RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈԵԹԵՐ | Night Life radio » ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 27  1474








 

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ԾՐԱԳԻՐԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ


«Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:



Այսօր շարքում կարող եք լսել Ֆ. Տյուտչևի և Եղ. Չարենցի բանաստեղծությունները:                         





 



•  «Ներաշխարհ» 
 Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:





"Աստծո ձայնը” 

"Հիսուսն ու Նիկոդիմոսը” 

"Առակ բեռան մասին”







«Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:   Այսօրվա  թեման է` Սիրո «բաղադրատոմս» /”Բրավո հայեր” ամսագրի լրագրողի տեսակետը/::



..Իսկ ընդհանրապես ինչ է սերը: Ինչու է տրվում մեզ: Արդյոք հունական դիցաբանության մեջ նետեր արձակողԿուպիդոնի նպատակը  ամենավեհ զգացմունքը պարգևելն է , թե ընդհակառակը նրա "նվերից” դուրս են գալիս տանջանք, ինքնատիրապետման կորուստ, ու ինքդ էլ չես հասկանում ինչպես, բայց կամաց-կամաց հայտնվում ես անիմաստ զգացմունքների  հորձանուտում: Այլ կերպ ասած` սերը տրվում է մեղավորներին, թե կյանքն ավելի "մարդավայել” անցկացնողներին…






• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:


                                                                                                                                                                                           

Այցելել Հովիկ Չարխչյանի բլոգ


 Այսօր  կանդրադառնանք Եղիշե Չարենցին` «Չարենցի գերուհին և նրա երրորդ դուստրը»
 /Հեղինակ` Հովիկ Չարխչյան/:




Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե‘ նրա զգացական, թե‘ ստեղծագործական աշխարհում:
Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:                                                    





«Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...




… Գիշեր է… Կատարյալ լռություն… անթափանցելի, խորիմաստ Գիշեր…
Տեսնես ինչքա՜ն դիմակներ ունի քո ռոմանտիկ անհատականությունը…
- Չգիտեմ:
Այսօր իմ երազն է թափառում քո լռության մեջ: Այնքա՜ն  շատ են երազներս  և այնքա՜ն տարբեր: 
Թույլ տուր այսօր և հավերժ վայելել քեզ, զգալ քո լինելիությունը…








 


«Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները:



Թոք-շոուի ընթացքում արծարծված թեմաները

  • Ինչու են բազմաթիվ հայ տղաներ ստիպում իրենց ընկերուհիներին "ջնջվել" սոցիալական կայքերից:
  • Ովքեր են կախվածության մեջ ընկնում համացանցից և սոցիալական կայքերից:
  • Արդյոք սոցիալական կայքերը միայն "անմեղ" նպատակներով են ստեղծվել:


«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ»



Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:





 








Այստեղ կփորձեմ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ «ԺԽՈՐԻՑ»...

 

Հետևեք ինձ նաև այստեղ


2leep.com
2leep.com
ՀԵՏԵՎԻՐ ԿԱՅՔԻ ԲՈԼՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԷԼ.ՓՈՍՏՈՎ ԿԱՄ RSS ՀՈՍՔՈՎ


    



1111


  ՀԱՐՑՈՒՄ

Որքա՞ն աշխատավարձը կհերիքի Ձեզ նորմալ ապրելու համար





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Загрузка...



Այլ հոդվածներ «Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 27»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԼՍԵԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ»-Ը | Ավելացրեց: Admin (14.01.12)
Դիտումներ: 1474 | Տեգեր: կյանք, Չարենց, ասմունք, Գիշերային կյանք, եթեր, Գիշերային, սիրո բաղադրատոմս