օգտագործվում են միայն հիվանդների` մահվան վերջնական փուլում ( near-death ) ունեցած ապրումների ու զգացողությունների նկարագրությունը, որոնք տեղի են ունեցել իբր ֆիզիկական մարմնից դուրս (out-of-the-body):

Կլինիկական մահվան դեպքեր հանդիպում են ոչ միայն հիվանդանոցներում: Տարիներ առաջ լրագրերում բազմիցս գրվեց նորվեգացի մի տղայի մասին, որը չմուշկներով սահելու ժամանակ գետի սառույցի կոտրման պատճառով ջրասույզ էր եղել: Նրան սառույցի տակից հանել են 40 րոպե հետո: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան, արդյունքում նրա գլխուղեղի և ոչ մի կենսական ֆունկցիա չէր խախտվել…






ԵՐԿՈՒՍՈՎ

Հավատարիմ մնալ, թե դավաճանել

  



Հավատարմաթյունն ընդունված է համարել երջանիկ ընտանեկան հարաբերությունների գրավականը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հավատարմության պահպանող ընտանեկան զույգերն ավելի կայուն են, բարեկեցիկ, հոգեպես և ֆիզիկապես առողջ: Բնականաբար, խոսքն այն զույգերի մասին են որոնց համար հավատարմությանը ոչ թե տաղտկալի պարտականություն է, այլ ներքին պահանջ…



   
 

ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ




Ինչպես Դերենիկ Դեմիրճյանը կին փախցրեց





Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ: Սկանդալները, սիրային «ասպատակությունները», գինարբուքներն ու զանազան խենթությունները ոչ մի կերպ չեն ներդաշնակում նրա մարդկային նկարագրի հետ ու չեն «զարդարել» նրա գրողական կյանքը: Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում էլ կան քիչ հայտնի դրվագներ, որոնք կարճատև բռնկումների նման գալիս են խզելու նրա արտաքուստ միապաղաղ օրերի շղթան և հերթական անգամ վկայելու, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները: Այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել 1920-ական թվականների սկզբին: Ճիշտ է, պատահածի մասին չափազանց քիչ բան է հայտնի, սակայն պահպանված տեղեկություններն ու վավերագրերը թույլ են տալիս շարադրելու նրա անձնական արկածի այդ դրամատիկ դեպքերի հակիրճ ժամանակագրությունը:


ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Սաթենիկ Ռշտունու "Սիրաթափությունը" և Նելլի Հովհաննիսյանի "Ուղին"


Գրական ակումբ կայքը գրական վիտուալ տարածք է՝ իր բաժիններով, որոնք բոլորն էլ գրականության համացանցային տարածմանն են մղված: Ի թիվս այլ ծրագրերի՝ կայքում ամեն ամիս կազմակերպվում են գրական մրցույթներ, որոնց նպատակն է` մեր նորեկ ստեղծագործողների գործերը ավելի լայն ճանաչում ունենան, իրենք իրենց գործերը համեմատեն մյուսների հետ, լսեն ժյուրիի խորհուրդները, դիտողությունները, որոնք կըդունեն կամ չեն ընդունի՝ ըստ ցանկության: Այս անգամ չափածո գործերի մրցույթ էր, որի ժամանակ 17 բանաստեղծություններից ընտրվեցին լավագույն երկուսը՝ Սաթենիկ Ռշտունու "Սիրաթափությունը" և Նելլի Հովհաննիսյանի "Ուղին":

Կարդալ ամբողջը >>>





Love story

Vahan Teryan

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք...


Կարդալ ամբողջը >>>


Գիշերային կյանք խճանկար





ՆԵՐԲԵՌՆԵՔ  ԵԹԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ





ԵՐԳԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ





Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"...   

Հետևեք ինձ նաև այստեղ


ՏԵՍԱ/ՁԱՅՆԱԴԱՐԱՆ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 49»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (15.07.12)
Դիտումներ: 1810 | Տեգեր: կյանք, եթեր, գրական-հոգեբանական, 103.5-ով, Գիշերային, ծրագիր, 12.07.12-ի